f

Անկախ

Մալխաս Ամոյան. «Շնորհակալ եմ բուժաշխատողներին, որոնք ամեն օր հարյուրավոր կյանքեր են փրկում»


Կորոնավիրուսի տարածման հետևանքով ողջ աշխարհում սահմանված կարանտինից անմասն չեն մնացել մարզիկներն ու սպորտը: Հետաձգված առաջնություններից ու մրցաշարերից բացի, մարզիկներն այսօր նաև չեն կարողանում լիարժեք մարզվել:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի հեռանկարային մարզիկ, Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Մալխաս Ամոյանն Անկախի հետ զրույցում խոսում է ստեղծված իրավիճակի, հետաձգված մրցաշարերի, մարզումների կազմակերպման և լավատեսությամբ առաջ շարժվելու մասին:  

-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձել է հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Ստեղծված անկանխատեսելի իրավիճակներն ի՞նչ անդրադարձ կարող են ունենալ սպորտի վրա:

-Համաճարակն ամբողջությամբ շեղել է և շարունակում է շեղել մարդկային առօրյան բնականոն հունից: Այս ամենը շատ վատ անդրադարձ է ունենում նաև սպորտի վրա, քանի որ չենք կարողանում լիարժեք մարզվել, հետաձգվել են բոլոր մրցաշարերը և, ամենվատն այն է, որ չգիտենք անգամ, թե ինչ է սպասվելու:

-Խիստ կարանտին է սահմանված, այս պահին ի՞նչ պայմաններում եք մարզվում:

-Ամեն օր տնային պայմաններում մարզվում եմ մարզավիճակս պահելու համար: Պարտադիր խորհրդակցում եմ մարզիչներիիս հետ, որոնց հետ մշտական կապի մեջ եմ: Սահմանված արտակարգ դրության պայմանները պահպանելով՝ տնից բացի մարզվում եմ համապատասխան վայրերում՝ մարդկանցից հեռու: Ամեն բան անում ենք, որպեսզի հետընթաց չգրանցեմ: Հորեղբայրներիս և մարզիչներիս՝ Ռոման Ամոյանի, Ազատ Ամոյանի, Համլետ Հովհաննիսյանի, Արսեն Մակվեցյանի հետ ամեն ճանապարհ   փնտրում ենք մարզավիճակս պահելու և առաջ շարժվելու համար: Հիմնականում աշխատում եմ ֆիզիկական պատրաստվածության վրա: Երբ  հնարավորություն կունենամ լիարժեք մարզվելու, ավելի շատ ուշադրություն կդարձնենք  մասնագիտական պատրաստվածությանը:

-Մրցաշարերի հետաձգումն ի՞նչ անդրադարձ կունենա մարզիկների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության վրա:

-Մենք սպասում ենք, որ իմանանք, թե ե՞րբ հնարավորություն կունենաք մրցահարթակ դուրս գալու՝ չեղարկված մրցաշարերին մասնակցելու: Ողջ աշխարհում մարզիկները չեն մարզվում և, կարելի է ասել, որ բոլորը նույն կարգավիճակով կմոտենան մրցաշարերին:  

Յուրաքանչյուր մարզիկի վրա հոգեբանորեն այս ամենը յուրովի կանդրադառնա: Մարզիկներ կան, որոնք Տոկիո-2020-ից հետո  պետք է ավարտեին իրենց կարիերան, մարզիկներ էլ կան, որ հնարավորություն չունեին մասնակցելու, իսկ այս պարագայում գուցե ամեն բան փոխվի. և նրանք մասն ակացության իրավունք ձեռք բերեն:  

-Ինչպե՞ս հոգեբանորեն լիցքաթափվել ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:

-Մարզիկի առօրյան այքնան էլ հեշտ չէ. ծանրաբեռնված մարզումներ, ուսումնամարզական հավաքներ,  մրցաշարերի մասնակցություն: Հիմա հնարավորություն է ընձեռվել ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, ինչի համար անչափ ուրախ եմ: Բացի այդ, ժամանակ եմ գտնում նաև ֆիլմեր դիտելու և ընթերցանությամբ զբաղվելու համար:  

Ցանկանում եմ անպայման շնորհակալություն հայտնել  բուժաշխատողներին, որոնք, իրենց կյանքը վտանգելով, օրնիբուն աշխատելով, ընտանիքներից հեռու, օգնում են հարյուրավոր մարդկանց: Բոլորին մաղթում եմ համբերություն և առողջություն:

հունահռոմեական ըմբշամարտ սպորտ Մալխաս Ամոյան հարցազրույց

Այլ հոդվածներ հեղինակից

Դատախազության պարզաբանումը՝ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի ու նրա կնոջ կողմից բնակարանի ձեռքբերման ու պաշտոնի նշանակման վերաբերյալ
ՌԴ դեսպանը հավաստիացրել է, որ Ռուսաստանը սրտացավորեն է զբաղվում մեր գերիների անվտանգ վերադարձի խնդիրներով. Ցոլակյան
Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ
Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհատ Մամեդովը հայտարարել է ավելի ակտիվացնել տեղեկատվական ահաբեկչությունը հայ հանրության նկատմամբ
Մադրիդում պայթյունի հետեւանքով զոհվածների և տուժածների ցանկում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան. դեսպանություն
Պետրոսյան. Եթե Մինասյանն իրավացի է, ապա Միրզոյանի նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի
ՀՌՀ որոշումը ցույց տվեց, որ իշխանությունները չեն հանդուրժում ազատ խոսք․ Շավարշ Գևորգյան
Ինչ է սպասվում «Նիկոլի թվի» Հայաստանին
Փշրանքներ. Քոչարի թանգարանում կցուցադրվի մեծ արվեստագետի ուղերձներով ստեղծված տեսաֆիլմ
Գլխավոր դատախազի տեղակալը 2 տուն ունի, իսկ կինը, պարզվում է, բնակարանի կարիքավոր է. yerevan.today
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից՝ նշանակվելով հատուկ հանձնարարություններով պատվիրակ
ՀՀ տարածքում հունվարի 22-ին՝ գիշերը, ջերմաստիճանը կնվազի 7-10, ցերեկը՝ 2-3 աստիճանով․ սպասվում է առանց տեղումների եղանակ
Վարչապետ մարդ է, պետք է հակառակը ասի, բայց ասում է այն, ինչ թուրք գեներալը, պատասխանատվությունը գցում նախկինների վրա. Շուռնուխի համայնքապետը՝ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ
Ադրբեջանը հետևողականորեն փորձում է «ապահայկականացնել» Արցախի քրիստոնեկան ժառանգությունը. Независимая газета
Պատերազմի ժամանակ կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի անտառածածկ տարածքներին
Արամ Գաբրելյանովը Հայաստանի շանսի, դրան լուրջ պատրաստվելու ու Նիկոլ Փաշինյանի դավաճանական քայլերի մասին,տեսանյութ
Երեւան քաղաքում համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի («կարմիր գծերի») սակագներն անփոփոխ են. Հակոբ Կարապետյան
Վարչապետի ընտանիքը քրեական գործով ընդունել է, որ կերել են այդ խավիարը. Նարեկ Սամսոնյան
Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1, 2 և 6-ը․ դեկտեմբերի 31-ը ևս կլինի աշխատանքային. նոր նախագիծ
Ուշագրավ փաստեր Վազգեն Մանուկյանի վարչապետության տարիներից (1990թ.-ի օգոստոսի 13-ից մինչև 1991թ.-ի սեպտեմբերի 26):
Կրթության հնարավորություն ՉԺՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում
Այս քրեական գործում կա ֆուտուրիզմ, նատյուրմորտ, ամեն ինչ, բացի իրավաբանությունից. Ռուբեն Մելիքյան
ԱԺ նախկին պատգամավորի սպանության և նախկին պատգամավորի ինքնասպանության փաստով քրգործերը կարճվել են
«Իմքայլականները սկսել են բացահայտ մեղադրել ռուսներին»․ Մհեր Մկրտչյան
Արմեն Սարգսյանի հրամանագրով 3 տասնյակից ավելի զինծառայողները հետմահու պարգեւարտվել են
Ավելին
Ավելին