f

Անկախ

Ի՞նչ հագնել ամանորին․ խորհուրդներ ըստ համաստեղության նշանների


Իսկ ե՞րբ, եթե ոչ ամանորյա տոներին պետք է շեշտել բնավորության այս գծերը։Խոյերին առաջիկա ամանորյա գիշերը պետք չէ վախենալ ծայրահեղություններից։ Իսկ ինչ վերաբերում է գույներին, ապա ընտրությունն ակնհայտ է՝ կարմիրի և գինեգույնի բոլոր երանգները, փայլփլուքով և հնարավորինս փայլփլուն հագուստ։ Կհամապատասխանեն նաև խոշոր զարդեղենը և աչքի զարնող դիմահարդարումը։

Ցուլ

Ամանորյա հագուստ 2020

Ցուլերը համառ մարդիկ են, որ գնում են դեպի իրենց նպատակը՝ ոչ մի դեպքում չշեղվելով ճանապարհից։ Նրանց էությունը լավագույնս ի ցույց կդնեն հողին բնորոշ երանգները։ Իսկ հագուստին տոնական շունչ կհաղորդեն կերպասե մանրուքները, բացվածքները և աքսեսուարները։ Ձիթապտղի գույնի կամ շագանակագույն հագուստը համադրելով ոսկեգույն զարդեղենի հետ հրաշալի տեսք կունենաք 2020-ի ամանորյա երեկույթի համար։

 

Ամանորյա հագուստ 2020

Երկվորյակներ

Աստղաբանները երկվորյակներին խորհուրդ են տալիս 2020-ը դիմավորել սառը գույն ունեցող զգեստով, օրինակ՝ մարգարտյա կամ մոխրագույն։ Անսովոր կերպարը՝ ասիմետրիկ լուծումներով հնարավորություն կտա երկվորյակներին ի ցույց դնելու իրենց երկակի խառնվածքը։

Խեցգետին

Խեցգետինները ռոմանտիկ և միևնույն ժամանակ տնային

Ամանորյա հագուստ 2020

հարմարավետությունը գնահատող մարդիկ են։ Ուստի և 2020-ի համար տոնական հագուստը ցանկալի է, որ լինի օդեղեն և միևնույն ժամանակ հարմարավետ։ Կհամապատասխանեն պաստելային և ջրային բոլոր երանգները։ Իսկ կերպարը կամբողջանցնի վարսերի պարզ հարդարանքը։

Առյուծ

Ամանորյա հագուստ 2020

Առյուծներին կհամապատասխանեն մետաղական ու փայլուն հագուստները․ որևէ մեկի մոտ կասկած չպետք է մնա, թե ով է 2020-ի ամանորյա երեկույթի աստղը։ Առյուծներն իրենց արքայական էությունն ի ցույց դնելու համար կարող են օգտագործել հնարավորինս շատ ոսկեղեն և դեկորներով հագուստ։ Եթե չեք ցանկանում փայլփլուն հագուստ կրել, կարող եք այն փոխարինել դեղձի գույնի զգեստով՝ բնականաբար, համադրելով ոսկյա աքսեսուարների հետ։

Կույս

Ամանորյա հագուստ 2020

Զուսպ, պրակտիկ ու իրենց ցանկություններում խելամիտ կույսերի 2020-ի ամանորյա կարգախոսն է՝ թանկ, զուսպ, էլեգանտ։ Նրանց կսազեն մինչև հատակ հասնող բաց գույնի երկար զգեստները։ Կարող են ընտրել նաև ազատ կցազգեստներ։


 

Կշեռք

Ամանորյա հագուստ 2020

Մետաղական առնետի տարվա բնորոշ գույնը՝ արծաթագույնը կշեռքներին անպայման հաջողություն է բերելու 2020 թվականին։ Աստղաբանները նաև խորհուրդ են տալիս կերպարը համալրել խոշոր զարդերով։

Կարիճ

Ամանորյա հագուստ 2020

Կրքոտ կարիճները պետք է հիշեն, որ տարվա խորհրդանիշ առնետը սիրում է զսպվածությունը։ Ուստի, եթե որոշել եք ի ցույց դնել Ձեր վառ էությունը, ապա բավարարվեք մեկ շեշտադրմամբ։ Օրինակ՝ սև զգեստ մեջքի բացվածքով։ Կամ կարող է լինել առանց բացվածքի զգեստ՝ զուսպ կերպար՝ համադրված վառ գույնի ականջօղերով և պայուսակով։

Ամանորյա հագուստ 2020

Աղեղնավոր

Աղեղնավորները 2020-ին ազատ են հագուստի ընտրության հարցում։ Կարող եք հանգել այն, ինչ կցանկանաք։ Կարևորը, որ ընտրված կերպարում Ձեզ հարմարավետ զգաք։ Իսկ եթե ուզում եք տարվա խորհրդանիշի սիրելի գույներով հագուստ կրել, ապա ընտրեք սպիտակ, մոխրագույն կամ կապտամոխրագույն երանգի զգեստ։

Այծեղջյուր

Ամանորյա հագուստ 2020

Այծեղջյուրները, ինչպես և տարվա խորհրդանիշ առնետը, սիրում են հարմարավետություն։ Ուստի ընտրեք փափուկ, շարժումները չսահմանափակող միդի երկարության զգեստ, կամ բնական հանգիստ գույնի տաբատ։ Կերպարին տոնականություն կարող եք հաղորդել դիմահարդարման միջոցով։

Ջրհոս

Ամանորյա հագուստ 2020

Աստղաբանները ջրհոսներին խորհուրդ են տալիս 2020-ի տոնական գիշերըկտրուկ փոխել իրենց արտաքինը։ Եթե Ձեր շրջապատում Ձեզ գիտեն որպես սպորտային ոճի սիրահար, ապա տոնական երեկույթին ներկայացեք հոլիվուդյան շքեղ կամ ռոմանտիկ, օդեղեն կերպարով։

Ձկներ

Ձկները, ցանկալի է, որ նախապատվությունը տան սպիտակին։

Ամանորյա հագուստ 2020

Խորհուրդ է տրվում նաև մանրակրկիտ պլանավորել վարսերի հարդարանքը։ Եվ, իհարկե, օգտագործեք կարմիր շրթներկ։ Ճակատագրական գեղեցկուհու կերպարը Ձեզ անպայման հաջողություն կբերի։

Լուսանկարները՝ asos.com

Նյութը՝ kp.ru

 

նորաձևություն ամանոր 2020 նոր տարի աստղագուշակ ավելին ավելին անկախ կին

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ դեսպան. Թուրքիան շուրջ 4000 զինյալ է Ադրբեջան տեղափոխել Սիրիայից
Թուրքիայի կողմից Արցախի դեմ պատերազմի երկարատև ընթացքի դեպքում Ադրբեջանը կոչնչանա որպես պետություն. Սեյրան Օհանյան
Սեպտեմբերի 25-ից 28-ը բացահայտվել է հանցագործության 119 դեպք
Ադրբեջանում մասնակի զորահավաք է հայտարարվել
Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն՝ Վարդենիսի տարածքում. տեսանյութ
Տաշիր քաղաքում մեքենան բախվել է կրպակին
Հակառակորդը, մեծ կորուստներից սարսափած, կիրառել է ծանր «ՏՕՍ» հրանետ. ՊՆ խոսնակ
Ժիրայր Սեֆիլյանը դեռ սպասում ա ԱՆՀՐԱԺԵՇՏ պահի զորահավաք սկսելու համար:
Հացի փուռերում, ալրաղացներում, վերամշակող ձեռնարկություններում աշխատուժի կարիք կա. ԱՀ գյուղատնտեսության նախարարություն
Պարտադրված ենք իրականացնել ՀԱՏՈՒԿ աշխատանքներ. Վիվա-ՄՏՍ-ի հայտարարությունը
Խոշոր հրդեհ Արուճ գյուղում. Այրվել են անասնագոմի տանիքի կառուցատարրերը և մոտ 130 հակ անասնակեր
Դալարիկ-Դվին ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ
Այրվել է ավտոմեքենա Երևան-Սևան ավտոճանապարհին
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 9400 քմ տարածքում բռնկված հրդեհները
«Ռուսաստանը միշտ և բոլոր հնարավոր միջոցներով ձգտելու է խաղաղության». Նարիշկինը մեկնաբանել է ԼՂ-ում տիրող իրավիճակը
Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով
Սպանդարյան գյուղի մոտ «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել․ կան զոհեր. 13-ամյա աղջիկը վիրավոր է
Բարխուդարովը հանգիստ կարող է թյուրքական, ադրբեջանական ազգանուն լինել, ճիշտ այնպես, ինչպես Մայիսը կամ Ազիզը կամ Ազատը՝ անուն
Կանադա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ու Թուրքիայի հռետորաբանությունը. Արման Եղոյան
Ո՞ր դեպքում մերոնք կկիրրառեն «Իսկանդեր» եւ «ՍՈՒ 30 ՍՄ» կործանիչներ. Պարզաբանեց Արծրուն Հովհաննիսյանը
80 վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երեւանի հիվանդանոցներ. մեծ մասի վիճակը թեթեւ է. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանի կողմից դիակները տարհանելու խնդրանք չունենք. Արծրուն Հովհաննիսյան
«Անգամ տարեցները զենք կվերցնեն պաշտպանելու համար Արցախը». Սեբու Սիմոնյանը ԼՂ-ում իրավիճակի մասին գրառում է արել՝ հրապարակելով Ստեփանակերտում արված կադրեր (լուսանկարներ)
Իլիա Երկրորդ. Մենք աղոթում ենք, որպեսզի Աստված խաղաղություն ուղարկի Հայաստանին, Ադրբեջանին եւ ամբողջ Կովկասին
ՀՀ քաղհասարակությունը դիմում է միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի ռեժիմի ագրեսիան դադարեցնելու համար. հայտարարություն
Ավելին
Ավելին