f

Անկախ

Այս օրերին կորոնավիրուսից մահացած Սևան Դավթյանը գիտական նոր ուղղության, տասնյակ գիտական աշխատությունների հեղինակ է


 Սույն թվականի հունիսի 9-ին 78 տարեկան հասակում կյանքից  հեռացավ միջազգային ճանաչում ունեցող գիտնական,  վաստակաշատ մանկավարժ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՀԱՊՀ «Քիմիական տեխնոլոգիաներ և պոլիմերային նանոկոմպոզիտներ» բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սևան Պարույրի Դավթյանը: 

Սևան Դավթյանը մեծ ներդրում է ունեցել պոլիմերային քիմիայում նոր ուղղությունների ստեղծման և զարգացման գործում: Հիմնադրել է գիտական նոր ուղղություն` «Պոլիմերացում ոչ իզոթերմ՝ ադիաբատ և ֆրոնտալ պայմաններում», որի հիման վրա իրականացվել են պոլիմերների և պոլիմերային կոմպոզիտների ստացման բարձր արտադրողականությամբ, էներգախնայող և էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաներ: Նա գիտական հետազոտություններ է իրականացրել պոլիմերացման պրոցեսների մաթեմատիկական մոդելավորման, պոլիմերային նանոտեխնոլոգիաների, գերհաղորդիչ պոլիմեր-կերամիկական նանոկոմպոզիտների սինթեզ և հատկությունների ուսումնասիրություն, հիդրոգելերի սինթեզ ֆրոնտալ պայմաններում, պոլիմերային գրադիենտային նյութերի սինթեզ բնագավառներում:

Սևան Դավթյանն ավելի քան 4 մենագրության, 3 ուսումնական ձեռնարկի, շուրջ 430 գիտական աշխատության հեղինակ է, որոնց մեծ մասը տպագրված է արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում: Նա հեղինակ է 30-ից ավելի արտոնագրի, 15 գլուխ գիտական նյութերի:

Սևան Դավթյանը ծնվել է 1942 թվականի հուլիսի 22-ին՝ Ախալքալաքում: 1965թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը, այնուհետև 1968թ.՝ Մոսկվայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան: 1970թ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1979թ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի   ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ և ստացել Քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1988թ.  ստացել է պրոֆեսորի գիտական կոչում: 2006թ-ից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ էր:

Սևան Դավթյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1986թ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի «Քիմիական ֆիզիկա» ինստիտուտի Չեռնոգոլովկայի մասնաճյուղում՝ որպես «Պոլիմերացման պրոցեսների մակրոկինետիկա» լաբորատորիայի վարիչ: 1990-1994թթ. աշխատել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ որպես «Էլեկտրաքիմիա և ֆիզիկական քիմիա» ամբիոնի վարիչ, 1994-2003թթ.՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, 2003-2006թթ.՝ ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, 2006-2017թթ.՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Քիմիական տեխնոլոգիաներ և բնապահպանական ճարտարագիտություն» ֆակուլտետի «Ընդհանուր քիմիա և քիմիական պրոցեսներ» ամբիոնի վարիչ: 2018թ-ից եղել է ՀԱՊՀ-ի «Քիմիական տեխնոլոգիաներ և պոլիմերային նանոկոմպոզիտներ» բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, որի գիտական ուղղությունն է պոլիմերացման պրոցեսների ջերմային ռեժիմների ուսումնասիրությունը, պոլիմերային կոմպոզիտային նյութերի և նանոկոմպոզիտների սինթեզը և հատկությունների հետազոտումը, պոլիմերացման պրոցեսների մաթեմատիկական մոդելավորումը և այլն:

Սևան Դավթյանը 2008թ. ՀՀ Նախագահի կողմից արժանացել է ՀՀ Գիտության վաստակավոր գործչի կոչման: 2013թ. արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության  ոսկե հուշամեդալի: 2015թ.  արժանացել է   ՀՀ Նախագահի մրցանակի` С. П. Давтян, А. О. Тоноян. // Теория и практика адиабатической и фронтальной полимеризации.  Palmarium Academic Publishing, 2014, 660 стр. մենագրության համար: 2016թ., 2018թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից արժանացել է «Արդյունավետ գիտաշխատող» պարգևի: 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը և ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին բաժանմունքը սգում է Սևան Դավթյանի կորուստը: Անվանի  գիտնականի և հայրենասեր քաղաքացու հիշատակը միշտ վառ կմնա նրա հարազատների և գործընկերների սրտերում

Հայաստան ՀՀ ԳԱԱ Սևան Դավթյան

Այլ հոդվածներ հեղինակից

Օգոստոսի 5-6-ը կկայանա Եվրոպայի առցանց պատանեկան առաջնության ընտրական մրցաշար
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 45 հազար դեպք  է գրանցվել
Պայթյունը որոտացել է Բեյրութի հայկական թաղամասի հարևանությամբ.հայտնի քաղաքական գործիչ Նիզար Նաջարյանը զոհվել է
Թրամփի խորհրդականը բուժվել է կորոնավիրուսից
ԴիԿապրիոն բացառիկ պայմանագիր է կնքել Apple-ի հետ
ԱՀԿ-ն թարմացրել  է  աշխարհում  կորոնավիրուսով վարակվածների թիվը  
Մասնագիտական և մարդկային արժանապատվություն
Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի ընթացքում ձերբակալված Վահագն Վարագյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանն ազատ արձակվեցին․ իրավապաշտպան
Ընտրությունների արդյունքների հրապարակումը կարող է ամիսներով հետաձգվել․ Թրամփ
COVID-19- ից պաշտպանվելու համար շոգ եղանակին դիմակներն  ավելի  հաճախ  պետք է փոխվել․  գիտնական
Ուժեղ պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում. նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել (տեսանյութ)
Ինչո՞ւ են բացում Ամուլսարը. Վահան Իշխանյան
Ամուլսարի տարածքից 10 քաղաքացի բերման է ենթարկվել
Եթե վագոն-տնակները 30 մետր հետ տանեն, ապա համաձայն ենք հանդիպել Կառավարության անդամների հետ. Բունիաթյան
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Լիբանանյան նավահանգստում  հզոր պայթյուն է տեղի ունեցել
Դատավորների ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ․ԲԴԽ-ն պարզաբանում է
Բաց տեսքով հրապարակվել են 103 մահվան վկայական. Սամվել Մարտիրոսյան
Մեսչյանը շատ դեպքերում ստորագրում էր նրա տակ, ինչն իր համար ընդունելի չէր. Դավիթ Խաժակյան
Բռնի ուժ գործադրելով բերման են ենթարկել ապրիլյան պատերազմում թշնամու երեք տանկ ոչնչացրած Ռաֆայել Հովհաննիսյանին
Ամուլսարի հանքի մասին գնահատականներ հնչեցնելուց հիմա զերծ կմնամ, ես պարզապես հետևում եմ. Ռոմանոս Պետրոսյան
Եթե այդքան քաջություն ունեք, ստեղծեք քննիչ հանձնաժողովը. Գեւորգ Պետրոսյանը՝ իշխանական պատգամավորներին
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք
Booking.com-ը կորոնավիրուսի համաճարակի պատճառով  կկրճատի իր աշխատակիցների մեկ քառորդին
Իսպանիայում ավելի քան  300 հազար  մարդ  վարակվել է   կորոնավիրուսով
Ավելին
Ավելին