f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Միլիոնավոր վարակվածներ Բրազիլիայում

Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալներով աշխարհում  նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 8,5 միլիոնից, սակայն այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ վարակման շատ դեպքեր անախտանիշ են ընթանում կամ չեն թեստավորվում: Մահերի թիվը գերազանցել է 454 հազարը: 

Անցած շաբաթ նոր վարակվածների ռեկորդային ցածր թիվ գրանցվեց  Մոսկվայում՝ 1057: Սա ամենացածր ցուցանիշն է ապրիլից ի վեր:

Մինչդեռ Բրազիլիան հատեց միլիոնի սահմանագիծը՝ դառնալով երկրորդ երկիրն աշխարհում, որտեղ գրանցված է Codid-19-ով ավելի քան 1 մլն մարդ, և վարակվածների թիվը շարունակում է աճել:  Ըստ Բրազիլիայի առողջապահության նախարարության՝ շաբաթվա վերջին օրերին ռեկորդային աճ է եղել՝ ավելի քան 54 հազար վարակվածներ: Եվս մի տխուր ռեկորդ, չորս օր շարունակ՝ երեքշաբթիից ուրբաթ, կորոնավիրուսից 1200 մարդ էր մահանում, մահացածների ընդհանուր թիվը 50 հազարի է հասնում: Սակայն թեստերի անբավարարությունը հարկադրում է ենթադել, որ իրական թվերը շատ ավելի մեծ են պաշտոնականից: Այնինչ, ըստ փորձագետների, երկիրը դեռ չի հասել հիվանդացության բարձրակետին:

Իսկ Ավստրալիայի Վիկտորիա նահանգում կրկին խստացրել են սահմանափակումները, երբ օրական նոր վարակվածների թիվը հասել է 25-ի, ընդ որում՝ առաջին անգամ վերջին երկու ամսվա ընթացքում: Ինչպես մեկնաբանել է նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսը, ապրիլից ի վեր տեղի բոլոր դեպքերի կեսը ծագել է ընտանիքի ներսում կամ ուրիշ հասցեում ապրող մոտ ազգականների հետ շփման հետևանքով:  Եկող շաբաթվանից տներում հյուրերի թույլատրելի թիվը կնվազեցվի 20-ից մինչև 5 մարդ, փողոցում կթույլատրվի հավաքվել մինչև, 10 մարդու, իսկ ռեստորանները կարող են ընդունել մինչև 20 հաճախորդի, թեպետ նախատեսված էր ընդունել մինչև 50 մարդու: 

Նոր Զելանդիայում, ըստ նոր կանոնների, բոլոր երկիր ժամանողները, եթե անգամ ախտանշաններ չունեն, 14 օրվա ընթացքում պետք երկու անգամ թեստավորում անցնեն:

Հարավային Կորեայում շաբաթվա վերջին օրերին հայտնաբերվել է վարակման 67 նոր դեպք, դա վերջին երեք շաբաթների ամենաբարձր ցուցանիշն է:

Չինաստանում հայտնաբերվել է 27 նոր վարակված, որոնցից 4-ը եկել են արտասահմանից, իսկ 23 տեղացիներից 22-ը Պեկինում են և մեկը Հեբեյ գավառում:

Նոր կորոնավիրուսով հիվանդացությունը շարունակում է աճել նաև Մեքսիկայում. Վերջին օրերին գրանցվել է նոր վարակակիրների 5030 դեպք, մահացել է 647 մարդ: Ընդհանուր հաշվով այս երկրում 170 հազար մարդ է վարակվել, սակայն իշխանությունները կարծում են, որ վարակվածները շատ ավելին կարող են լինել: Կորոնավիրուսի զոհ է դարձել Մեքսիկայում ավելի քան 20 հազար մարդ:

Բրիտանիայի խոշոր օդանավակայանները պատրաստվում են բոլոր ժամանողներին կորոնավիրուսի հայտնաբերման թքի թեստ հանձնել, ինչպես որ արվում է բրիտանական հիվանդանոցներում: Այդ կարգը կօգնի ժամանողներին խուսափելու 14-օրյա կարանտինից, բայց միայն բացասական արդյունքի դեպքում: Թեստի արժեքը, որ կարելի է պատվիրել համացանցով, 140 ֆունտ է (172 դոլար): Արդյունքը կարող է հայտնի դառնալ 5-24 ժամից:

Սենսացիոն գրքեր Թրամփի մասին

Առաջիկայում երկու գրքի հրատարակություն է սպասվում, որոնք խիստ անախորժ են Թրամփի համար:

Նա ձգտում է խափանել իր զարմուհու՝ Մերի Թրամփի «Թե ինչպես իմ ընտանիքը ծնեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն» հուշագրության լույսընծայումը: Հրատարակիչները խոստացել են, որ գիրքը կպատմի «սոսկալի ընտանեկան դրամաների, անբնական հարաբերությունների և երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին»:

Իսկ հունիսի 23-ին սպասվում է Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել» (The Room Where It Happened) հուշագրությունը: Չորեքշաբթի օրը լրագրողները ստացել են այդ գրքի ազդօրինակը, Թրամփի աշխատակազմը փորձում է ամեն կերպ կանխել գրքի լույսընծայումը, սակայն New York Times, Washington Post և Wall Street Journal թերթերն արդեն կարդացել են այն, նույնիսկ վերապատմում են որոշ հատվածներ, որոնք տարածվում են անեկդոտի արագությամբ: Բոլթոնը պատմում է օրինակ, թե ինչպես Թրամփը չի իմացել, որ Բրիտանիան միջուկային պետություն է, և հարցրել է, թե Ֆինլանդիան Ռուսաստանի մի մասը չէ՞:

Թրամփի շրջապատը պնդում է, որ գիրքը կարող է պարունակել գաղտնի տեղեկատվություն, որը սպառնում է երկրի անվտանգությանը: Մայրաքաղաքի Կոլումբիա շրջանի դաշնային դատարանը մերժել է արդարադատության նախարարության՝ Բոլթոնի հուշերի հրատարակումը արգելելու հայցը, քանի որ այն արդեն հայտնվել է մամուլի ձեռքում։

ԱՄՆ կառավարությունը մտադիր է հասնել նրան, որ Ջոն Բոլթոնը չկարողանա եկամուտներ ստանալ իր գրքի վաճառքից:

Թրամփն ավելի վաղ իր թվիթերում հայտարարել էր, որ Բոլթոնը պետք է շատ լուրջ պատասխանատվություն կրի հուշեր հրապարակելու համար: Ըստ նրա՝ Բոլթոնը «խախտել է օրենքը՝ հրապարակելով գաղտնի տեղեկատվություն»: Սպիտակ տան ղեկավարը, միաժամանակ, դատավորի որոշումը անվանել է «խոշոր հաղթանակ Բոլթոնի հանդեպ», քանի որ դատարանն ընդունել է գաղտնի տվյալների բացահայտման փաստը:

«Ես վերջապես կհամաձայնեմ չկայացած քաղաքական խորհրդատու Սթիվ Շմիդտի հետ, որը Ջոն Բոլթոնին անվանել էր «արհամարհանքի արժանի մարդ, որը ձախողել է Ամերիկան պաշտպանելու իր պարտականությունը: Նաեւ հայտարարել է, որ նրան երբեք չպետք է թույլ տրվեր նորից ծառայել կառավարությունում»,- գրել է Դոնալդ Թրամփը:

Աշխարհում անցնող շաբաթ գլխավոր իրադարձություններ

Այլ հոդվածներ հեղինակից

Արարատ Միրզոյանի հայտարարությունը Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ
ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին. Ռուբեն Հայրապետյան
Դիմակի կրումն անձնական օգտագործման մեքենաներում, բնակավայրերից դուրս՝ հանգստյան գոտիներում, այսուհետ պարտադիր չէ
Հյուրանոցային տնտեսությունները ամենաշատ վնասներն են կրել համավարակից. Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա
Երևանում ձերբակալված «օրենքով գող» Ալոն պրոբացիոն ծառայության հսկողության տակ է եղել. մանրամասներ
«Երբ նայում եմ Հայաստանին, թվում է, որ շատ հայերի համար «թավշյա հեղափոխության» հետ կապված հույսերը խորտակվել են». BBC-ի հաղորդավարը` Փաշինյանին (տեսանյութ)
«ok.ru» կայքով մոլորեցնելով ՀՀ քաղաքացիների՝ խաբեությամբ հափշտակել են բանկային քարտերում առկա գումարներ. ՔԿ
Լավ, էս սյուռեալիզմը ինչքա՞ն կարա շարունակվի
42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել. հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով. Ալինա Նիկողոսյան
Խոշոր ներկրողներ կան, իրենց կախել են, մոստից գցել են․ ավտոներկրողները կառավարությունից քայլեր են պահանջում
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա
Էկոնոմիկայի նախարարություն. Մինչեւ տարեվերջ Հայաստանում տնտեսական անկումը կարող է հասնել մոտ 5 տոկոսի
Կառավարությունում պատրաստվում է փաթեթ Լիբանանից ժամանողներին ըստ արժանվույն ընդունելու համար. Սինանյան
Վարչապետին ներկայացվել է Քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը
Երեւանում շաբաթ օրը եւ կիրակի գիշերը երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է առանց դիմակի ասուլիսի սրահ մտնելու համար
Ավտոներկրողների միության բողոքի ակցիան Կառավարության դիմաց (ուղիղ)
Երեւանում ոստիկաններն անցորդներին արգելում են նկարահանել իրենց գործողությունները
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. նոր նշանակումներ՝ Ոստիկանությունում
ԱԱԾ աշխատակիցներն արտաքին ազդեցության գործակալներ են. «Հայք» շարժման անդամների ակցիան` ԱԺ–ի մոտ
Հարցման արդյունքներով՝ դեռ 2019թ. լիբանանահայերի 49%-ը ցանկություն է հայտնել ապրել Հայաստանում. Սինանյան
Պողոսյան հիմնադրամը 250 հազար դոլար է հատկացնում Բեյրութի Մեսրոպյան դպրոցի վերականգնմանը, սննդային փաթեթների և կրթաթոշակների տրամադրմանը
Նորից հաստատվում է էն, որ եթե Ալիևի մտածելիքը տան սարին, սարը կպայթի
«Օրենքով գող» է ձերբակալվել. Տեսանյութ
Հայաստանից 4 քաղաքացի ապօրինի հատել է Վրաստանի սահմանը
Ավելին
Ավելին