f

Անկախ

«Լուսավոր Հայաստանն ունի այդ գործիքը կասեցնելու սահմանադրական գահավիժումը»․ Վ․Հարությունյան


Փաստաբան, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը Անկախ-ի հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ասաց, որ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, իրավական անարխիա է։ Նա հույս ունի, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քաղաքական կամք կդրսևորի և կկասեցնի Հայաստանում սահմանադրական գահավիժումը։ Նա հավելեց, որ իրենց կուսակցությունը վճռական է կատաղի պայքար մղելու և հակազդելու այս հակաիրավական գործընթացներին՝ նույնպիսի վճռականություն ակնկալելով նաև մյուս ուժերից։

-Պարոն Հարությունյան, իրավական տեսանկյունից կարծես թե հստակեցվեց, որ խորհրդարանական ուժերը կարող են դիմել Սահմանադրական դատարան։ «Բարգավաճ Հայաստանը» նախաձեռնությունն իր վրա վերցրեց, սակայն ունի «Լուսավոր Հայաստանի» աջակցության կարիքը։ Վերջինս դեռ չի հստակեցրել իր քայլերը։ Ո՞րն է այս տատանման պատճառը։

-Ճիշտ կլինի իրենց քաղաքական պատասխանատուներից ճշտել պատճառը, սակայն իրավական առումով, այո, շատ են լուծումները և ամենակարևոր փաստարկը, որ «Լուսավոր Հայաստանը» պետք է միանա այդ նախաձեռնությանը, այն է, որ մեր Սահմանադրության մեջ կա իրավական կարգավորում, որն իմպերատիվ է և ասում է՝ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է գնա ՍԴ, ստուգվի դրա սահմանադրականությունը, այնուհետև երկրորդ ընթերցմամբ ընդունվի։ Այստեղ էականն այդ իրավունքի սկզբունքն է։ Այդ սկզբունքն է ջախջախվել և այդ սկզբունքը պետք է պաշտպանել։ Այսինքն, եթե կա նման իրավունքի խախտում, դու այլևս չպետք է ընկնես իրավակարգավորումների տեքստային ձևակերպումների մեջ ու խճճվես։ Նաև պետք չի, որ դիմողը նախապես ստանձնի Սահմանադրական դատարանի հավանական լուծման բեռը ու այդ նկատառումներով զերծ մնա ՍԴ դիմելուց։ Եթե դու ունես բավարար կամք, բավարար համոզմունք, որ իրականում լրջագույն սկզբունք է խախտվել, ապա պետք է գործել։ Հակառակ դեպքում մենք ունենալու ենք իրավական անարխիա, ընդ որում այս բառակապակցության մեջ իրավական բառն օգտագործելն այլևս անիմաստ կլինի։

-Ի՞նչ գնահատական կտաք Հանրապետության նախագահի գործունեությանը այս իրավիճակում, որն ի պաշտոնե պարտավոր է պաշտպանել ՀՀ սահմանադրությունը, բայց որը, փաստորեն, զրկվում է սահմանադրական փոփոխությունները ստորագրելու գործառույթից։

-Հանրապետության նախագահը, որն անընդհատ դժգոհում է, որ իր լիազորությունները սահմանափակ են, չունի բավարար գործիքներ և այլն, այսօր իշխող ուժի կողմից զրկվում է արբիտրի կարևոր ֆունկցիոնալ իրավասությունից և ինքն իր ձեռքով պետք է դա ստորագրի։ Այսինքն, ինքն իր ձեռքով պետք է իրեն զրկի կարևոր սահմանադրական գործիքից։ Սա աբսուրդ է։ Հայաստանի Հանրապետությունն այսօր տոտալ հակասահմանադրական վիճակում է։ Մենք ականատես ենք լինում, որ սահմանադրական մարմինները, որոնք օժտված են միմյանց զսպելու գործիքներով, այդ գործիքները պարալիզացվում են, և իրացվում է մեկ հոգու իշխանություն ու մեկ հոգու կամք։

Բայց այսօր խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես «Լուսավոր Հայաստանը», ունի այդ հնարավորությունը, այդ գործիքը կասեցնելու այս իրավիճակը, սահմանադրական այս գահավիժումը։ Եվ այդ կարևոր գործիքն այս պահին գտնվում է «Լուսավոր Հայաստանի» ձեռքում։ «Լուսավոր Հայաստանը», որի ղեկավար Էդմոն Մարուքյանը տարբեր առիթներով հայտարարում է, որ քաղաքական ընդդիմությունը չունի բավարար գործիքներ հակազդելու, խորհրդարանական ընդդիմությանը տարբեր օրինագծերի մասով բանի տեղ չեն դնում և այլն, հիմա ունի հնարավորություն այս գործընթացը կասեցնելու։ Եթե դա չարեց, հետո չի կարողանալու քաղաքական մեծամասնությանը մեղադրել իրավական «բեսպրեդելի» մեջ։ Ես ելնում եմ այն կանխավարկածից, որ «Լուսավոր Հայաստանը» կօգտագործի այդ գործիքը։ Սա քաղաքական կամքի հարց է, իսկ մնացածն ընդամենը իրավական տեխնիկայի խնդիր է։

-Արդեն գնահատականներ են հնչում, որ հաջորդ իշխանության օրոք իշխանությունը, մասնավորապես ԱԺ այն պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել երեկվա օրինագծին, պատասխանատվության են ենթարկվելու այդ որոշման համար։ Որպես իրավաբան՝ ինչպե՞ս դա կմեկնաբանեք։

-Չէի ուզենա ինձ իրավունք վերապահել քրեական հետապնդում իրականցնող մարմինների դերում հանդես գալու, բայց որպես իրավաբան ու փաստաբան՝ այո, կարծում եմ, որ այս գործընթացում առկա են քրեական օրենսգրքով նախատեսված տարբեր հանցակազմեր պարունակող արարքների հատկանիշներ։ Առնվազն Ազգային ժողովը խաթարել է իր և Սահմանադրական դատարանի միջև սահմանադրական փոխհարաբերությունները, արդյունքում իրեն իրավունք է վերապահել ինքնուրույն գնահատելու՝ արդյո՞ք նախագիծը Սահմանադրության առումով խնդրահարույց է, թե ոչ և վերջին հաշվով, այս փոփոխության արդյունքում Սահմանադրական դատարանի որոշ դատավորներ զրկվում են սահմանադրական արդարադատությունը շարունակելու հնարավորությունից։

-Շատ է խոսվում ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիայի անհրաժեշտության մասին։ Ձեր կուսակցությունն այսօր համագործակցու՞մ է արտախորհրդարանական ուժերի հետ, առհասարակ ի՞նչ քայլեր են արվում ընդդիմադիր դաշտում օրակարգ ձևավորելու, փոխհամաձայնության հասնելու նպատակով։

-Մենք հայտարարություն ենք արել, որ պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, որը ստանձնելու է մի շարք խնդիրների իրականացման պարտականություն, և նշանակվելու են արտահերթ ընտրություններ։ Այս ծրագրի շրջանակներում մենք տարբեր ուժերի հետ քննարկումներ ենք անում։ Վերջնանպատակն այն է, որ ունենանք ներկայացուցչական Ազգային ժողով։ Ակնհայտ է, որ այս Ազգային ժողովը չի արտահայտում այն քաղաքական տրամադրությունները, որոնք առկա են հասարակության ակտիվ քաղաքական շերտերի մոտ։ Մենք ունենք 3 քաղաքական ուժից բաղկացած խորհրդարան, բայց ունենք հասարակության  մի ստվար հատված, որի տեսակը ներկայացված չէ խորհրդարանում։ Սահմանադրական առումով սա անոմալ վիճակ է։ Դրա համար գործընթացները տեղափոխվում են փողոց, տեղափոխվում են արտախորհրդարանական քաղաքական դաշտ։ Ի դեպ, արտախորհրդարանական ընդդիմությունը, որն իմ գնահատմամբ, ավելի ակտիվ է եղել այս երկու տարիների ընթացքում, չունի այն գործիքները, որով օժտված են խորհրդարանական ուժերը։ Եվ այս երկու օրերի իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ եթե օրինակ, Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստանի» փոխարեն լիներ արտախորհրդարանական ուժերից մեկը, հենց օրինակ, մեր ուժը, ապա ավելի մեծ վճռականությամբ կգնար որոշակի քայլերի։ Մինչդեռ արդեն երկու օր է մեր երկիրն անորոշության մեջ է, դեռ հայտնի չէ՝ «Լուսավորը» կմիանա՞ «Բարգավաճին», թե ոչ։ 

-Եթե չմիանա, որպես քաղաքական կուսակցություն ի՞նչ ճակատագիր է սպասվում «Լուսավոր Հայաստանին»։

-Թույլ տվեք զերծ մնալ ապագայի վերաբերյալ գնահատականներից։ Ճիշտ կլինի, որ այդ քաղաքական կանխատեսումներն անեն «Լուսավոր Հայաստանին» քվե տված քաղաքացիները։

-Իշխանությունը շարունակում է խոսել ժողովրդի անունից, պնդել, որ իրենք լեգիտիմ են, իրենց ընտրել է ժողովուրդը, հետևաբար իրենք գործում են ժողովրդի քվեով ու հանուն ժողովրդի։ Որքանո՞վ է արդարացված այս թեզն այսօր։ Ակնհայտ է, որ իրավիճակն այն չէ, ինչ երկու տարի առաջ։

-Բնականաբար վերջին շրջանում դժգոհությունները շատացել են, բոլորս էլ ունենք ծանոթներ, բարեկամներ, որոնք ընտրել են այս իշխանությանը, բայց այսօր հիասթափված են և նաև հրապարակային խոստովանում են, որ իրենց ընտրությունը սխալ է եղել։ Դրա համար, կրկնում եմ, այս անոմալ վիճակի լուծումը նոր խորհրդարանական ընտրություններն են։ Չեմ բացառում, որ իշխող ուժը կրկին ձայներ կհավաքի, բայց ամեն դեպքում կձևավորվի իրական քաղաքական տրամադրություններն արտահայտող խորհրդարան։ Համենայնդեպս, իշխանությունները նոր ընտրություններից վախենալու բան ունեն։ ՍԴ-ի շուրջ այս ամբողջ պատմությունը ցույց տվեց, որ իշխանությունը, որը սկզբում գնում էր հանրաքվեի ճանապարհով՝ ասելով, որ ժողովուրդը թող որոշի, հետո մտափոխեց՝ ասելով, որ որ ոչ, իրենք կորոշեն, որովհետև իրենք ընտրվել են ժողովրդի կողմից։ Այս վիճակն իրականում իշխանություններին ծիծաղելի վիճակի մեջ է դրել։

-Որքանո՞վ է իրավաչափ երկրի կյանքում նման կարևոր փոփոխությունները իրականացնել արտակարգ դրության պայմաններում, երբ հասարակությունը, քաղաքական ուժերը հնարավորություն չունեն հարկ եղած դեպքում թեկուզ քաղաքական, քաղաքացիական ընդդվզման միջոցով իրենց դիրքորոշումն արտահայտելու։

-Այո, այս պայմաններում իրենք ընդունեցին Լանզարոտեի կոնվենցիան, նախաձեռնեցին գույքահարկի բարձրացման օրինագիծը, խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավարին կալանավորելու միջնորդություն ներկայացրեցին, հիմա էլ այս նախագիծը։ Սա ազնիվ չէ ոչ միայն քաղաքական դաշտի, այլև հասարակության նկատմամբ։ Եթե դու հայտարարում ես, որ «պատերազմ է», մտցնում ես արտակարգ դրություն, ասում ես, որ բոլորը պետք է սահմանափակեն իրենց գործողությունները, ուրեմն դու էլ պիտի քո գործողությունները սահմանափակես և նման խնդրահարույց նախաձեռնություններով այդ ընթացքում հանդես չգաս։ Դա կլիներ ազնիվ, դա հենց կլիներ քաղաքացիական պայմանագիր իշխանության ու հասարակության միջև։ Բայց դու բոլորի իրավունքներն ու գործողությունները սահմանափակում ես ու սանձազերծում նման գործողություններ։ Սա ազնիվ ու բարոյական չէ։ Մենք այնքան հետ ենք գնացել մարդու իրավունքների, ժողովրդավարության և այլ ցուցանիշներով, որ հաջորդ իշպանությանը շատ ծանր ժառանգություն է մնալու, և այդ կորուստները վերականգնելը շատ ավելի դժվար է լինելու։ Իրավական ամենաթողությունը դառնում է սովորական երևույթ, և նոր իշխանություններին շատ դժվար է լինելու այս վիճակը շտկելը։ Էլ չեմ ասում, որ այս ամենի համատեքստում մենք կունենանք ՄԻԵԴ-ի որոշումներ և այլն և այլն, որոնց քաղաքական պատասխանատվությունը միգուցե պոստ ֆակտում գցենք այս իշխանությունների վրա, բայց դրա հետևանքները կրելու ենք բոլորս։ Դրա համար այս ամենի դեմ հակազդեցությունը պետք է լինի կոշտ, որոշակի և առանց այլևայլությունների։

Վարազդատ Հարությունյան Սահմանադրական դատարան Հայաստան հարցազրույց

Այլ հոդվածներ հեղինակից

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ՀՀ համար Ադրբեջան-Թուրքիա տանդեմին դիմակայելու հնարավորություններ է ստեղծում․ արաբագետ
Օգոստոսի 5-6-ը կկայանա Եվրոպայի առցանց պատանեկան առաջնության ընտրական մրցաշար
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 45 հազար դեպք  է գրանցվել
Պայթյունը որոտացել է Բեյրութի հայկական թաղամասի հարևանությամբ.հայտնի քաղաքական գործիչ Նիզար Նաջարյանը զոհվել է
Թրամփի խորհրդականը բուժվել է կորոնավիրուսից
ԴիԿապրիոն բացառիկ պայմանագիր է կնքել Apple-ի հետ
ԱՀԿ-ն թարմացրել  է  աշխարհում  կորոնավիրուսով վարակվածների թիվը  
Մասնագիտական և մարդկային արժանապատվություն
Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի ընթացքում ձերբակալված Վահագն Վարագյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանն ազատ արձակվեցին․ իրավապաշտպան
Ընտրությունների արդյունքների հրապարակումը կարող է ամիսներով հետաձգվել․ Թրամփ
COVID-19- ից պաշտպանվելու համար շոգ եղանակին դիմակներն  ավելի  հաճախ  պետք է փոխվել․  գիտնական
Ուժեղ պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում. նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել (տեսանյութ)
Ինչո՞ւ են բացում Ամուլսարը. Վահան Իշխանյան
Ամուլսարի տարածքից 10 քաղաքացի բերման է ենթարկվել
Եթե վագոն-տնակները 30 մետր հետ տանեն, ապա համաձայն ենք հանդիպել Կառավարության անդամների հետ. Բունիաթյան
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Լիբանանյան նավահանգստում  հզոր պայթյուն է տեղի ունեցել
Դատավորների ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ․ԲԴԽ-ն պարզաբանում է
Բաց տեսքով հրապարակվել են 103 մահվան վկայական. Սամվել Մարտիրոսյան
Մեսչյանը շատ դեպքերում ստորագրում էր նրա տակ, ինչն իր համար ընդունելի չէր. Դավիթ Խաժակյան
Բռնի ուժ գործադրելով բերման են ենթարկել ապրիլյան պատերազմում թշնամու երեք տանկ ոչնչացրած Ռաֆայել Հովհաննիսյանին
Ամուլսարի հանքի մասին գնահատականներ հնչեցնելուց հիմա զերծ կմնամ, ես պարզապես հետևում եմ. Ռոմանոս Պետրոսյան
Եթե այդքան քաջություն ունեք, ստեղծեք քննիչ հանձնաժողովը. Գեւորգ Պետրոսյանը՝ իշխանական պատգամավորներին
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք
Booking.com-ը կորոնավիրուսի համաճարակի պատճառով  կկրճատի իր աշխատակիցների մեկ քառորդին
Ավելին
Ավելին