f

Անկախ

ԱԼԲԵՐՏ ԱՆԱՆՅԱՆ-90.Նա անտրտունջ իր խաչն էր տանում


…Անանյանների տոհմածառը Շնողում(Լոռումարզ)մեծերից չէ, բայց ճանաչված է ու գնահատելի: Ի դեպ՝ Անանյան ազգանվան արմատը՝ Անանիա անձնանունը, ինպես Հ. Աճառյանն է վկայում, եբրայերերեն նշանակում է աստվածաշնորհ: Անանյանների գերդաստանի անդամներից շատերի և հատկապես Ալբերտ Աղաբեկի Անանյանի օրինակով միանգամայն հաստատվում է այդ ազգանվան Հ. Աճառյանի նշած՝ դրա էության ներդաշնակությունը: 
…Ալբերտ Անանյանը ծնվել է 1930թ․հուլիսի 1-ին: Սերնդին հատուկ հոգսաշատ մանկություն: Սև օրերի սարսափ: Այս ամենի դիմաց շռայլ է եղել բնությունը Ալբերտ Անանյանի նկատմամբ՝ նրան տալով ամենամեծ պարգևը՝ բարյացակամ բնավորություն և խելք: 
Խելքը թանկարժեք քար է, որ առավել գեղեցիկ է շողում համեստության շրջանագծի մեջ: Նա, ով գոնե մեկ անգամ շփվել է Ալբերտ Անանյանի հետ, կվկայի, որ նրա համեստության շրջանակը սար ու լեռներ կարող էր շողշողացնել:ԱլաբերտԱնանյանիհամարբնութագրականընրաուղղամիտևանմիջականբնավորություննէր, լոռեցիականպարզությունը, լավատեսությունը, սթափմտածելակերպը, հռետորականձիրքը, անսպառհումորըևշեշտվածհայրենասիրությունը։
Անանյանը այն անհատներից էր, ով իր գոյությամբ, իր էությամբ, իր անհատականությամբ ցանկալի երանգ էր հաղորդում միջավայրին, իմաստավորում այն՝ դարձնելով տպավորիչ, գունեղ, քաղաքակիրթ թե՛ բարոյական, թե՛ առարկայական առումով: Մինչևիրերկրայինկյանիքավարտը (23.09.2015թ․)նաավելի քան 38 տարի ապրում էր Երևանում, բայց այսօր էլ Ալավերդում զգացվում է նրա շունչը, նրա ներկայությունը, լուսավոր հետքը հայրենի քաղաքի և հայրենակիցների շրջանում: 
Վաստակովլուսավորված ուսուցիչ-կուսակցական աշխատող-գործադիր մարմնի ղեկավար – մանկավարժական գործի կազմակերպիչ երկար ու ձիգ ճանապարհի կարևոր հետագծերից մեկը 1969-1977 թվականներն էին, երբ նա Ալավերդու քաղխորհրդի գործկոմի նախագահն էր: 
Այդ տարիներին մեծ եղավ Անանյանի ներդրումը քաղաքի բարեկարգման, բնակելի շինարարության ծավալման, կոմունիկացիոն ցանցերի ընդլայման, մասնավորապես՝ Տաշիր - Ալավերդի ջրագծի կառուցման, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի սանիտարական գոտուց բնակչության տեղափոխման և այլ ուղղություններով: Այս մասին իմ հայրենակիցը չէր ուզում խոսել: Մի քանի անգամ ասաց. «Աշխատել եմ, գնահատվել եմ»: 
Ալբերտ Անանյանի աշխատանքի արդյունավետությունը և կառուցողական հատկանիշները լավագույնս ծավալվեցին լուսավորության (կրթության և գիտության) նախարարության համակարգում աշխատելու տարիներին: Սերը ընտրած մասնագիտության հանդեպ, հարուստ կենսափորձն ու գիտելիքները տվեցին շոշափելի արդյունք: 
Մանկավարժ ու ղեկավար Անանյանը բազում ուսումնամեթոդական հոդվածների հեղինակ էր, ԽՍՀՄ լուսավորության գերազանցիկ, ժողովուրդների բարեկամության շքանշանակիր։Նա«Պատվո նշան» շքանշանակիրէր(1971թ․)։ 2010թ․պարգևատրվելէրՀՀկրթությանևգիտությաննախարարությանոսկեհուշամեդալով: 
Նա ազնվության և նվիրվածության գեներ է ժառանգել իր ծնողներից ու շարունակում էր փոխանցել իր ժառանգներին: 
Կնոջ անժամանակ կորուստն էլ իրեն վայել կամքով ու համեստությամբ էր տանում Անանյանը ու ամեն անգամ այդ առիթով կրկնում. «Ամեն մարդ իր խաչն է տանում»: ԱՄերվերջինհանդիպաննէլկրկնեց ու անցավ իր մանկությանը: 
Մի պահ լռեց, և մտովի տեղափոխվեցինք Ալավերդի:
- Ես մնում եմ իմ համոզմանը. Վենետիկը քաղաք պետություն է, իսկ իմ Ալավերդին քաղաք-գործարան: Ես ուրախ եմ, որ այնտեղ աշխատած 8 տարիների ընթացքում ակտիվորեն մասնակցել եմ քաղաքի տարեգրության կերտմանը: Չէի ցանկանա, որ որևէ մեկը մտածեր, թե ֆինանսավորման առկայությամբ այդ ամենը արվում էր առանց բարդությունների: Ուրախ եմ և չեմ տրտնջում անքուն գիշերների համար: Ոչինչ կորած չեմ համարում, եթե այսօր էլ լինի ընտրության օր, նույնն  եմ անելու, նույն ճանապարհն եմ անցնելու:
… 2010թ. հուլիսի 16-ին Ալավերդի համայնքի ավագանին այն ժամանակվա քաղաքապետ Արթուր Նալբանդյանի առաջարկությամբ «Ալավերդու պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհել Ալբերտ Անանյանին, Սուրեն Վարոսյանին, Բորիս Մակիչյանին և Վոլոդյա Գրիգորյանին: Ալբերտ Անանյանը կրում է նաև իր ծննդավայր Շնողի պատվավոր անդամի տիտղոսը:
-    Յուրաքանչյուրն ավելի լավ գիտի իր գնահատականը, առավելությունները, թերությունները: Ես գտնում եմ, որ իմ պարգևների շարքում իր ուրույն տեղը ունի «Ալավերդու պատվավոր քաղաքացի» կոչումը, կարծում եմ, որ արժանի եմ այդ կոչմանը: Ոչ ոք, այդ թվում նաև ես, անթերի չեն, բայց անհամեստության մեջ ինձ չմեղադրեք, որ ես ասում եմ` արժանի եմ այդ կոչմանը: Լավ է, երբ նկատում են, գնահատում, - բարձրաձայնում էր կյանքի փորձով իմաստնացած այրը, իսկ ես միանգամից մտաբերում եմ Վերջինիա Վուլֆի «Ով չի ասում ճշմարտությունը իր մասին, չի կարող ասել ուրիշների մասին» խոսքերը:
Իսկ Անանյանը կարողանում էր օբյեկտիվ գնահատել իրեն ու իր շրջապատը:
Նա ինձ ու կարծում եմ ուրիշ շատերի համար մնաց որպես աշխատանքին, ընտանիքին նվիրվածության, կոլեկտիվ աշխատանքի, ղեկավար-ենթակա փոխհարաբերությունների դասական օրինակ, մանկավարժական մեթոդիկայի ինքնատիպ շտեմարան, ընդհանրապես մարդկային որակների չափորոշիչ։
Շնորհավոր լինի նրա ծննդյան 90-ամյակը, սուրբ լույս իջնի նրա շիրիմին, հիշատակը նրա եղիցի հավերժ։ Թող նորանոր հաղթանականեր արձանագրեն նրա զավակները, թոռներն ու նրա գործը շարունակող մյուս այրերը։
Մոլեգնումէկորոնավիրուսը։Ժամանակներըհոբելյանականչեն, բայցԱլբերտԱնանյանըմիանգամայնարժանիէրհիշեցումի, նաևհուշատախտակի, իրանվամբուսանողական թոշակի,…


ՎԱՂԱՐՇԱԿ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ


Լուսանկարում – 1982թ․Ալաբերտ Անանյանը (ձախից) ընտանիքով հերթական արձակուրդն էր անցկացնում Ալավերդում։ Նրա հետ Լոռվա բնության գրկում են Լուսաշխի արհմիության Թումանյանի շրջանային կազմակերպության նախագահ Մարգո Մանյանը, մանկավարժԻրինա Կոտանովան (Ա․Անանյանի կինը), Թումանյանի շրջժողկրթբաժվար Ռաֆայել Պողոսյանը, Ախթալայի դպրոցի փոխտնօրեն Ռոբերտ Տիրացվյանը։ Նստած են ձախից երկրորդը Մղարթի դպրոցի տնօրեն ԼևոնՀարությունյանը և Թումանյանի ժողկրթբաժնի տեսուչ Վաղարշակ Ղորխմազյանը։ Մեզ հետ էին Ա․ Անանյանի տղաները  (Սամվել, Արտաշես, Արա)։Ա․Անանյանի տղաների հետ միայն ե ս եմ շարունակում զգալ կյանքի քաղցրությունը։ Հավերժ հիշատակ կրթության ոլորտի երևելիներին։

 

Ալբերտ Աղաբեկի Անանյան Լոռու մարզ Վաղարշակ Ղորխմազյան տարեդարձ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Ժողովուրդ». Ակտիվ քննարկումներ են ընթանում Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխությունների շուրջ
Facebook-ում ձեր երեխաների լուսանկարով հպարտանալու մի քանի րոպեի հաճույքը կարող է ճակատագրական լինել հենց ձեր երեխաների համար
Ի վերջո Լուկաշենկոն հրապարակայնորեն վիրավորեց Նիկոլին և Նիկոլը դա կուլ տվեց
Երբ այս իշխանությունները ինքնուրույնություն հանդես բերեն, նրանց դեմ քայլեր կձեռնարկեն․ Վլադիմիր Գասպարյան
«Ժողովուրդ». Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է
Վթարային ջրանջատում Բալահովիտ գյուղում օգոստոսի 13-ին
«Ժողովուրդ». Հայաստանի ազգային արխիվի տնօրենի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Արագածոտնում և Կոտայքում
«Հրապարակ». Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել
«Ժողովուրդ». Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի գիտական աստիճանի հետ կապված վարույթին անհամբեր սպասում է Սմբատ Գոգյանը. նա ամեն գնով ցանկանում է, որ Դիանա Գալոյանը զրկվի գիտական աստիճանից
Պոմպեոն Բելառուսում տիրող իրավիճակը ողբերգություն է անվանել
Մարտին Սկորսեզեի ստուդիան կինոնկարներ  կնկարահանի  Apple-ի համար
Անի, Խարկով...
Թրամփը խոսել է աշխարհում  ամենամեծ խնդրի մասին
Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունը մեկնարկում է
Ֆիլիպ Կիրկորովը   կորոնավիրուսով  է  վարակվել
Ասադի ինքնազգացողությունը  վատացել է  ելույթի  ժամանակ
Վրաստանի քաղաքացիների ավելի քան 80% -ը ՌԴ-ին  երկրի համար գլխավոր սպառնալիք  է համարում
ԱՀԿ-ն  կստուգի  COVID-19- ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումների մասին տվյալները
Մեր արտաքին առևտուրը տարվա կեսին
«Իմ քայլ»-ի մի քանի պատգամավորներ քննարկել են Ամուլսարի հարցը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝  աշխարհում համաճարակի ընթացքում ծագած  սպառնալիքների մասին
Մակրոնը խնդրել է Պուտինին օգնել Լիբանանին
Mercedes մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, Բադալ Մուրադյան փողոցում կողաշրջվել է. ճանապարհը մասամբ փակվել է․ Shamshyan.com
Փրկարարները Հրազդանում հայտնաբերել են 41-ամյա տղամարդու դի
Ավելին
Ավելին