f

Անկախ

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ


ՀՀ Սահմանադրությամբ պետության գլուխը՝ Արմեն Սարգսյանը, ստորագրելով ՍԴ դատավորներին ստիպողաբար կաշառելու օրենքը, վերջնականապես ապացուցեց, որ չի կատարում մայր օրենքով Հանրապետության նախագահին վերապահված Սահմանադրության պահպանմանը հետևելու իր հիմնական գործառույթը:

Ակնհայտ է, որ այդ օրենքը հակասում է իրավական ու ժողովրդավարական պետության հիմունքներին։ Սա նշանակում է, որ Սահմանադրությունն ու պետականությունը կազմաքանդվում են։

Արմեն Սարգսյանը պատմության առջև է պատասխանատվություն կրում՝ համահեղինակ դառնալով մեկ մարդու քմահաճույքով տեղի ունեցող գործընթացներին։

Ստեղծված իրավիճակում, երբ փաստացի դադարում են գործել իշխանության ճյուղերի բաժանման ու հավասարակշռման սահմանադրական մեխանիզմները, Սահմանադրության պահպանման բեռն ընկնում է ՀՀ քաղաքացու`յուրաքանչյուրիս վրա։

Այսօր այս առաքելության կիզակետում Սահմանադրական դատարանն է, որը մնացել է վարչապետին ոչ ենթակա պետական ինստիտուտը՝ պաշարված անձնիշխանության հաստատման ցանկությամբ տառապողի կողմից։

Մենք մեր աջակցությունն ենք հայտնում ՍԴ դատավորներին՝ Հրայր Թովմասյանին, Ալվինա Գյուլումյանին, Արևիկ Պետրոսյանին, Հրանտ Նազարյանին, Աշոտ Խաչատրյանին, Արայիկ Թունյանին և Ֆելիքս Թոխյանին, բարձր գնահատում նրանց քաղաքացիական ու արժանապատիվ դիրքորոշումը։ Այդ դիրքորոշումն իրականում պետականամետության և պատասխանատվության գիտակցության նախանձելի օրինակ է յուրաքանչյուրիս համար։

Կառավարության և Ազգային ժողովի կողմից օրենքի տեսքով ներկայացված նսեմացուցիչ առաջարկը մերժելուց հետո ՍԴ դատավորների վրա նենգ հարձակումները ծավալվում են նաև անձնական տիրույթում՝ շատնաժի ու անբարոյական գործիքների տեսքով։ Ակնհայտ է, որ այլևս կիրառվելու են ամենաքստմնելի միջոցները։

Մեր համոզմամբ, Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացումով սահմանադրական արդարադատության վերացումն այն աստիճան է կարևորվում գործադիր իշխանության կողմից, որ չի բացառվում անգամ ՍԴ նախագահին ապօրինաբար ազատությունից զրկելու սցենարը։ Այս ամենի հեղինակները, սակայն, հերթական անգամ սխալվել են, քանզի կյանքը ցույց է տվել, որ Սահմանադրական դատարանի դատավորները մնում են իրենց երդմանն և առաքելությանը հավատարիմ։

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբն իր գնահատանքը, համերաշխությունը և լիակատար սատարումն է հայտնում հետապնդումների թիրախում հայտնված ՍԴ յուրաքանչյուր դատավորին։

Այսօր Հայաստանի պետականության ապագան կախված է նաև ձեզանից։

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի մամլո ծառայություն

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբ հայտարարություն Սահմանադրական դատարան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ռուսաստանում միգրանտների համար քննությունը կանցկացվի նոր առաջադրանքներով
Ռուսաստանում Սու-35Ս է կործանվել
ԵՄ-ն Վրաստանին սպառնում է դադարեցնել ֆինանսավորումը
Պատերազմից 10 ամիս անց Եռաբլուրում նոր փոսեր են փորվում
Չպետք է ֆինանսավորել մի երկրի, որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։
Կազմակերպված ճամփորդությունը իմ երեխայի աչքերին լիարժեք ժպիտ բերեց
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին․ Տոկիո 2020
Լեհաստանի Հանրային հեռուստաընկերությունը հակահայկական բովանդակությամբ ռեպորտաժ է հեռարձակել
Փոքր տարիքից ընտրեց ծանր աշխատանքը և ամենօրյա մարզումների միջոցով մոտենում է իր երազանքին
Գիտնականները  չեն  բացառում  35%  մահացությամբ կորոնավիրուսի շտամի հավանականությունը
Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Ավելին
Ավելին