f

Անկախ

Դյուցազնագրքի նոր ռեկորդակիր Զորիկ Պողոսյանը` համաշխարհային ռեկորդ սահմանելու ճանապարհին


Պանդեմիայի պատճառով առաջ են եկել բազում խոչընդոտներ և դժվարություններ ամեն ոլորտում, անմասն չի մնացել ուժային եռամարտը: Առաջ եկած դժվարություններն ու սահամափակումները դրդեցին պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) Եվրոպայի և Աշխարհի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող  Զորիկ Պողոսյանին սահմանել  Դյուցազնագրքի նոր ռեկորդ: Սահմանած նոր ռեկորդի մասին Անկախը զրուցել է ուժային եռամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, համաժամանակ, ԱԻՆ Վանաձորի թիվ 2 փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, կոչումով սերժանտ Զորիկ Պողոսյանի հետ:

-Շնորհավորում ենք նոր ռեկորդ սահմանելու կապակցությամբ:

-Շնորհակալություն:

-Սերը դեպի սպորտն ինչի՞ց սկսվեց:  Ընտանիքում կա՞ն մարիզիկներ: Քանի՞ տարեկանից եք զբաղվում սպորտով:

-Հայրս է զբաղվել  պրոֆեսիոնալ սպորտով: Սպորտի հանդեպ մեծ սերը եկել է նրանից․ հայրս եղել է իմ անձնական մարզիչը և մինչ օրս էլ շարունակում է մնալ: 7 տարեկանից զբաղվել եմ ծանրամարտով: Մանկուց  երազել եմ դառնալ մեծ մարզիկ, ունեցել եմ նպատակ՝ հասնել բաղձալի արդյունքի:   Ծանրամարտում ունեցել եմ  հաջողություններ` 7 անգամ մասնակցել եմ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:

-Ինչպե՞ս տեղի ունեցավ անցումը ծանրամարտից դեպի ուժային եռամարտ:

-Ծանրամարտով զբաղվելը բավական հաջող էր ստացվում, բայց մարզումների ժամանակ զգում էի, որ ուժային եռամարտն ավելի հասանելի է: Բացի այդ, որոշակի ընդհատումներ եղան վնասվածքների պատճառով: Վերականգնվելուց հետո շարունակեցի սպորտային կարիերաս և 27 տարեկանում արդեն սկսեցի զբաղվել ուժային եռամարտով: Կապ հաստատեցի Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի հետ: Նա, տեսնելով իմ ջիղը, ուժը, եռանդը, ձգտումները, մշակեց մարզումների ծրագիր, որից հետո հայրիկիս հետ սկսեցինք մարզումները:

–Կպատմեք ռեկորդը սահմանելուց առաջ անցած ուղու մասին:

2018-ին Վրաստանում կայացավ Եվրոպայի առաջնությունը: Այնտեղ ես կարողացա դառնալ Եվրոպայի բացարձակ չեմպիոն, իսկ 2019-ին Ուկրաինայում` աշխարհի չեմպիոն, դրանից հետո էլ աշխարհի կրկնակի չեմպիոն և միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող:

Պետք է նշեմ, որ այս հաղթանակները  թիմային աշխատանքի արդյունք են, որոնցում մեծ ներդրում ունեցավ իմ հայրը, ինչպես նաև ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը:

-Ի՞նչ մրցաշարերի պետք է մասնակցեիք, որոնք չեղարկվեցին: Պանդեմիան, սահմանափակումները նպաստեցի՞ն  սահմանելու այս ռեկորդը: Կպատմե՞ք վարժության մասին: Ինչպե՞ս որոշվեց հենց նմանատիպ վարժությամբ սահմանել ռեկորդ:

-Անկեղծ ասած մտադրություն չի եղել Դյուցազնագրքի ռեկորդ սահմանելու, քանի որ տրամադրված էի ուժային եռամարտի Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին` Մոսկայի Եվրոպայի առաջնությանը, հետո աշխարհի առաջնությանը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խոչընդոտներ եղան ու մարզումները սահմանափակվեցին, դժվարությամբ էինք մարզվում:

Ես միշտ հետաքրքրվել եմ հայ դյուցազուններով: Ես նկատեցի, որ նույնպես ուժ ունեմ: Որոշեցի ջանք ու եռանդ չխնայել ու մարզվել, հասնել արդյունքի և հայտնվել նրանց շարքում` անհատական ռեկորդ սահմանելով: Կապ հաստատեցի Դյուցազնագրքի ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանի հետ, նա խորհուրդ տվեց վարժության ձևը: Չնայած համավարակով պայմանավորված դժվարություններին՝ երկուսից երեք ամիս անընդմեջ մարզվեցի: Հայրս` իմ անձնական մարզիչը, քանի որ ռիսկային խմբում էր, հեռավար էր հետևում մարզումներին: Արդյունքը սպասեցնել չտվեց:

Դյուցազնագրքի ռեկորդի վարժության ժամանակ  200 կգ  ծանրաձողը կքանստած պահել եմ ուսերիս վրա 40 վայրկյան, որից հետո  բարձրացնել:

Քանի որ բացի պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելուց, աշխատում եմ ԱԻՆ Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատում, այս  ռեկորդը նվիրել եմ գործընկերոջս հիշատակին` հրշեջ-փրկարար, նախորդ տարի ծառայողական պարտականություններն իրականացնելիս զոհված, վաղամեռիկ Սամվել Դևելյանին:

-Ո՞րն է լինելու հաջորդ ռեկորդը:

-Հուսով եմ՝ համավարակը շուտ կավարտվի, մարզիկները կկարողանան վերադառնալ իրենց բնականոն մարզումներին: Ցանկանում եմ կատարել նույն վարժությունը` առավել բարդացնելով այն. ծանրաձողի  քաշը դարձնել 210 կգ և կքանստած պահել 30 վայրկյան: Այսպես  կսահմանեմ արդեն համաշխարհային ռեկորդ, ինչպես նաև Դյուցազնագրքի կրկնակի ռեկորդ:

Տեսանյութ

ռեկորդ ուժային եռամարտ պաուերլիֆթինգ զորիկ պողոսյան դյուցազնագիրք հարցազրույց խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Հերբերտ Մարկուզեն, սեքսուալ հեղափոխությունը, BLM շարժումը, մշակութային մարքսիզմը, ֆեմինիզմը, կրթական ռեֆորմներն և հայ երիտհեղափոխականները․ մաս II
«Ժողովուրդ». Ակտիվ քննարկումներ են ընթանում Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխությունների շուրջ
Facebook-ում ձեր երեխաների լուսանկարով հպարտանալու մի քանի րոպեի հաճույքը կարող է ճակատագրական լինել հենց ձեր երեխաների համար
Ի վերջո Լուկաշենկոն հրապարակայնորեն վիրավորեց Նիկոլին և Նիկոլը դա կուլ տվեց
Երբ այս իշխանությունները ինքնուրույնություն հանդես բերեն, նրանց դեմ քայլեր կձեռնարկեն․ Վլադիմիր Գասպարյան
«Ժողովուրդ». Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է
Վթարային ջրանջատում Բալահովիտ գյուղում օգոստոսի 13-ին
«Ժողովուրդ». Հայաստանի ազգային արխիվի տնօրենի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Արագածոտնում և Կոտայքում
«Հրապարակ». Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել
«Ժողովուրդ». Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի գիտական աստիճանի հետ կապված վարույթին անհամբեր սպասում է Սմբատ Գոգյանը. նա ամեն գնով ցանկանում է, որ Դիանա Գալոյանը զրկվի գիտական աստիճանից
Պոմպեոն Բելառուսում տիրող իրավիճակը ողբերգություն է անվանել
Մարտին Սկորսեզեի ստուդիան կինոնկարներ  կնկարահանի  Apple-ի համար
Անի, Խարկով...
Թրամփը խոսել է աշխարհում  ամենամեծ խնդրի մասին
Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունը մեկնարկում է
Ֆիլիպ Կիրկորովը   կորոնավիրուսով  է  վարակվել
Ասադի ինքնազգացողությունը  վատացել է  ելույթի  ժամանակ
Վրաստանի քաղաքացիների ավելի քան 80% -ը ՌԴ-ին  երկրի համար գլխավոր սպառնալիք  է համարում
ԱՀԿ-ն  կստուգի  COVID-19- ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումների մասին տվյալները
Մեր արտաքին առևտուրը տարվա կեսին
«Իմ քայլ»-ի մի քանի պատգամավորներ քննարկել են Ամուլսարի հարցը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝  աշխարհում համաճարակի ընթացքում ծագած  սպառնալիքների մասին
Մակրոնը խնդրել է Պուտինին օգնել Լիբանանին
Mercedes մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, Բադալ Մուրադյան փողոցում կողաշրջվել է. ճանապարհը մասամբ փակվել է․ Shamshyan.com
Ավելին
Ավելին