f

Անկախ

Նարեկ Աբգարյան. « «12 ռաունդում» մարզումային մեթոդները տարբերվում են»


Պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի բռնցքամարտիկներ Նարեկ Աբգարյանն ու Գոռ Երցյանը վերջերս հանդես եկան հետաքրքիր և յուրօրինակ նախաձեռնությամբ: 
Հայ մարզիկները համատեղ նածագիծը բռնցքամարտով զբաղվել  ցանկացողների համար է: Գոռի և Նարեկի նախաձեռնութամբ Երևանում բացվել է բռնցքամարտի նոր մարզադահլիճը:
Անկախի հետ զրույցում Նարեկ Աբգարյանը խոսում է «12 ռաունդի» մտահղացման ակումբի գործունեության և որդեգրած նպատակների մասին:


-Նարեկ, շնորհավորում ենք «12 ռաունդ» ակումբի հիմնադրման կապակցությամբ:  Ակումբի ստեղծման գաղափարն ինչպե՞ս ծնվեց: Կարանտինային դադարը կա՞պ ունի նախաձեռնոթւայան հետ:
-Շնորհակալ եմ: Կարանտինն ուղիղ կապ ունի ակումբի ստեղծման գաղափարի հետ: Ինչպես գիտեք, ես և Գոռը համաճարակի բռնկումից առաջ գտնվում էինք  ԱՄՆ-ում և պատրաստվում էինք ապրիլին կայանալիք մեր մենամարտերին: Սակայն կորոնավիրուսի տարածումը խառնեց բոլոր պլանները:  Եթե չլիներ համավարակը, մենք հետ չէինք վերադառնա:  Գալով Հայաստան, բնական է, մենք պետք է շարունակեինք մարզումները՝ մարզավիճակը պահելու համար: Սակայն համապատասխան վայր չկար լիարժեք մարզումներ անցկացնելու համար: Այստեղից էլ առաջացավ  գաղափարը, որ կարող ենք մեր մարզադահլիճը ունենալ:


-«12 ռաունդի»  գործունեության ուղղվածության, ակումբի հետ կապված ձեր նպատակների մասին կխոսե՞ք:
-Նպատակը՝ լավ պատրաստված, որակով մարզիկներ ունենալն է: Մենք ցանկանում ենք ամեն կերպ օգնել հայ բռնցքամարտիկներին՝ հետագայում սիրողական  և պրոֆեսիոնալ ռինգերում իրենց տեղը գտնելու համար: Ցանկանում ենք փորձով կիսվել, մեր ներդրումն ունենալ հայ մարզիկների հետագա հաջողությունների կերտման գործընթացում: Հայաստանում պրոֆեսիոնալ ակումբ չկա, մենք  թե՛ սիրողակաան, թե՛ պրոֆեսիոնալ մակարդակի մրազիկների ենք մարզում, որ հաջողություներ ունենան իրենց կարիերայում:


-Ովքե՞ր կարող են մարզվել ակումբում:
-6 տարեկանից սկսած, անկախ սեռից  բոլոր ցանկացողները կարող են մարզվել: Որևէ սահմանափակում չկա:   Ունենք խմբակային և անհատական մարզումներ, պրոֆեսիոնալ սպարինգային օրեր, աղջիկների համար առանձին ժամեր:  Բոլոր մարզվել ցանկացողներին սիրով սպասում ենք:


-Ինչո՞վ է տարբերվելու Ձեր ակումբը արդեն իսկ գործող մարզադպրոցներից, բռնքամարտի խմբակներից:
-Մենք չենք համեմատվել և  չենք էլ համեմատվելու: Մեզ մոտ պարզապես ռոբոտային վիճակ չէ, բոլորն ազատ են, մարզումները տարբերվում են: Չակերտներ չեմ բացի, բայց մարզումային մեթոդները տարբերվում են: Մեր ակումբ հաճախողները կհամոզվեն, որ մարզումները նորարարական են և ամբողջովին ժամանակակից  մոտեցումներ ենք ցուցաբերում: 
Մեզ մոտ մարզվողները հետագայում կունենան հնրավորություն պրոֆեսիոնալ ռինգ մտնելու համար: Մենք ունենք կապեր. եթե տեսնենք, որ մարզիկն ունի պոտենցիալ, ամեն բան անելու ենք նրան օգնելու և աջակցելու ճանապարհն ինչ-որ կերպ հարթելու համար: Բոլոր ցանկացողները կարող են հաճախել «12 ռաունդ»  ակումբ՝ գրելով մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին:

-Տեղյակ եմ, որ Դուք և Գոռը նաև մարզչական աշխատանք եք իրականացնելու, կհասցնե՞ք համատեղել կարիերայի հետ: 
-Մարզչական աշխատանքին զուգահեռ ամենօրյա մարզումներ ենք անցկացնում, Նշեմ, որ  մեզանից արդեն անձնագրերի պատճեններն են պահանջել, աշխատանքային վիզա ստանլու համար:  Ցանկանում են, որ գնանք ԱՄՆ և շարունակենք այնտեղ մարզվել: Հեռանկարներ կան, սպասում ենք, պատրաստվում, որ գնանք մեր նպատակների իրականացման հետևից:


 

Նարեկ Աբգարյան Գոռ Երիցյան բռնցքամարտ Սպորտ պրոֆեսիոնալ բռնցքամարտ հարցազրույց խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Յութուբյան հայտնի Perfect.tv ալիքը Նիկոլ Փաշինյանից երես է թեքել
ՀԱՐՑԵՐ և ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
Ընտրակաշառք բաժանելու և միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ. ՀՔԾ
Ձերբակալվել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը. Արսեն Բաբայան
Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերգեյ Համբարձումյանը
Վաղվա ընտրությանը մասնակցում եմ #կապիտուլանտ իշխանության վիժեցրած ու իմ երազած Հայաստանը կառուցելու համար
«Հայաստան» դաշինքի համար 24 տպագրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի ապօրինի ձերբակալությամբ գործող իշխանությունը մեր երկրում քաղաքական հետապնդումների մի նոր բացասական չափանիշ է սահմանում.Վազգեն Մանուկյան
Արայիկ Հարությունյանը ևս խախտում է լռության օրը
«Պատիվ ունեմ» դաշինքից 9 հոգու ձերբակալել են. խուզարկություններ...
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին. «Իզմիրլյան բժշկական կենտրոն»
Քիչ առաջ խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ. Արսեն Բաբայան
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը
Երիտասարդները հանրահավաքից հետո մաքրել են Հանրապետության հրապարակը (լուսանկար)
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԸՀ նախագահի հետ
Աստղաշեն եւ Պատարա գյուղերի միջեւ նոր բնակավայր է կառուցվում
Յալթայում ջրհեղեղի հետևաքով 18 մարդ տուժել է, 1-ը՝ մահացել
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն․ Գագիկ Սուրենյան
Այսօր՝ վաղ առավոտից, ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ
Ձեր ձայնը տվեք թուրքին ծնկի բերած ուժերին՝ 6-րդ կամ 24-րդ քվեաթերթիկին․ Հրանուշ Հակոբյան
Արտահերթ ընտրությունների լուսաբանման համար մոտ հինգ տասնյակ օտարերկրյա ԶԼՄ է հավատարմագրվել
Արմեն Սարգսյանի հրամանագրով սրտային վիրաբույժ Միհիր Սուսանին պարգևատրվել էր Մխիթար Հերացու մեդալով
Կարեն Կարապետյանին նկատել են «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբից դուրս գալուց
Ռուսաստանը 3.2 մլն դոլարով կֆինանսավորի Հայաստանի տուժած շրջանների աջակցությանն ուղղված ՄԱԶԾ նախագիծը
Ավելին
Ավելին