f

Անկախ

«Այս բանաձևն Ադրբեջանին դրդում է նոր ագրեսիայի և լայնածավալ պատերազմի»․ Դավիթ Շահնազարյան


«Սա ամենահակահայկական ու հակաարցախյան, ինչպես նաև ամենապրոադրբեջանաթուրքական բանաձևն է, որ երբևէ ընդունվել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից»,-Անկախ-ին ասաց Արտակարգ և լիազոր դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովի կողմից Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում հակահայկական բանաձևի ընդունմանը։

Շահնազարյանի խոսքով՝  սա ամենաահավոր բանն է, որ երբևէ եղել է, և եթե ԱՄՆ Սենատն էլ բանաձևը հաստատի, և այն դառնա օրենք, ապա արմատապես ի վնաս մեզ կփոխվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ողջ տրամաբանությունն ու պատմությունը։

«Սա մեկ անգամ ևս ապացուցում է ներկա իշխանությունների արտաքին քաղաքականության բացարձակ սնանկությունը։ Սա հարվածի տակ է դնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդհանուր դիրքորոշումը և լրջագույն ապակայունացնող գործոն է դառնում ոչ միայն Հարավային Կովկասի, այլև մեծ տարածաշրջանի համար։ Սա նաև անկանխատեսելի զարգացումներ կարող է առաջացնել Ուկրաինայում և Վրաստանում»։

Շահնազարյանը նաև նշեց, որ այս բանաձևը նոր ագրեսիայի և լայնածավալ պատերազմի է դրդում Ադրբեջանին, մի պետության, որն այսօր սպառնում է կատարել հանցագործություն մարդկության դեմ՝ հայտարարելով, որ կգնդակոծի հայկական ատոմակայանը։

«Արդեն իսկ ադրբեջանական մամուլում հայտնվել են հոդվածներ, որ ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է Հայաստանը ճանաչել որպես ագրեսոր»,-նկատեց նա։

Շահնազարյանի խոսքով՝ քանի որ հայկական լոբբիստական ջանքերի հնարավորություններն այս դեպքում արդեն մեծ չեն, ուստի կտրուկ քայլեր պետք է կատարեն գործող իշխանությունները, և հարցը պետք է կարգավորվի գործադիր իշխանության, պետական մակարդակով․ «Բայց քանի որ այս իշխանությունները, ինչպես բազմիցս նշել եմ, կառավարվում են դրսից և իրականացնում են հակաարցախյան քաղաքականություն, հետևաբար իրենց ձեռտու է նման բանաձևը և համահունչ է իրենց քաղաքականությանը»։

Շահնազարյանն ասաց, որ կարելի է անգամ զուգահեռներ տանել Ադրբեջանի լոբբիստական աշխատանքի (որի արդյունքն է այս բանաձևը) և այն քաղաքական հետապնդումների միջև, որ իրականացնում է ներկայիս իշխանությունը Արցախյան ազատամարտում, Հայաստանի և Արցախի հանրապետությունների կայացման գործում էական դերակատարում ունեցած անձանց նկատմամբ։

«Ե՛վ Ադրբեջանի, և՛  գործող իշխանությունների համար այդ անձիք թշնամիներ են»,-նշեց նա՝ հավելելով, որ այս բանաձևին ու դրա հետևանքներին առաջիկայում կանդրադառնա առավել մանրամասն ու խորքային ձևով։

Անկախ-ի տեղեկություններով՝ հարցն արտահերթ կարգով քննարկման է դրվելու նաև «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների» հանձնաժողովի նիստում։

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը բանաձև է ներառել 2021 թ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում՝ հետևյալ ձևակերպմամբ.

«Այս ակտի ընդունումից ոչ ուշ, քան 180 օր հետո պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ համատեղ, համապատասխան կոնգրեսական հանձնաժողովներին է ներկայացնում զեկույց, Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ: Զեկույցը պետք է պարունակի հետևյալի գնահատումը.

(1) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի այն քաղաքացիների թիվը, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահնվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից:

(2) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի` օտարերկրյա զորքերի կողմից ապօրինի գրավյալ շրջաններում սպանված քաղաքացիների թիվը՝ 1991 թվականից ի վեր»։

Դավիթ Շահնազարյան հակահայկական բանաձև ԱՄՆ կոնգրես ԼՂ հակամարտություն խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ՀՀ համար Ադրբեջան-Թուրքիա տանդեմին դիմակայելու հնարավորություններ է ստեղծում․ արաբագետ
Օգոստոսի 5-6-ը կկայանա Եվրոպայի առցանց պատանեկան առաջնության ընտրական մրցաշար
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 45 հազար դեպք  է գրանցվել
Պայթյունը որոտացել է Բեյրութի հայկական թաղամասի հարևանությամբ.հայտնի քաղաքական գործիչ Նիզար Նաջարյանը զոհվել է
Թրամփի խորհրդականը բուժվել է կորոնավիրուսից
ԴիԿապրիոն բացառիկ պայմանագիր է կնքել Apple-ի հետ
ԱՀԿ-ն թարմացրել  է  աշխարհում  կորոնավիրուսով վարակվածների թիվը  
Մասնագիտական և մարդկային արժանապատվություն
Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի ընթացքում ձերբակալված Վահագն Վարագյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանն ազատ արձակվեցին․ իրավապաշտպան
Ընտրությունների արդյունքների հրապարակումը կարող է ամիսներով հետաձգվել․ Թրամփ
COVID-19- ից պաշտպանվելու համար շոգ եղանակին դիմակներն  ավելի  հաճախ  պետք է փոխվել․  գիտնական
Ուժեղ պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում. նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել (տեսանյութ)
Ինչո՞ւ են բացում Ամուլսարը. Վահան Իշխանյան
Ամուլսարի տարածքից 10 քաղաքացի բերման է ենթարկվել
Եթե վագոն-տնակները 30 մետր հետ տանեն, ապա համաձայն ենք հանդիպել Կառավարության անդամների հետ. Բունիաթյան
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Լիբանանյան նավահանգստում  հզոր պայթյուն է տեղի ունեցել
Դատավորների ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ․ԲԴԽ-ն պարզաբանում է
Բաց տեսքով հրապարակվել են 103 մահվան վկայական. Սամվել Մարտիրոսյան
Մեսչյանը շատ դեպքերում ստորագրում էր նրա տակ, ինչն իր համար ընդունելի չէր. Դավիթ Խաժակյան
Բռնի ուժ գործադրելով բերման են ենթարկել ապրիլյան պատերազմում թշնամու երեք տանկ ոչնչացրած Ռաֆայել Հովհաննիսյանին
Ամուլսարի հանքի մասին գնահատականներ հնչեցնելուց հիմա զերծ կմնամ, ես պարզապես հետևում եմ. Ռոմանոս Պետրոսյան
Եթե այդքան քաջություն ունեք, ստեղծեք քննիչ հանձնաժողովը. Գեւորգ Պետրոսյանը՝ իշխանական պատգամավորներին
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք
Booking.com-ը կորոնավիրուսի համաճարակի պատճառով  կկրճատի իր աշխատակիցների մեկ քառորդին
Ավելին
Ավելին