f

Անկախ

Գոռ Երիցյան. « «12 ռաունդ» ակումբի հիմնական նպատակը պրոֆեսիոնալ բռցքամարտիկներ պատրաստելն է»


Համավարակի պատճառով հետաձգվեցին ապրիլին Լաս Վեգասում կայանալիք բռնցքամարտի պրոֆեսիոնալ մենամարտերը, որին պետք է մասնակցեր նաև հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով   աշխարհի երիտասարդական չեմպիոն Գոռ Երիցյանը: Կորոնավիրուսը փոխեց ծրագրերը և ստիպեց հանդես գալ նոր նախաձեռնությամբ: Արդյունքում ստեղծվեց «12 ռաունդ» բռնցքամարտի ակումբը:

Ակումբի մեկամսյա գործունեության մասին Անկախը զրուցեց «12 ռաունդ» ակումբի հիմնադիրներից մեկի` պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի հետ:

-Նախ շնորհավորում ենք «12 ռաունդ» ակումբի ստեղծման կապակցությամբ: Միայնակ եք ստեղծել (Դուք և Նարեկը), թե աջակցություն է եղել:

-Շնորհակալ եմ,  ակումբը ստեղծել ենք երեք ընկերներով` ես, Նարեկը Աբգարյան և  Ռուսաստանում բնակվող մեր ընկերը՝ Հովհաննես Քերոբյաըն: Վերջինս տրամադրել է տարածքը:

-Նորաստեղծ ակումբի կարճատև գործունեությունից կպատմե՞ք: Կխոսե՞ք մարզիկների թվի, մարզումների մասին: Պարապմունքները վճարովի՞ են:

-Ակումբը մեկ ամիս է, ինչ գործում է: Մարզիկների թիվն ացնում է մեկ տասնյակը: Մարզումները վճարովի են, որպեսզի պատանիները բռնցքամարտով զբաղվելը ժամանց չհամարեն, լուրջ մարզվեն և հասնեն հաջողությունների: Միևնույն ժամանակ, շաբաթվա ընթացքում երկու անգամ կազմակերպում ենք անվճար սպարինգային օրեր, որպեսզի բոլոր բռնցքամարտիկները տարբեր մարզադահլիճներից գան և մենամարտեր անցկացնեն:

-Ի՞նչ նպատակներ ունեք ակումբի հետ կապված:

-Ակումբն իր տեսակով տարբերվում է  բռնցքամարտի բոլոր մյուս ակումբներից: «12 ռաունդ» ակումբի հիմնական նպատակը բռնցքամարտիկներին պրոֆեսիոնալ դարձնելն է, որպեսզի նրանք կարողանան հասնեն իրենց նպատակներին կամ երազանքներին, ինչու չէ, նաև գումար աշխատեն:

-Ակումբի աշխատանքներով զբաղվելով` չի տուժի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան:

-Իհարկե չի տուժի: Մենք ամեն օր մարզվում ենք, և քանի որ ակումբն արդեն գոյություն ունի, ավելի մեծ հաճույքով եմ մարզվում հենց մեր ստեղծած ակումբում:

-Կարիերայի ընթացքում  լուրջ և կարևոր տիտղոսներ արդեն իսկ նվաճել եք: Ո՞ր տիտղոսը կառանձնացնեք և ինչու՞:

-Կառանձնացնեմ Աշխարհի գոտին, այն եղել է երազանք ինձ համար դեռ մանկուց: Կարծում եմ այն ամենաթանկը կշարունակի լինել նաև հետագայում` չնայած ասեմ, որ մեծ տիտղոսը չէ, որի համար ես պայքարում եմ:

-Կպատմե՞ք բռնցքամարտում դեռևս չիրականացած երազանքների մասին:

-Մի քանի լուրջ մենամարտեր անցկացնել, հաղթել, ապա պայքարել աշխարհի մեծ գորտիների համար և դառնալ աշխարհի բացարձակ չեմպիոն:

- Դեռ շարունակու՞մ են անորոշ մնալ հետագա մենամարտերի օրերը, թե ինչ-որ բան հստակեցվել է:

-Սեպտեմբրին Մոսկվայում իմ և Նարեկի համար արդեն մենամարտ է պլանավորվում: Ակտիվ պատրաստվում ենք այդ մենամարտերին և պետք է ամեն ինչ անենք, որ շատ լավ հանդես գանք և բարձր պահենք Հայաստանի պատիվը:

Գոռ Երիցյան պրոֆեսիոնալ բռնցքամարտ 12 ռաունդ ակումբ բռնցքամարտ հարցազրույց խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Յութուբյան հայտնի Perfect.tv ալիքը Նիկոլ Փաշինյանից երես է թեքել
ՀԱՐՑԵՐ և ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
Ընտրակաշառք բաժանելու և միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ. ՀՔԾ
Ձերբակալվել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը. Արսեն Բաբայան
Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերգեյ Համբարձումյանը
Վաղվա ընտրությանը մասնակցում եմ #կապիտուլանտ իշխանության վիժեցրած ու իմ երազած Հայաստանը կառուցելու համար
«Հայաստան» դաշինքի համար 24 տպագրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի ապօրինի ձերբակալությամբ գործող իշխանությունը մեր երկրում քաղաքական հետապնդումների մի նոր բացասական չափանիշ է սահմանում.Վազգեն Մանուկյան
Արայիկ Հարությունյանը ևս խախտում է լռության օրը
«Պատիվ ունեմ» դաշինքից 9 հոգու ձերբակալել են. խուզարկություններ...
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին. «Իզմիրլյան բժշկական կենտրոն»
Քիչ առաջ խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ. Արսեն Բաբայան
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը
Երիտասարդները հանրահավաքից հետո մաքրել են Հանրապետության հրապարակը (լուսանկար)
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԸՀ նախագահի հետ
Աստղաշեն եւ Պատարա գյուղերի միջեւ նոր բնակավայր է կառուցվում
Յալթայում ջրհեղեղի հետևաքով 18 մարդ տուժել է, 1-ը՝ մահացել
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն․ Գագիկ Սուրենյան
Այսօր՝ վաղ առավոտից, ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ
Ձեր ձայնը տվեք թուրքին ծնկի բերած ուժերին՝ 6-րդ կամ 24-րդ քվեաթերթիկին․ Հրանուշ Հակոբյան
Արտահերթ ընտրությունների լուսաբանման համար մոտ հինգ տասնյակ օտարերկրյա ԶԼՄ է հավատարմագրվել
Արմեն Սարգսյանի հրամանագրով սրտային վիրաբույժ Միհիր Սուսանին պարգևատրվել էր Մխիթար Հերացու մեդալով
Կարեն Կարապետյանին նկատել են «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբից դուրս գալուց
Ռուսաստանը 3.2 մլն դոլարով կֆինանսավորի Հայաստանի տուժած շրջանների աջակցությանն ուղղված ՄԱԶԾ նախագիծը
Ավելին
Ավելին