f

Անկախ

Տարածաշրջանային տնտեսությունը․ տեղեկություններն ամենաշատ հրապարակում է վրացական մամուլը


Ժամանակ առ ժամանակ հետաքրքիր է դիտարկել մեր և տարածաշրջանի երկրների տնտեսական տեղեկատվությունը: Դիտարկել ու համոզվել, որ տնտեսական լուրերը, տեղեկություններն ամենաշատ հրապարակում է վրացական մամուլը: Թվարկենք դրանցից մի քանիսը:

«Ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկը» 45 մլն եվրո է հատկացնում Վրաստանին՝ որպես ֆինանսական և բյուջետային օգնություն համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար: Հաջորդ լուրը վստահեցնում է, որ Եվրամիությունը, Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության ու գյուղատնտեսության նախարարությունը և ՄԱԿ-ի Գյուղատնտեսական կազմակերպությունը 35 դրամաշնորհային ծրագիր են իրականացնում (0.5 մլն եվրո ընդհանուր արժեքով): Նպատակը ֆերմերային տնտեսություններին աջակցելն է: Նշվում է, որ առաջիկա երեք տարում այս ծրագրով մոտ 5 մլն եվրո օգնություն կտրամադրվի ֆերմերներին: Մյուս լուրը տեղեկացնում է, որ ԵՄ-ն 11 համայնքների գրանտ է տրամադրում՝ տեղական ենթակառուցվածքների զարգացման համար (մոտ 1.5 մլն եվրո): Այնուհետև նշվում է, որ համավարակի պայքարի շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը 2.8 մլն դոլարի արժեքով բժշկական սարքավորումներ կտրամադրի վրաց իշխանություններին, որ վրաց Ազգային բանկը այս շաբաթ 40 մլն դոլար է իրացրել ներքին շուկայում լարիի կայունությունն ապահովելու համար:

Ցավոք, մեր դրացիների տնտեսական տեղեկատվությունը միայն դրական չէ: Նշվում է նաև, որ հունիսի 30-ի դրությամբ երկրի արտարժույթային պահուստը կազմել է 3.616 մլրդ դոլար, ինչը 133 մլն-ով ավելի է այս տարվա հունվարի 31-ի ցուցանիշից: Սրանցից զատ նշվում է, որ ի տարբերություն ներքին ավիաուղիների, միջազգայինները դեռ փակ են լինելու: Արգելված են, օրինակ, «Բելավիայի» Մինսկ-Թբիլիսի թռիչքները: Իսկ իռլանդական «Ryanair»-ը տեղեկացնում է, որ թռիչքների թույլտվության հետաձգման մասին Վրաստանի կառավարության որոշումը ստիպում է իրենց (և եվրոպական մյուս ոչ թանկարժեք ավիաընկերություններին) չեղարկել նախկինում վաճառված տոմսերը: Փաստորեն, չնայած նոր տիպի կորոնավիրուսի համավարակի ցածր թվերին (ու «որոշ» մեկնաբանների կանխատեսումների)՝ Վրաստանն առնվազն մինչև օգոստոսի 15-ը սահմանները չի բացում զբոսաշրջիկների ու ավիաընկերությունների համար: Չի բացում, բայց շարունակում է բոլ-բոլ ֆինանսական աջակցություն ստանալ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Ի տարբերություն մեր երկրի ու Ադրբեջանի, ուր համավարակի թվերը բոլորովին այլ են: Բայց դա չի «խանգարում» այդ երկրի մամուլին գրել միայն դրական (ու համարյա անբովանդակ) տնտեսական լուրեր: Լուրեր այն մասին, որ ադրբեջանական բանկերը հերթական նոր ծառայությունն են ներդրել: Գրել, որ ադրբեջանական նավթի գինն աճում է: Որ «British Petrolium»-ի փոխնախագահը հայտարարել է՝ «ադրբեջանական նավթարդյունահանման ծավալները չեն նվազեցվի»: Շաբաթվա ամենազգլխիչ նորությունն այն էր, որ ադրբեջանական «Կապիտալ» բանկը նշում է իր 146-ամյակը: Այն երկրի հնագույն բանկ է հայտարարված: Բնականաբար: «Կապիտալ» բանկը խորհրդային Խնայբանկի իրավահաջորդն է, բայց դրա հիմնադրման տարեթիվ հայտարարված է «նախախորհրդային» 1874 թվականը: Բայց մամուլին չի հաջողվում հպարտանալ այն փաստով, որ այս տարի մեր հարևան երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար 3.3 մլրդ դոլար է հատկացվել: Որովհետև այն անցած տարվա թվից 2.5 տոկոս ցածր է: Սակայն հպարտանում է այն փաստով, որ Զբաղվածության գործակալությունն այս տարի աշխատատեղ է գտել 54 հազար մարդու համար: Իսկ Ադրբեջանի տնտեսական ոլորտի պատասխանատուներից մեկը հայտարարել է, որ առաջին կիսամյակի տնտեսական անկումը ընդամենը 2.5 տոկոս է: Հայտարարել ու ավելացրել է, որ դա դրական փաստ է: Չնայած չի բացառել, որ աշնանը հավանաբար կարիք կլինի վերանայել պետբյուջեն: Դժվար չէ ենթադրել՝ կրճատման նպատակով:

Իսկ մեր տնտեսական մամուլում այս շաբաթ հիմնականում գյուղմթերքների շուկաների մասին լուրերն են: Մոսկովյան ու մեր՝ Կասյան-Կոմիտաս հատման կետի գյուղշուկայի: Թեման մեկն է՝ թե՛ Մոսկվայում, թե՛ մեզ մոտ արգելում են հայկական գյուղմթերքի վաճառքը:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Attachments area

Արա Գալոյան տնտեսություն Վրաստան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Կարծում եմ,  բացօթյա  թատրոնի  ստեղծումը  համավարակի  ընթացքում  հղացած ամենահետաքրքիր  նորարարություններից  մեկն  է.  Վարշամ Գևորգյան
Հերբերտ Մարկուզեն, սեքսուալ հեղափոխությունը, BLM շարժումը, մշակութային մարքսիզմը, ֆեմինիզմը, կրթական ռեֆորմներն և հայ երիտհեղափոխականները․ մաս II
«Ժողովուրդ». Ակտիվ քննարկումներ են ընթանում Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխությունների շուրջ
Facebook-ում ձեր երեխաների լուսանկարով հպարտանալու մի քանի րոպեի հաճույքը կարող է ճակատագրական լինել հենց ձեր երեխաների համար
Ի վերջո Լուկաշենկոն հրապարակայնորեն վիրավորեց Նիկոլին և Նիկոլը դա կուլ տվեց
Երբ այս իշխանությունները ինքնուրույնություն հանդես բերեն, նրանց դեմ քայլեր կձեռնարկեն․ Վլադիմիր Գասպարյան
«Ժողովուրդ». Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է
Վթարային ջրանջատում Բալահովիտ գյուղում օգոստոսի 13-ին
«Ժողովուրդ». Հայաստանի ազգային արխիվի տնօրենի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Արագածոտնում և Կոտայքում
«Հրապարակ». Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել
«Ժողովուրդ». Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի գիտական աստիճանի հետ կապված վարույթին անհամբեր սպասում է Սմբատ Գոգյանը. նա ամեն գնով ցանկանում է, որ Դիանա Գալոյանը զրկվի գիտական աստիճանից
Պոմպեոն Բելառուսում տիրող իրավիճակը ողբերգություն է անվանել
Մարտին Սկորսեզեի ստուդիան կինոնկարներ  կնկարահանի  Apple-ի համար
Անի, Խարկով...
Թրամփը խոսել է աշխարհում  ամենամեծ խնդրի մասին
Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունը մեկնարկում է
Ֆիլիպ Կիրկորովը   կորոնավիրուսով  է  վարակվել
Ասադի ինքնազգացողությունը  վատացել է  ելույթի  ժամանակ
Վրաստանի քաղաքացիների ավելի քան 80% -ը ՌԴ-ին  երկրի համար գլխավոր սպառնալիք  է համարում
ԱՀԿ-ն  կստուգի  COVID-19- ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումների մասին տվյալները
Մեր արտաքին առևտուրը տարվա կեսին
«Իմ քայլ»-ի մի քանի պատգամավորներ քննարկել են Ամուլսարի հարցը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝  աշխարհում համաճարակի ընթացքում ծագած  սպառնալիքների մասին
Մակրոնը խնդրել է Պուտինին օգնել Լիբանանին
Ավելին
Ավելին