f

Անկախ

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ


ՀՀ անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում ընդունվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նոր ռազմավարությունը. փաստաթուղթ, որն, ըստ էության, արտացոլում է համահայկականության անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց հաղթահարման սկզբունքներն ու եղանակները:

Հայաստանի Հանրապետության անվտանգային քաղաքականության այս ուղեցույցում համահայկական օրակարգի առանցքային բաղադրիչ Արցախին անդրադարձ է կատարվում առանձին`«Արցախի անվտանգության ապահովում» ենթագլխով, որը ոչ պատահականորեն զուգորդվում է Հայասատանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հետ:

Համաշխարհային և տարածաշրջանային փոխակերպումները, որոնք իրենց արտացոլումն են գտել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն մեջ, այնուհանդերձ չեն փոխել Հայաստանի պատկերացումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության` որպես ՀՀ գլխավոր մարտահրավերի և Ադրբեջանի կողմից ուժի կիրառման` որպես ՀՀ հիմնական սպառնալիքի վերաբերյալ, որով և վերահաստատվում է Արցախի անվտանգության երաշխավոր լինելը:

Արցախի Հանրապետությունը այս համատեքստում շարունակելու է գործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ՝  հետևյալի հատկանշմամբ.

  1. Հավատարիմ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը` մենք շարունակում ենք հանդես գալ փոխզիջումային սկզբունքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից:
  2. Միավորված ազգերի կազմակերպության հռչակագրերում, Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը լինելու է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում` որպես սեփական ճակատագիրը որոշելու արցախահայության բացառիկ իրավունք:
  3. Արցախը հակամարտության օբյեկտից վերափոխվելու է սուբյեկտի` այդպիսով ուղղակիորեն իրացնելով Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների սուբյեկտայնությունը:
  4. Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:
  5. Արցախի անվտանգությունը ոչ մի պարագայում սակարկման ենթակա չէ:

Վերոնշյալի պատմական, քաղաքական և իրավական հիմնավորմամբ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը մշակում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգային մոտեցումներ, որոնք  հանրային քննարկման կդրվեն շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:

Հայաստան Արցախի Հանրապետություն Սամվել Բաբայան ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Արարատ Միրզոյանի հայտարարությունը Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ
ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին. Ռուբեն Հայրապետյան
Դիմակի կրումն անձնական օգտագործման մեքենաներում, բնակավայրերից դուրս՝ հանգստյան գոտիներում, այսուհետ պարտադիր չէ
Հյուրանոցային տնտեսությունները ամենաշատ վնասներն են կրել համավարակից. Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա
Երևանում ձերբակալված «օրենքով գող» Ալոն պրոբացիոն ծառայության հսկողության տակ է եղել. մանրամասներ
«Երբ նայում եմ Հայաստանին, թվում է, որ շատ հայերի համար «թավշյա հեղափոխության» հետ կապված հույսերը խորտակվել են». BBC-ի հաղորդավարը` Փաշինյանին (տեսանյութ)
«ok.ru» կայքով մոլորեցնելով ՀՀ քաղաքացիների՝ խաբեությամբ հափշտակել են բանկային քարտերում առկա գումարներ. ՔԿ
Լավ, էս սյուռեալիզմը ինչքա՞ն կարա շարունակվի
42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել. հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով. Ալինա Նիկողոսյան
Խոշոր ներկրողներ կան, իրենց կախել են, մոստից գցել են․ ավտոներկրողները կառավարությունից քայլեր են պահանջում
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա
Էկոնոմիկայի նախարարություն. Մինչեւ տարեվերջ Հայաստանում տնտեսական անկումը կարող է հասնել մոտ 5 տոկոսի
Կառավարությունում պատրաստվում է փաթեթ Լիբանանից ժամանողներին ըստ արժանվույն ընդունելու համար. Սինանյան
Վարչապետին ներկայացվել է Քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը
Երեւանում շաբաթ օրը եւ կիրակի գիշերը երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է առանց դիմակի ասուլիսի սրահ մտնելու համար
Ավտոներկրողների միության բողոքի ակցիան Կառավարության դիմաց (ուղիղ)
Երեւանում ոստիկաններն անցորդներին արգելում են նկարահանել իրենց գործողությունները
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. նոր նշանակումներ՝ Ոստիկանությունում
ԱԱԾ աշխատակիցներն արտաքին ազդեցության գործակալներ են. «Հայք» շարժման անդամների ակցիան` ԱԺ–ի մոտ
Հարցման արդյունքներով՝ դեռ 2019թ. լիբանանահայերի 49%-ը ցանկություն է հայտնել ապրել Հայաստանում. Սինանյան
Պողոսյան հիմնադրամը 250 հազար դոլար է հատկացնում Բեյրութի Մեսրոպյան դպրոցի վերականգնմանը, սննդային փաթեթների և կրթաթոշակների տրամադրմանը
Նորից հաստատվում է էն, որ եթե Ալիևի մտածելիքը տան սարին, սարը կպայթի
«Օրենքով գող» է ձերբակալվել. Տեսանյութ
Հայաստանից 4 քաղաքացի ապօրինի հատել է Վրաստանի սահմանը
Ավելին
Ավելին