f

Անկախ

Հրապարակ․Իշխանությունը դարձյալ առանց դիմակի


Այս օրերին, երբ ոստիկանությունն աջ ու ձախ մարդկանց տուգանում է դիմակ չկրելու կամ դիմակը մի թեթև սխալ կրելու համար, այդ նույն դիմակ կրելու մասին օրենք ընդունած իշխանության շատ նեկայացուցիչներ շարունակաբար խախտում են իրենց իսկ ընդունած օրենքները։ Երեկ մենք գրել էինք, թե ինչպես է «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը Սևանի լողափերից մեկում, որն ասում են՝ իրեն է պատկանում, մեծ փարթի կազմակերպել, որտեղ մարդիկ դիմակով չէին, ինքը՝ ևս։ Բայց միակ Հայկը չէ, որ խախտում է իր իսկ ընդունած օրենքները։

Երեկ Արմինե Մելքոնյան անունով օգտատերը ֆեյսբուքում լուսանկար էր հրապարակել, որտեղ ինքն է, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը և իրեն Նավակ ճոճող անունով հռչակած և վերջերս Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն դարձած մեկ այլ իմքայլական Վիլեն Գաբրիելյանը։ Երեքն էլ առանց դիմակի են ու չեն պահպանել սոցիալական հեռավորությունը։Լուսանկարից էլ երևում է, որ նրանք ևս, կարծես թե Սևանա լճի ափին են։

Իհարկե, մենք դեմ ենք պարետատան այս անիմաստ դիմակարշավին, երբ լողափին մարդկանց տուգանում են դիմակ չկրելու համար, մենք համարում ենք նաև, որ այս մարդիկ ևս՝ լինեն պատգամավոր, նախարար, թե շարքային քաղաքացի, իրավունք ունեն իրենց հանգիստը ազատ կազմակերպելու՝ զերծ անիմաստ ու ավելորդ պարտադրանքներից։ Բայց, միևնույն ժամանակ, չենք կարող չարձանագրել, որ այդ նույն պատգամավորները, որոնք ԱԺ-ում կողմ են քվեարկում արտակարգ դրության երկարաձգման ու դիմակ չկրելու համար տուգանելու մասին օրենքներին, և որևէ մեկը չի ընդդիմանում կառավարության այս որոշումներին, դրսում իրենք իրենց իսկ ընդունած օրենքներն են անխնա խախտում։ Եվ մնում են անպատիժ՝ ի տարբերություն հասարակ քաղաքացիների։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

արտակարգ դրություն դիմակներ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Սևրի պայմանագրի հարյուրամյակի վերաբերյալ
Երևան-Երասխ ավտոճանապարհին 5 ավտոմեքենա է բախվել իրար․ կա տուժած
Կարծում եմ,  բացօթյա  թատրոնի  ստեղծումը  համավարակի  ընթացքում  հղացած ամենահետաքրքիր  նորարարություններից  մեկն  է.  Վարշամ Գևորգյան
Հերբերտ Մարկուզեն, սեքսուալ հեղափոխությունը, BLM շարժումը, մշակութային մարքսիզմը, ֆեմինիզմը, կրթական ռեֆորմներն և հայ երիտհեղափոխականները․ մաս II
«Ժողովուրդ». Ակտիվ քննարկումներ են ընթանում Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխությունների շուրջ
Facebook-ում ձեր երեխաների լուսանկարով հպարտանալու մի քանի րոպեի հաճույքը կարող է ճակատագրական լինել հենց ձեր երեխաների համար
Ի վերջո Լուկաշենկոն հրապարակայնորեն վիրավորեց Նիկոլին և Նիկոլը դա կուլ տվեց
Երբ այս իշխանությունները ինքնուրույնություն հանդես բերեն, նրանց դեմ քայլեր կձեռնարկեն․ Վլադիմիր Գասպարյան
«Ժողովուրդ». Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է
Վթարային ջրանջատում Բալահովիտ գյուղում օգոստոսի 13-ին
«Ժողովուրդ». Հայաստանի ազգային արխիվի տնօրենի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Արագածոտնում և Կոտայքում
«Հրապարակ». Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել
«Ժողովուրդ». Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի գիտական աստիճանի հետ կապված վարույթին անհամբեր սպասում է Սմբատ Գոգյանը. նա ամեն գնով ցանկանում է, որ Դիանա Գալոյանը զրկվի գիտական աստիճանից
Պոմպեոն Բելառուսում տիրող իրավիճակը ողբերգություն է անվանել
Մարտին Սկորսեզեի ստուդիան կինոնկարներ  կնկարահանի  Apple-ի համար
Անի, Խարկով...
Թրամփը խոսել է աշխարհում  ամենամեծ խնդրի մասին
Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունը մեկնարկում է
Ֆիլիպ Կիրկորովը   կորոնավիրուսով  է  վարակվել
Ասադի ինքնազգացողությունը  վատացել է  ելույթի  ժամանակ
Վրաստանի քաղաքացիների ավելի քան 80% -ը ՌԴ-ին  երկրի համար գլխավոր սպառնալիք  է համարում
ԱՀԿ-ն  կստուգի  COVID-19- ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումների մասին տվյալները
Մեր արտաքին առևտուրը տարվա կեսին
«Իմ քայլ»-ի մի քանի պատգամավորներ քննարկել են Ամուլսարի հարցը
Ավելին
Ավելին