f

Անկախ

Կան ուժեր և երկրներ, որոնք բորբոքում են հակամարտությունը․ ՀՀ վարչապետը` Թուրքիայի նկրտումների մասին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում չի բացառել հայ-ադրբեջանական վերջին սրացումների ֆոնին լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, որովհետև կան ուժեր և երկրներ, որոնք բորբոքում են այդ հակամարտությունը։ Լրագրողի հարցին, թե կարող է ասել, որոնք են այդ երկրները, Փաշինյանը պատասխանեց, որ առաջին հերթին Թուրքիան է։

«Դրա համար կան ընթացիկ շահեր և պատմական պատճառներ, որովհետև Թուրքիան չի հրաժարվել հայերի  ցեղասպանության քաղաքականությունից։ Թուրքիայի նախագահը ոչ միայն չի ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը, որը տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, այլև արդարացնում է այն»,- նշել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ կա նաև Թուրքիայի նման վարքագծի այլ գործոն։

«Թուրքիան, ինչպես և նախորդ դարի սկզբին, ունի երազանք՝ վերահսկել Հարավային Կովկասը։ Եվ Խորհրդային Միության փլուզումից հետո 30 տարիների ընթացքում, նրանք ամեն օր աշխատում են, որպեսզի կյանքի կոչեն այդ երազանքը և նպատակը»,- նշեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը կարծում է, որ առաջին հերթին Ռուսաստանին հասկանալի է, թե այդ ամենն ինչ աշխարհաքաղաքական զարգացումներ կարող է ունենալ։

Հայաստան Նիկոլ Փաշինյան հարցազրույց

Այլ հոդվածներ հեղինակից

Յութուբյան հայտնի Perfect.tv ալիքը Նիկոլ Փաշինյանից երես է թեքել
ՀԱՐՑԵՐ և ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
Ընտրակաշառք բաժանելու և միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ. ՀՔԾ
Ձերբակալվել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը. Արսեն Բաբայան
Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերգեյ Համբարձումյանը
Վաղվա ընտրությանը մասնակցում եմ #կապիտուլանտ իշխանության վիժեցրած ու իմ երազած Հայաստանը կառուցելու համար
«Հայաստան» դաշինքի համար 24 տպագրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի ապօրինի ձերբակալությամբ գործող իշխանությունը մեր երկրում քաղաքական հետապնդումների մի նոր բացասական չափանիշ է սահմանում.Վազգեն Մանուկյան
Արայիկ Հարությունյանը ևս խախտում է լռության օրը
«Պատիվ ունեմ» դաշինքից 9 հոգու ձերբակալել են. խուզարկություններ...
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին. «Իզմիրլյան բժշկական կենտրոն»
Քիչ առաջ խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ. Արսեն Բաբայան
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը
Երիտասարդները հանրահավաքից հետո մաքրել են Հանրապետության հրապարակը (լուսանկար)
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԸՀ նախագահի հետ
Աստղաշեն եւ Պատարա գյուղերի միջեւ նոր բնակավայր է կառուցվում
Յալթայում ջրհեղեղի հետևաքով 18 մարդ տուժել է, 1-ը՝ մահացել
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն․ Գագիկ Սուրենյան
Այսօր՝ վաղ առավոտից, ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ
Ձեր ձայնը տվեք թուրքին ծնկի բերած ուժերին՝ 6-րդ կամ 24-րդ քվեաթերթիկին․ Հրանուշ Հակոբյան
Արտահերթ ընտրությունների լուսաբանման համար մոտ հինգ տասնյակ օտարերկրյա ԶԼՄ է հավատարմագրվել
Արմեն Սարգսյանի հրամանագրով սրտային վիրաբույժ Միհիր Սուսանին պարգևատրվել էր Մխիթար Հերացու մեդալով
Կարեն Կարապետյանին նկատել են «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբից դուրս գալուց
Ռուսաստանը 3.2 մլն դոլարով կֆինանսավորի Հայաստանի տուժած շրջանների աջակցությանն ուղղված ՄԱԶԾ նախագիծը
Ավելին
Ավելին