f

Անկախ

Եթե մեր հրացանակիրներն էլ շարքերում լինեին


Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա լրատվամիջոցները փորձում են պարզել մի գաղտնիք. ինչո՞ւ երկու հարևան երկրներում, որոնք գրեթե ամեն տեսանկյունից համեմատելի են, Covid-19 վիրուսի համավարակը հակադիր պատկեր ունեցավ: Վրաստանը դարձավ տարածաշրջանի առաջատարն իր լավ, այսինքն ցածր ցուցանիշներով՝ թե' վարակվածների, թե՛ մահերի թվով, Հայաստանը՝ առաջատար ճիշտ հակառակ իմաստով:

Հայաստանի քաղաքացիների համար, որոնք անցած ամիսների ընթացքում ուշի-ուշով հետևում էին Վրաստանի անցուդարձին, արդեն գաղտնիք չկա: Գիտենք, որ Վրաստանի կառավարությունը հենց սկզբից հարցին լրջորեն վերբերվեց և կորոնավիրուսի դեմ պայքարի «հրամանատարներ» նշանակեց նրանց, ովքեր դա ամենից լավ էին հասկանում:

Պայքարի մարտավարությունը մշակելու, կառավարությանը հանձնարարականներ տալու, բացատրական աշխատանք վարելու և քաղաքացիներին պարբերաբար Covid-19-ի իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու գործը ստանձնեցին երկրի Առողջապահության և հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի առաջատար գիտնականները: Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հաջող մարտավարության համար վրացի հանրությունն իրեն երախտապարտ է համարում հատկապես երեք ծերուկների, որոնց կնքել է «երեք հրացանակիրներ» անունով: Խոսքը Առողջապահության և հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի, Լուգարի անվան լաբորատորիայի ղեկավար Պաատ Իմնաձեի և Վրաստանի գլխավոր վիրուսաբան, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և իմունաբանության կենտրոնի  տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի մասին է: Ի դեպ, ասում են, այս խումբն ուներ նաև իր Դ՛Արտանյանը՝ Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռաթիանին, որը վարում էր ամենօրյա ճեպազրույցները: Բացի այդ, հանրաճանաչ դեմք է դարձել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարինա Էզգուբայան: Այս մասնագետներն իսկական հերոսի համբավ են ձեռք բերել Վրաստանում, որոնց խորհուրդներին բնակչությունը հետևում է ամենայն բարեխղճությամբ:

Սա է: Փաստորեն գաղտնիք չկա: Հանրահայտ է, որ յուրաքանչյուր գործում հաջողության հասնելու համար հարկ է, որ գործի գլուխ կանգնի մասնագետը, այլ կերպ ասած՝ գործը կազմակերպվի գիտականորեն: Մի բան, որ հեղաշրջումից հետո Հայաստանում, երկրի ղեկավարի թեթև ձեռքով, անհնարին է դարձել:  Եթե նույնիսկ խոսքը բնակչության  կյանքին է վերաբերում:

Ո՞վքեր են մեզանում կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր գործող անձինք. վարչապետ Փաշինյանը, առողջապահության նախարար Թորոսյանը և պարետ Ավինյանը: Երեքն էլ առնչություն չունեն վարակաբանության և համաճարակաբանության հետ: Մենք չունե՞նք համապատասխան մասնագետներ: Իհարկե ունենք, բայց նրանք խաղից դուրս են, համենայն դեպս քաղաքականությունը որոշելու հարցերում: Նույնիսկ կլինիկաները չեն կարող հիվանդ ընդունելու և բուժելու արտոնություն ստանալ, եթե առողջապահության նախարարի «սև ցուցակում» են:

Այսուհանդերձ Վրաստանի հանրությունը դեռ գաղտնիքը գտնելու որոնումների մեջ է: Մեր զրույցներից մի քանի մտավորականների հետ, որոնք, ի դեպ, բոլորն էլ ընդդիմադիր էին և համակրանքով էին խոսում մեր առաջնորդի մասին, ակնհայտ դարձավ՝ նրանց կարծիքով կա մի բան, որ մենք չգիտենք: Նրանցից մեկն այսպես ձևակերպեց իր միտքը: «Մեր կառավարությունը շատ լավ հասկացավ, որ եթե տապալի կորոնավիրուսի դեմ պայքարը, ապա դատապարտված է պարտվելու նաև առաջիկա ընտրություններում: Այս կորոնավիրուսը լրիվ նրանց օգտին էր: Իշխող կուսակցության վարկանիշը շեշտակիորեն բարձրացավ: Ձեր Փաշինյանը հո հիմար չի, որ չհասկանար՝ այսպես կորցնում է ժողովրդի վստահությունը: Ուրեմն կա մի բան, որ դուք չգիտեք»:

Տնտեսագիտության ոլորտում լավ կամ վատ կառավարման վերաբերյալ տարբեր տեսություններ կան, դրանցից մեկն էլ այսպես կոչված առաջնորդների տգիտության տեսությունն է, ըստ որի՝ աղքատ են այն պետությունները, որոնց վերնախավը ժամանակին հետևել է սխալ խորհուրդների ու հետագայում չի կարողացել փոխել իրավիճակը, իսկ հարուստ երկրների ուսյալ առաջնորդները կարողացել են ճիշտ  քաղաքականություն վարել և ժամանակին հաջողությամբ շտկել խափանված մեխանիզմները: Այս տեսությունը հանրամատչելի բացատրելու համար սովորաբար բերում են Սինգապուրի ու Զիմբաբվեի օրինակը, որոնք XX դարի կեսերին ունեին միևնույն ելակետային տվյալները, սակայն Սինգապուրը թռիչքաձև զարգացում ապրեց, իսկ Զիմբաբվեն մատնվեց աստիճանական անկման:

Սակայն այս տեսության ընդդիմախոսները հարց են տալիս՝ Լի Քուան Յուն ավելի ուսյա՞լ էր, քան Ռոբերտ Գաբրիել Մուգաբեն, թե՞ պարզապես հենվում էր ավելի բանիմաց խորհրդականների կարծիքների վրա: Ըստ նրանց՝ Սինգապուրի հաջողության գաղտնիքը ոչ թե Լի Քուան Յուի կրթված լինելն էր, այլ այն, որ նա գիտակցում էր ներառական քաղաքական ինստիտուտների անհրաժեշտությունը և կարողանում էր համախմբել կարող  ուժերին: Իսկ Մուգաբեն ձգտում էր միայն պահպանել իր միահեծան իշխանությունը և հարստություն դիզել, և այդ նպատակներին համապատասխան էլ կառուցում էր իր քաղաքական համակարգը:

Ուրեմն գաղտնիքն իշխանությունների մե՞ջ է: Դժվար է ասել՝ Վրաստանի իշխանությունները շա՞տ ուսյալ էին, թե այնուամենայնիվ առաջին հերթին մտածում էին իրենց երկրի բնակչության առողջության մասին և ցանկանում էին հնարավորինս հեռու պահել վտանգից: Այսպես թե այնպես փաստերը ցույց են տալիս, որ այդ երկրի բնակչությունը համավարակը հաղթահարում է նվազագույն կորուստներով:

Այն, որ Փաշինյանի (մեր դեպքում, իշխանություններ ասելով, իհարկե, պետք է հասկանանք Փաշինյան) կրթությունն ու գիտելիքները բավական համեստ են, գիտենք, որ ցանկանում է ամեն գնով պահպանել իշխանությունը, դա էլ գիտենք, բայց վրացու ասած՝ նա հիմար չէ և հասկանում է՝ ամեն ինչ անկման տանելով՝ ղեկին երկար չես մնա: Ուրեմն ի՞նչ է նրա ուզածը: Գուցե սա՞ չգիտենք, գուցե սա՞ է գաղտնիքը:

Առայժմ հստակ գիտենք մի բան. կորոնավիրուսի դեմ պայքարում մենք պարտվել ենք և պարտվել ենք չափազանց մեծ կորուստներով: Եվ այդպես կարող էր չլինել, եթե մեր «հրացանակիրներն» էլ շարքերում մնային:

 

 

 

   

Հասարակություն կորոնավիրուսի դեմ պայքար

Այլ հոդվածներ հեղինակից

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ՀՀ համար Ադրբեջան-Թուրքիա տանդեմին դիմակայելու հնարավորություններ է ստեղծում․ արաբագետ
Օգոստոսի 5-6-ը կկայանա Եվրոպայի առցանց պատանեկան առաջնության ընտրական մրցաշար
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 45 հազար դեպք  է գրանցվել
Պայթյունը որոտացել է Բեյրութի հայկական թաղամասի հարևանությամբ.հայտնի քաղաքական գործիչ Նիզար Նաջարյանը զոհվել է
Թրամփի խորհրդականը բուժվել է կորոնավիրուսից
ԴիԿապրիոն բացառիկ պայմանագիր է կնքել Apple-ի հետ
ԱՀԿ-ն թարմացրել  է  աշխարհում  կորոնավիրուսով վարակվածների թիվը  
Մասնագիտական և մարդկային արժանապատվություն
Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի ընթացքում ձերբակալված Վահագն Վարագյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանն ազատ արձակվեցին․ իրավապաշտպան
Ընտրությունների արդյունքների հրապարակումը կարող է ամիսներով հետաձգվել․ Թրամփ
COVID-19- ից պաշտպանվելու համար շոգ եղանակին դիմակներն  ավելի  հաճախ  պետք է փոխվել․  գիտնական
Ուժեղ պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում. նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել (տեսանյութ)
Ինչո՞ւ են բացում Ամուլսարը. Վահան Իշխանյան
Ամուլսարի տարածքից 10 քաղաքացի բերման է ենթարկվել
Եթե վագոն-տնակները 30 մետր հետ տանեն, ապա համաձայն ենք հանդիպել Կառավարության անդամների հետ. Բունիաթյան
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Լիբանանյան նավահանգստում  հզոր պայթյուն է տեղի ունեցել
Դատավորների ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ․ԲԴԽ-ն պարզաբանում է
Բաց տեսքով հրապարակվել են 103 մահվան վկայական. Սամվել Մարտիրոսյան
Մեսչյանը շատ դեպքերում ստորագրում էր նրա տակ, ինչն իր համար ընդունելի չէր. Դավիթ Խաժակյան
Բռնի ուժ գործադրելով բերման են ենթարկել ապրիլյան պատերազմում թշնամու երեք տանկ ոչնչացրած Ռաֆայել Հովհաննիսյանին
Ամուլսարի հանքի մասին գնահատականներ հնչեցնելուց հիմա զերծ կմնամ, ես պարզապես հետևում եմ. Ռոմանոս Պետրոսյան
Եթե այդքան քաջություն ունեք, ստեղծեք քննիչ հանձնաժողովը. Գեւորգ Պետրոսյանը՝ իշխանական պատգամավորներին
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք
Booking.com-ը կորոնավիրուսի համաճարակի պատճառով  կկրճատի իր աշխատակիցների մեկ քառորդին
Ավելին
Ավելին