f

Անկախ

«Ինձ մեղադրում են մարդիկ, որոնք ամբողջ կյանքում դրսից փող ստանալով են ապրել»․ Վ․ Մանուկյան


Արծրուն Պեպանյանի հեղինակային «Վերելք» հաղորդաշարի «Երկար զրույց» շարքի 2-րդ մասի շրջանակներում, անդրադառնալով Պեպանյանի հարցին, թե ինչպես է վերաբերվում, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո շատերն իրեն մեղադրում էին իշխանություններին ծախվելու մեջ, Վազգեն Մանուկյանն ասել է․ «Ախր մարդիկ ծախվել բառն էլ լավ չեն հասկանում։ Ընդ որում՝ ասում են մարդիկ, որոնք ամբողջ կյանքում դրսից փող ստանալով են ապրել»։

Մանուկյանը խոստովանել է, որ 2008 թվականից հետո իր մեջ փոփոխություն է եղել, և եթե մինչև 2008 թվական ինքը կտրուկ հեղափոխական էր և հեղափոխական ճանապարհով էր տեսնում իրավիճակի փոփոխությունը, ապա 2008 թվականից հետո դա փոխվել է․

«Երբ հայտնվեց Լևոն Տեր Պետրոսյանը, ձեր ասած այդ վիրավորանքը, որ մարդը, որի դեմ բոլորը․․․ու մեկ էլ հանկարծ… այդ ժամանակ մի կաթիլ իմաստություն մեջս եկավ, որ իշխանությունները լավը չեն կարող լինել, և պետք է աշխատել ոչ թե իշխանությունը փոխելու ուղղությամբ, այլ որ ցանկացած իշխանության ժամանակ խնդիրները լուծվեն։ Եվ հեղափոխություններին դեմ էի, ընդդիմության մեջ լինել չէի կարող, թույն էր մեջները, էստեղ էլ իշխանություն չէի: Սերժ Սարգսյանի հետ, որ խոսում էի, ասում էր՝ էս ինչը սենց ես ասում, ասում էի՝ ես ձեր թիմի անդամ չեմ, ես Հանրային խորհրդի նախագահն եմ, իսկ Հանրային խորհուրդը հասարակության ու իշխանության թևերի արանքում է»։

Մանուկյանը ցավով նշել է, որ հասարակության մեջ կար մի սխալ ընկալում, որ եթե դու իշխանության հետ որևէ առնչություն ունես, ապա ծախված ես, իսկ եթե դեմ ես իշխանությանը, ապա ազնիվ մարդ ես։

«Դա միայն Հայաստանում չէ, նույն բանը ես տեսնում եմ նաև Ռուսաստանում։ Եվ գող-ավազակներ, սրիկաներ, որոնք հայտնվեցին ընդդիմության մեջ, իրենք դարձան հրեշտակներ, իսկ հզոր մարդիկ, պետական մտածող, որոնք իշխանության մեջ էին, նրանք սկսեցին համարվել սրիկաներ։ Այդ մտածողությունը պրիմիտիվիզմ է։ Ես սկզբում չէի կարողանում հասկանալ, թե դա ինչից է գալիս, բայց ոնց որ թե մեր երիտասարդության մի մասը, որի դաստիարակությամբ մենք չենք զբաղվել, իրենք գրում են արտասահմանյան ուսում և այլն, որոնց մեծ մասին 6 ամսով, բանով տանում են «դրեսիրովկայի» կուրսերի, ու էնտեղ իրենք այդ Շարփի գիրքն են կարդում։ Էդ գիրքը ես մի անգամ կարդացել էի, բայց չէի հիշում։ Երբ Նիկոլ Փաշինյանի ցույցերը սկսվեցին, նորից հանեցի, ասեցի՝ կարդալ։ Ու զարմացա, որ լրիվ իմ ասածի հակառակն էր։ Օրինակ, ես կոչ էի անում, որ միշտ պետք է գնալ հակառակորդի հետ բանակցությունների։ Շարփը գրում է՝ ոչ մի դեպքում, պետք է դարձնել սև ու սպիտակ, որովհետև սովորական մարդը չի կարող հասկանալ էտ բաները։ Այսինքն, դրանք տեխնոլոգիաներ են։ Հիմա առաջացել են վարպետներ, տեսություններ, թե ոնց կառավարել ժողովրդին և ազդել մարդկային հոգեբանության վրա։ Ու կարող են ազդել շատ խելոք մարդկանց վրա։ Ես տեսնում էի դոկտոր, պրոֆեսոր, մաթեմատիկոս, որը ամեն ստին հավատում էր և դոկտոր, պրոֆեսոր, մաթեմատիոս, որը չէր հավատում։ Հավաքարար, որը հավատում էր, հավաքարար, որը չէր հավատում, ձեռներեց, որը հավատում էր, ձեռներեց, որը չէր հավատում։ Այսինքն, ժողովուրդը բաժանվել էր երկու մասի՝ հավատացողներ և չհավատացողներ։ Ի զարմանս ինձ՝ ես տեսա, որ դա կրթութան հետ ոչ մի կապ չունի։ Ես ինքս և՛ շատ բան եմ կարդացել, և՛ շատ բան գիտեմ, թե ոնց կարելի է մարդկանց վրա ազդել, բայց միշտ փորձել եմ գնալ ծանր ճանապարհով, այսինքն մարդկանց համոզել, որ այսինչ բանն է ճիշտ և ոչ թե ազդել մարդկանց ցածր կրքերի վրա»։

Մանուկյանի խոսքով՝ իր համար  երկրի ղեկավարին գնահատելու մի շատ կարևոր ցուցանիշ կա՝ նրա կառավարման ընթացքում բնակչության մտավոր մակարդակը բարձրացե՞լ է, թե իջել։

Արծրուն Պեպանյանը, վերհիշելով 1995-96 թվականներին Վազգեն Մանուկյանի կողմից անցկացվող հանրահավաքները, նշել է, որ Մանուկյանը ֆունդամենտալ ելույթներ էր ունենում, և մարդիկ գալիս էին ու «առանց ճանճի տզզոցի» լսում, թե ինչ է ասում առաջնորդը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին շչակների ու մեքենաների աղմուկից ոչ ոք ոչինչ չէր լսում։

«Հետո ես հասկացա, որ Ձեր ասած մարդը (Շարփը-խմբ․) ասում է՝ 12 տարեկան երեխայի պես վերաբերվիր հավաքվածին, ոչինչ մի ասա, տաքացրու, ընտելացրու, սև ու սպիտակ, և պատրաստ է քեզ համար․․․»,-նկատել է Պեպանյանը։

Վերհիշելով 1988-ի Շարժումը՝ Մանուկյանը նշել է, որ իրենք ոչ մեկից ոչինչ չեն սովորել։ «Ամեն ինչ ինքնաբուխ էր։ Մի մասը Ղարաբաղ Կոմիտեն էր հնարում, բայց բաներ կար, որ ժողովուրդն ինքն էր հնարում, և մենք զարմանում էինք․․․»,-խոստովանել է նա:

Վազգեն Մանուկյան Արծրուն Պեպանյան խմբագրի ընտրանի Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Ժողովուրդ». Ակտիվ քննարկումներ են ընթանում Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխությունների շուրջ
Facebook-ում ձեր երեխաների լուսանկարով հպարտանալու մի քանի րոպեի հաճույքը կարող է ճակատագրական լինել հենց ձեր երեխաների համար
Ի վերջո Լուկաշենկոն հրապարակայնորեն վիրավորեց Նիկոլին և Նիկոլը դա կուլ տվեց
Երբ այս իշխանությունները ինքնուրույնություն հանդես բերեն, նրանց դեմ քայլեր կձեռնարկեն․ Վլադիմիր Գասպարյան
«Ժողովուրդ». Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է
Վթարային ջրանջատում Բալահովիտ գյուղում օգոստոսի 13-ին
«Ժողովուրդ». Հայաստանի ազգային արխիվի տնօրենի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Արագածոտնում և Կոտայքում
«Հրապարակ». Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել
«Ժողովուրդ». Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի գիտական աստիճանի հետ կապված վարույթին անհամբեր սպասում է Սմբատ Գոգյանը. նա ամեն գնով ցանկանում է, որ Դիանա Գալոյանը զրկվի գիտական աստիճանից
Պոմպեոն Բելառուսում տիրող իրավիճակը ողբերգություն է անվանել
Մարտին Սկորսեզեի ստուդիան կինոնկարներ  կնկարահանի  Apple-ի համար
Անի, Խարկով...
Թրամփը խոսել է աշխարհում  ամենամեծ խնդրի մասին
Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունը մեկնարկում է
Ֆիլիպ Կիրկորովը   կորոնավիրուսով  է  վարակվել
Ասադի ինքնազգացողությունը  վատացել է  ելույթի  ժամանակ
Վրաստանի քաղաքացիների ավելի քան 80% -ը ՌԴ-ին  երկրի համար գլխավոր սպառնալիք  է համարում
ԱՀԿ-ն  կստուգի  COVID-19- ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումների մասին տվյալները
Մեր արտաքին առևտուրը տարվա կեսին
«Իմ քայլ»-ի մի քանի պատգամավորներ քննարկել են Ամուլսարի հարցը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝  աշխարհում համաճարակի ընթացքում ծագած  սպառնալիքների մասին
Մակրոնը խնդրել է Պուտինին օգնել Լիբանանին
Mercedes մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, Բադալ Մուրադյան փողոցում կողաշրջվել է. ճանապարհը մասամբ փակվել է․ Shamshyan.com
Փրկարարները Հրազդանում հայտնաբերել են 41-ամյա տղամարդու դի
Ավելին
Ավելին