f

Անկախ

«Թավշյա» իշխանությունը հին է. ընտրություն «գլոբալ թերմացքի» և ազգային պետության միջև


«Սառը պատերազմի» եզրափակիչ փուլում Արևմուտքը ԽՍՀՄ–ում խրախուսում ու ողջունում էր ազգային տրամադրությունները, քանզի դրանք ուժեղացնում էին կենտրոնախույս գործընթացները Մոսկվայից։

Երբ ԽՍՀՄ–ը փլուզվեց, Արևմուտքն ազդարարեց պատմության ավարտը։ Սկսվեց գլոբալ աշխարհի շինարարությունը։

Գլոբալացվող աշխարհում արդեն խրախուսվում էր ոչ թե ազգայինը և ինքնատիպը, այլ համահարթը։

Կառուցվում էր միաբևեռ աշխարհ ու բնական էր, որ պետք է խրախուսվեն կենտրոնամետությունը, բայց արդեն նոր հասցեով։

Միաբևեռ աշխարհը երկրագնդի պողոսական զանգվածների համար ուտիլիտարիզմ՝ օգտապաշտություն, իսկ վերնախավերի համար՝ «ոսկե միլիարդի» գաղափարն էր առաջ մղում։

ԱՄՆ–ի ու գլոբալ Արևմուտքի իրաքյան 1–ին պատերազմը հեռուստաշոուի և հուլիվուդյան «բայեվիկների» ժանրով կազմակերպած միջոցառում էր, որը պետք է պատկերավոր ձևով ցույց տար պատմության ավարտը և Նոր Հռոմի կառուցումը։ Այդպես էլ եղավ, բայց դա ոչ թե պատմության ավարտ էր, այլ նոր պատմության մեկնարկ ու քաղաքակրթությունների բախման սկիզբ։

«Պատմության ավարտը» տևեց մոտ 10 տարի։ Դրանից հետո գաղափարական ճոճանակը շարժվեց հակառակ ուղղությամբ։ Միաբևեռ աշխարհին ձեռնոց նետեցին Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, սուննի արմատականությունը, շիական աշխարհը։ Այս կենտրոնների շուրջ ձևավորվեցին հակագլոբալիստական կոդի իշխանություններ, որոնք բազմավեկտոր աշխարհի ու հավասարակշիռ միջազգային հարաբերությունների ձևավորման նախագիծն էին կյանքի կոչում «մետրոպոլիաների» առաջնորդությամբ։

Հետխորհրդային տարածքում 2000–ականներից Մոսկվայի նախաձեռնությամբ սկիզբ առավ մի ժամանակաշրջան, որը ԱՄՆ երեք նախագահների ավագ խորհրդատու աշխատած Պատրիկ Բյուկենենը բնութագրում է որպես «Գլոբալ պուտինիզմ»։

«Գլոբալ պուտինիզմի» նպատակը աշխարհի միաբևեռությունը վիճարկելն էր, և դա ստացվեց։

Ռուսաստանի ու Իրանի սիրիական կամպանիան խորհրդանշական ձևով փակում են 90–ականների իրաքյան կամպանիայի էջն ու վերջակետ դնում գլոբալիստներից ավելի գլոբալիստ երևալ ցանկացող նեոպահպանողականների հաղթարշավին։

Հիմա հասել ենք մի վիճակի, երբ պատմությունն ավարտվում է գլոբալիզացիայի կենտրոնի՝ ԱՄՆ–ի համար։ Այնտեղ հիմա դրամատիկ զարգացումներ են տեղի ունենում։ Մոտավորապես այնպիսին, ինչպիսին ԽՍՀՄ–ում էր նախորդ դարի 80–ականների վերջում։ Դա հղի է աշխարհի համար ցնցումային զարգացումների վտանգներով։

Նախագահական ընտրություններն ԱՄՆ–ում գլոբալ մասշտաբով ջրբաժանային են դառնալու։ Ընդորում՝ ընտրության ցանկացած ելքի դեպքում։ Աշխարհը դա զգում է և փախչում դոլարից. «կանաչը» զիջում է իր դիրքերը եվրոյի համեմատ ու «ձեռքերը վեր բարձրացնում» ոսկու առաջ։

Աշխարհը մտնում է նոր պարբերաշրջանի մեջ։ Առաջին պլան է մղվում ազգային ինքնությունը։ Համահարթն իր տեղը զիջում է ինքնատիպին։

Աշխարհը «փակվում» է։ Համամարդկային արժեք է դառնում տարբերությունը, այլ ոչ թե անդեմ նմանությունը։

Գլոբալիզացիան քաղաքական ու գաղափարական դիմակ էր փորձում հագցնել բոլոր ազգերի դեմքին։ «Դիմակահանդեսն» այժմ շատ խորհրդանշական ձևով ավարտվում է։ Փակվել են սահմանները, փակվել են երկրները, փակվել են մարդկանց դեմքերը։

Գլոբալ կորոնահամաճարակը նպաստում է աշխարհի «փակմանն» ու հակագլոբալիզմին։ Թագավարակը 3–րդ համաշխարհային պատերազմի ֆունկցիա է կատարում։ Առաջին երկուսի արդյունքում կայսրություններ են փլուզվել ու ստեղծվել նոր կայսրություններ։ 3–րդ համաշխարհայինն էլ բացառություն չի կազմելու։

3–րդ համաշխարհայինի արդյունքում զարգացման տենդենցը լինելու է ազգային պետությունների ուղղությամբ։ Աշխարհը, բնականաբար, չի փակվելու, բայց «կորոնայից» հետո բացվելու է նախկին թրենդերն անցյալում թողնելով։

Աշխարհում արձանագրվող այս թրենդի դեմ է «թավշյա» Հայաստանը։ Թեև հայտարարվում է, որ նոր Հայաստանում ենք ապրում, բայց իրականությունը լրիվ հակառակն է։

«Թավշյա» Հայաստանն իշխանությունների շնորհիվ դարձել է աշխարհի ծայրագավառ՝ վերածվելով «գլոբալ թերմացքի»։ Թրենդի դեմ լինելն է նաև պատճառը, որ մեր երկիրը կորոնավարակային թվերով աշխարհի հետնապահներից է։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե «թավշյա» իշխանությունները ժամանակակից են, բայց նրանք մնացել են անցյալում։ Խոր անցյալում։

Հայաստանյան իշխանություններն ավելի հին են, քան նույնիսկ բոլշևիկները և ավելի մուտացված, քան աջ–տրոցկիստները։ Դոստոևսկու նկարագրած «դևերը» մտել են օրենսդիր, գործադիր, դատական մարմիններ, ուժային կառույցներ ու ներսից քանդում են եղածը՝ «շինհրապարակի» վերածելով Հայաստանը և խոստանալով նոր Հայաստան։

Մեզ, սակայն, ոչ թե նոր Հայաստան, այլ նոր որակի Հայաստան է պետք։ Դրանք տարբեր բաներ են։

Նոր որակի Հայաստանն ազգային պետության կոդերով պետք է լինի։ Քաղաքակրթությունների երկխոսությունը հնարավոր է միայն ազգային ինքնության պահպանման, այլ ոչ թե պրոմեթևսյան ինքնավստահությամբ տառապող «քանդող բրիգադի» առաջնորդությամբ։

Բոլոր այն ժողովուրդները, որոնք դուրս կմնան համաշխարհային թրենդից, դուրս կմնան պատմության թատերաբեմից ու կջնջվեն աշխարհի քաղաքական քարտեզից։

Չմոռանանք, որ մենք անվտանգության ապահովման լրջագույն խնդիր ունենք։ Թուրք–ադրբեջանական զույգը չի էլ թաքցնում, որ խնդիր է դրել ոչնչացնել Հայաստանն ու Արցախը։ Եթե անգամ նեոօսմանիզմի ջատագով թուրքական այս իշխանություններն են հայացքը թեքել դեպի Կովկաս, ապա պանթուրքիզմի պարագայում առավելևս մեզ համար էքզիստենցիալ բնույթի խնդիրներ են առաջանալու։ Այսինքն՝ թուրքական վտանգը ցանկացած ներթուրքական քաղաքական զարգացման դեպքում մեզ համար առկա է լինելու։ Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է ամրացնենք մեր թիկունքը, բարձրացնենք բանակի մարտունակությունն ու վերացնենք Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խորացմանը խանգարող բոլոր խոչընդոտները։ Հայաստանը չի կարող մեկուսացած մնալ։ Հայաստանի ղեկավարը չի կարող այս պայմաններում ունենալ զրոյական շփում մեր թիվ մեկ ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարի հետ, դա աբսուրդ է։

Հայաստանի ու Արցախի համար ազգային պետության գաղափարն անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման, պաշտպանված քաղաքացու և քաղաքակրթությունների երկխոսությանը մասնակցելու միակ հնարավորությունն է։ Մեզ նոր որակի Հայաստան է պետք՝ նոր որակի առաջնորդությամբ։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում Հայաստան Արցախ

Այլ հոդվածներ հեղինակից

«Ժողովուրդ». Ակտիվ քննարկումներ են ընթանում Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխությունների շուրջ
Facebook-ում ձեր երեխաների լուսանկարով հպարտանալու մի քանի րոպեի հաճույքը կարող է ճակատագրական լինել հենց ձեր երեխաների համար
Ի վերջո Լուկաշենկոն հրապարակայնորեն վիրավորեց Նիկոլին և Նիկոլը դա կուլ տվեց
Երբ այս իշխանությունները ինքնուրույնություն հանդես բերեն, նրանց դեմ քայլեր կձեռնարկեն․ Վլադիմիր Գասպարյան
«Ժողովուրդ». Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է
Վթարային ջրանջատում Բալահովիտ գյուղում օգոստոսի 13-ին
«Ժողովուրդ». Հայաստանի ազգային արխիվի տնօրենի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Արագածոտնում և Կոտայքում
«Հրապարակ». Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել
«Ժողովուրդ». Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի գիտական աստիճանի հետ կապված վարույթին անհամբեր սպասում է Սմբատ Գոգյանը. նա ամեն գնով ցանկանում է, որ Դիանա Գալոյանը զրկվի գիտական աստիճանից
Պոմպեոն Բելառուսում տիրող իրավիճակը ողբերգություն է անվանել
Մարտին Սկորսեզեի ստուդիան կինոնկարներ  կնկարահանի  Apple-ի համար
Անի, Խարկով...
Թրամփը խոսել է աշխարհում  ամենամեծ խնդրի մասին
Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունը մեկնարկում է
Ֆիլիպ Կիրկորովը   կորոնավիրուսով  է  վարակվել
Ասադի ինքնազգացողությունը  վատացել է  ելույթի  ժամանակ
Վրաստանի քաղաքացիների ավելի քան 80% -ը ՌԴ-ին  երկրի համար գլխավոր սպառնալիք  է համարում
ԱՀԿ-ն  կստուգի  COVID-19- ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումների մասին տվյալները
Մեր արտաքին առևտուրը տարվա կեսին
«Իմ քայլ»-ի մի քանի պատգամավորներ քննարկել են Ամուլսարի հարցը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝  աշխարհում համաճարակի ընթացքում ծագած  սպառնալիքների մասին
Մակրոնը խնդրել է Պուտինին օգնել Լիբանանին
Mercedes մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, Բադալ Մուրադյան փողոցում կողաշրջվել է. ճանապարհը մասամբ փակվել է․ Shamshyan.com
Փրկարարները Հրազդանում հայտնաբերել են 41-ամյա տղամարդու դի
Ավելին
Ավելին