f

Անկախ

«Իմ քայլի» քայլերը դեպի լուսանցք. դեժավյու


Երբեմն ներկան հասկանալու համար պետք է լինում վերադառնալ անցյալ, որովհետև հաճախ այսօր տեղի ունեցող գործընթացները նախկինում կատարվել են: Անցյալի վերլուծությունը կարող է թույլ տալ հասկանալ ներկա իրադարձությունների հանգուցալուծումը: 2018-ին տեղի ունեցած իրադարձությունները կանխատեսելի էին, որովհետև այն ժամանակվա իշխանությունը վերածվել էր մարգինալ խմբի և հանրություն-իշխանություն կապը կտրվել էր:

«Հանրային կարծիքի տրոհումը, մամուլի նկատմամբ անվստահությունը, ընտրությունների ինստիտուտի դեգրադացիան, տնտեսության ստագնացիան տարանջատել են հասարակությունը մարգինալ խմբերի` ատոմիզացիա է կատարվում մինչև անհատները: Ոչինչ ոչ ոքի այլևս չի միավորում, իսկ իշխող կաստային միավորում է միայն կոռուպցիոն կերակրաշղթային մոտ գտնվելը: Դա նրանց միավորող և հարազատության զգացմունք հաղորդող միակ դրդապատճառն է: Սակայն որքան կերակրամանը փոքրանում է, այնքան մեծանում է կերակրաշղթայի ավելի ցածր աստիճանում հայտնվելու վախը: Հանրության մարգինալացումը հանգեցրել է հաջորդ տրամաբանական հետևանքին` մարգինալացել է նաև իշխանությունը` կենտրոնական և համայնքային: «Մարտի դաշտում» մնացել են ոստիկաններն և հարկահավաքները: Իշխանություն-ժողովուրդ առճակատման գիծը խորհրդարանից, ավագանուց տեղափոխվում է փողոց և դատարանի դահլիճներ»,-սա 2018 թվականի փետրվարին իմ գրած մի հոդվածից մեջբերում է: Հոդվածը կոչվում էր «Իշխանության մարգինալիզացումը»:

Հոդվածն ավարտվում էր մի տխուր վերջաբանով. «Առաջին իսկ վտանգի ազդանշանի դեպքում նրանցից ոչ ոք չի դիմադրելու, իսկ մինչ այդ նրանք մեկուսանալու են հանրային հարթակներից, պատսպարվելու են պարիսպների ու ոստիկանների հետևում, իսկ ճահիճը պրովոկացիաների ենթարկելու ցանկացած քայլ ոչ ադեկվատ արձագանք է ունենալու»: «Նրանք» իշխանության ներկայացուցիչներն էին: Ինչպես տեսանք մի քանի ամիս անց, դա տեղի ունեցավ:

Վերը նկարագրվածը չի նշանակում, որ մինչ 2018 թվականը իշխանության եղած մարդիկ վատն էին, մասնագետներ չէին, բոլորը կոռուպցիոներներ էին, երկրի համար ոչ մի դրական բան չեն արել։ Ամենևին ոչ, դա նշանակում էր, որ այն ժամանակվա համակարգը, որպես այդպիսին, կտրվել էր իրականությունից, գոյություն ուներ ինքն իր մեջ, իսկ հանրությունն ապրում էր իր կյանքով՝ յուրաքանչյուրն իր համար։ Բնականաբար, նման իրականությունը ոչ մի լավ տեղ չէր կարող տանել։

Դա «անցյալի» նկարագրությունն էր։ Իսկ արդյոք հիմա այդպե՞ս չէ, երբ այն ժամանակվա մարգինալացված հասարակության ատոմիզացված հատվածներից մեկը 2018-ին եկել է իշխանության։

«Նոր Հայաստանի» նոր մարգինալացումը

Տեղեկանք՝ ըստ հանրագիտարանի․ «Մարգինալ (լատ.՝ margo - ծայր, սահման, անգլ.՝ marginal ծայրամասում գտնվող, սահմանային, նվազագույն, աննկատելի, սահմանագծային, անցումային վիճակում գտնվող), հասարակության շրջանում սոցիալական անկարողություն ու դեգրադացիա (լատ.՝ degradacja - աստիճանական անկում), օտարացում։ Մարգինալ մարդիկ կանգնած են տարբեր մշակույթների և ազգերի մեջտեղում, հին և նոր քաղաքական գաղափարների, ազգայնական և աշխարհաքաղաքացիական կողմնորոշումների, կրոնական և աթեիստական համոզմունքների, աշխատանքային և սպառողական դիրքորոշումների միջև։ Հասարակական գիտակցությունը հայտնվում է մարգինալ վիճակում, երբ նրանում տարօրինակ ձևով զուգակցվում են փոխադարձ տարբեր «եզրերը»։ Մարգինալ կարող են համարվել այն խմբերը, որոնք հասարակության մեջ հայտնվել են լուսանցքային գոտում»։

Գործող կառավարության ու ԱԺ ներկա խորհրդարանի կազմը եթե դիտարկենք, ապա նրանց լավագույն սահմանումը հենց «մարգինալ» թեզն է՝ հանրային եղած արժեքների լուսանցքում գտնվելը։

Եթե հետևենք գործող իշխանության ներկայացուցիչների, նրանց «Ֆան» խմբերի արտահայտած մտքերի բովանդակությանը՝ նվիրված կրթական ոլորտին, մշակութային արժեհամակարգին, դատաիրավական փոփոխություններին կամ ցանկացած այլ ոլորտին, ապա դրանք մեր հասարակությունում եղած արժեքների լուսանցքներում են գտնվում։

Մարգինալ խմբերը՝ ըստ սահմանման, «այն խմբերն են, որոնք մերժում են ընդունված այն ավանդական արժեքները, որտեղ նրանք գործում են և հաստատելով սեփական նորմերն ու արժեքները»։

Պատահական չէ, որ իշխող բազմության հիմնական կարգախոսը «մերժումն» է, այլ կարգախոս նրանք չունեն։ Նրանք ամեն օր ինչ-որ նոր բան են մերժում։ Նրանք դատապարտված են մերժել այն ամենը, ինչը կարող է համախմբել հասարակությանը, որովհետև․

  • դադարելով մերժել՝ նրանք քաղաքականապես դառնում են անիմաստ՝ նրանց միակ ծրագիրը «մերժելն» է,
  • ցանկացած համախմբող գաղափար նրանց կարող է զրկել իշխանությունից, որովհետև համախմբում կարող է տեղի ունենալ միայն մեծամասնության կողմից ընդունված գաղափարի շուրջ, իսկ դրանք բոլորը նրանք արդեն մերժել են։ Որպեսզի հանրության շրջանում որևէ համախմբում տեղի չունենա, նրանք պետք է մերժեն այն ամենը, ինչը հնարավոր է։

Մենք այսօր ունենք մարգինալ իշխանություն, որը դատապարտված է, սակայն դա դեռ չի նշանակում, որ հասարակության համար արդեն կա ընդունված նոր քաղաքական էլիտա։ Դա է այսօրվա հիմնական ինտրիգը։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Attachments area

Ստեփան Դանիելյան Հայաստան իշխանություններ

Այլ հոդվածներ հեղինակից

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ՀՀ համար Ադրբեջան-Թուրքիա տանդեմին դիմակայելու հնարավորություններ է ստեղծում․ արաբագետ
Օգոստոսի 5-6-ը կկայանա Եվրոպայի առցանց պատանեկան առաջնության ընտրական մրցաշար
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 45 հազար դեպք  է գրանցվել
Պայթյունը որոտացել է Բեյրութի հայկական թաղամասի հարևանությամբ.հայտնի քաղաքական գործիչ Նիզար Նաջարյանը զոհվել է
Թրամփի խորհրդականը բուժվել է կորոնավիրուսից
ԴիԿապրիոն բացառիկ պայմանագիր է կնքել Apple-ի հետ
ԱՀԿ-ն թարմացրել  է  աշխարհում  կորոնավիրուսով վարակվածների թիվը  
Մասնագիտական և մարդկային արժանապատվություն
Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի ընթացքում ձերբակալված Վահագն Վարագյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանն ազատ արձակվեցին․ իրավապաշտպան
Ընտրությունների արդյունքների հրապարակումը կարող է ամիսներով հետաձգվել․ Թրամփ
COVID-19- ից պաշտպանվելու համար շոգ եղանակին դիմակներն  ավելի  հաճախ  պետք է փոխվել․  գիտնական
Ուժեղ պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում. նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել (տեսանյութ)
Ինչո՞ւ են բացում Ամուլսարը. Վահան Իշխանյան
Ամուլսարի տարածքից 10 քաղաքացի բերման է ենթարկվել
Եթե վագոն-տնակները 30 մետր հետ տանեն, ապա համաձայն ենք հանդիպել Կառավարության անդամների հետ. Բունիաթյան
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Լիբանանյան նավահանգստում  հզոր պայթյուն է տեղի ունեցել
Դատավորների ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ․ԲԴԽ-ն պարզաբանում է
Բաց տեսքով հրապարակվել են 103 մահվան վկայական. Սամվել Մարտիրոսյան
Մեսչյանը շատ դեպքերում ստորագրում էր նրա տակ, ինչն իր համար ընդունելի չէր. Դավիթ Խաժակյան
Բռնի ուժ գործադրելով բերման են ենթարկել ապրիլյան պատերազմում թշնամու երեք տանկ ոչնչացրած Ռաֆայել Հովհաննիսյանին
Ամուլսարի հանքի մասին գնահատականներ հնչեցնելուց հիմա զերծ կմնամ, ես պարզապես հետևում եմ. Ռոմանոս Պետրոսյան
Եթե այդքան քաջություն ունեք, ստեղծեք քննիչ հանձնաժողովը. Գեւորգ Պետրոսյանը՝ իշխանական պատգամավորներին
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք
Booking.com-ը կորոնավիրուսի համաճարակի պատճառով  կկրճատի իր աշխատակիցների մեկ քառորդին
Ավելին
Ավելին