f

Անկախ

Ռուսաստանը բանի տեղ չի դնում Փաշինյանին․ նա կապ չունի Արցախի հետ․ Ռուբեն Հակոբյան


Tert.am-ը գրում է․ «Թուրք-ադրբեջանական զորավարժություններ անակնկալ չէին, սակայն չեմ կարծում, որ այս պահին կարելի է խոսել լայնածավալ պատերազմի մասին, բայց պարզ է, որ Թուրքիան Հայաստանին դիտում է որպես բարիեր և հարմար պահի իրենք կանցնեն կոնկրետ գործողությունների։

 

Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժություններին։

Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ հակառակորդն իր ծրագրերի բարձրաձայնման հարցում անկեղծ է․ «Պատահական չէ, որ Ադրբեջանն ասում է՝ իրենք տարածաշրջանում ունենալու են մեր երկրի փոխարեն թուրքալեզու մի երկիր, սակայն դա զառանցանք է»։

Քաղաքական գործչի համոզմամբ՝ Հայաստանը թե՛ Ապրիլյան պատերազմին, թե՛ Տավուշի ռազմական ավանտյուրայում միայնակ է եղել Ադրբեջանի դեմ․ «Տավուշյան դեպքերի պարտությունը Թուրքիան Ադրբեջանի պարտությունը դիտարկում է որպես իր պարտություն և իրենք կփորձեն բալանսը վերականգնել, որովհետև ամեն մի պարտություն Ալիևին կանգնեցնում է իր իշխանությունից հեռանալու փաստի առաջ»։

Ռուբեն Հակոբյանը վստահ է՝ այն պահին, երբ Ալիևը վստահ լինի, որ կարող է հաղթանակ գրանցել, նա կգնա իր ծրագրերի իրականացմանը։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Ռուբեն Հակոբյանը նշել է․ «Որևէ մեկը չի կարող խախտել հայ-ռուսական հարաբերությունները և դա առաջին հերթին վերաբերվում է Նիկոլ Փաշինանին։ Վատ եմ զգում, բայց Ռուսաստանը բանի տեղ չի դնում Նիկոլ Փաշինյանին և պատահական չէ, որ Արցախի հարցը Պուտինը քննարկում է Էրդողանի հետ և այդ քննարկմանը բացակայում է Փաշինյանը»։

Քաղաքական գործչի խոսքով՝ Ռուսաստանում չեն մոռանում, որ քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը «Ապրիլյան պատերազմում» Ադրբեջանին օժանդակելու մեջ մեղադրել է Պուտինին, որի համար ճիշտ է՝ ներողություն է խնդրել Պուտինից։

Տեսանյութ Ռուբեն Հակոբյան Հայելի ակումբ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Ժողովուրդ». Ակտիվ քննարկումներ են ընթանում Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխությունների շուրջ
Facebook-ում ձեր երեխաների լուսանկարով հպարտանալու մի քանի րոպեի հաճույքը կարող է ճակատագրական լինել հենց ձեր երեխաների համար
Ի վերջո Լուկաշենկոն հրապարակայնորեն վիրավորեց Նիկոլին և Նիկոլը դա կուլ տվեց
Երբ այս իշխանությունները ինքնուրույնություն հանդես բերեն, նրանց դեմ քայլեր կձեռնարկեն․ Վլադիմիր Գասպարյան
«Ժողովուրդ». Հայաստանում մսի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է
Վթարային ջրանջատում Բալահովիտ գյուղում օգոստոսի 13-ին
«Ժողովուրդ». Հայաստանի ազգային արխիվի տնօրենի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Արագածոտնում և Կոտայքում
«Հրապարակ». Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել
«Ժողովուրդ». Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի գիտական աստիճանի հետ կապված վարույթին անհամբեր սպասում է Սմբատ Գոգյանը. նա ամեն գնով ցանկանում է, որ Դիանա Գալոյանը զրկվի գիտական աստիճանից
Պոմպեոն Բելառուսում տիրող իրավիճակը ողբերգություն է անվանել
Մարտին Սկորսեզեի ստուդիան կինոնկարներ  կնկարահանի  Apple-ի համար
Անի, Խարկով...
Թրամփը խոսել է աշխարհում  ամենամեծ խնդրի մասին
Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունը մեկնարկում է
Ֆիլիպ Կիրկորովը   կորոնավիրուսով  է  վարակվել
Ասադի ինքնազգացողությունը  վատացել է  ելույթի  ժամանակ
Վրաստանի քաղաքացիների ավելի քան 80% -ը ՌԴ-ին  երկրի համար գլխավոր սպառնալիք  է համարում
ԱՀԿ-ն  կստուգի  COVID-19- ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումների մասին տվյալները
Մեր արտաքին առևտուրը տարվա կեսին
«Իմ քայլ»-ի մի քանի պատգամավորներ քննարկել են Ամուլսարի հարցը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝  աշխարհում համաճարակի ընթացքում ծագած  սպառնալիքների մասին
Մակրոնը խնդրել է Պուտինին օգնել Լիբանանին
Mercedes մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, Բադալ Մուրադյան փողոցում կողաշրջվել է. ճանապարհը մասամբ փակվել է․ Shamshyan.com
Փրկարարները Հրազդանում հայտնաբերել են 41-ամյա տղամարդու դի
Ավելին
Ավելին