f

Անկախ

Աշոտ Մելքոնյան․Մենք պատրաստվում ենք դիմել Ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև այստեղ պետական և ազգային անվտանգային հարցերի հետ կապված խնդիրներ ենք տեսնում


Ինքս իմ անունից կարող եմ ասել, որ ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանությունների ժամանակ իմ այս բնույթի քննադատությունները երբեք քաղաքական ենթատեքստ չեն ունեցել, միայն պայմանավորված են համոզմունքով:

Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը՝ անդրադառնալով իրեն ուղղված ԿԳՄՍ նախարարի և այլոց քննադատություններին, որ ինքը, քննադատելով կրթության նոր չափոփոշիչները,   սպասարկում է ինչ-որ քաղաքական խմբի շահեր:

«Ինչպես Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էի քննադատում հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ քննադատում էի ցյուրիխյան արձանագրությունները, այնպես էլ հիմա՝ այդ չափորոշիչները. այնպես չէ, որ նախկին իշխանությունների հետ կռիվ չենք տվել»,- ասաց նա:

Նշենք, որ լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն, որ առաջիկա օրերին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը հանդես կգա հայտարարությամբ, որտեղ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի առնչությամբ կհրավիրի Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը։

 Ըստ ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի՝ վերջերս պարզվել է, որ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանը, մի քանի այլ անձանց հետ 2017 – 19 թվականներին թուրքերի հետ համատեղ հեղինակել են “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությունը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ինչ չափորոշիչներով պետք է առաջնորդվեն Հայաստանում և Թուրքիայում պատմության գրքեր կազմելիս։

 «Հիմա այս խայտառակ աշխատության հեղինակներից մեկը՝ Լիլիթ Մկրտչյանը, միանգամից չորս դպրոցական առարկաների փորձագիտական թիմի ղեկավար է։ Այս հանգամանքը մեզ (և ոչ միայն մեզ) խիստ մտահոգության տեղիք է տվել և մենք պատրաստվում ենք դիմել Ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև այստեղ պետական և ազգային անվտանգային հարցերի հետ կապված խնդիրներ ենք տեսնում»,- ասել էր նա:

Աշոտ Մելքոնյանն արդեն Tert.am -ի հետ զրույցում նշեց, որ ինչ վերաբերում է «սորոսյան հիմնադրամներին», ապա ինքը վարչապետի հետ համաձայն է, որ դրանց գործունեությունը սկսեց նախորդ իշխանության ժամանակ և նրանք էլ իրենց մեղք բաժինն  ունեն դրանց գործունեության մեջ:

«Մենք որևէ իշխանության չենք պաշտպանում, դա մեր համոզմունքն է, դրա համար էլ շատ եմ խնդրում, որ մարդիկ որևէ կուսակցական պատկանելություն չվերագրեն մեզ»,-  ասաց նա:

Վերը նշյալ անձանց ներգրավումը կրթության ոլորտի բարեփոխումների հանձնաժողովի մեջ անհանգստացնում է իրենց, քանի որ իրենց մոտ հարց է առաջանում՝ արդյոք նույն Լիլիթ Մկրտչյանը, որը իրենց  ուսանողն է եղել, չէր կարո՞ղ դիմել իրենց՝ դասագրքերի հեղինակներին և ասեր, որ կարծում է, որ դրանք չափից ավելի ազգայնական շնչով են գրված, որ ֆեմինիզմի խնդիրներն այնտեղ շոշափված չեն, որ թե ինչու ենք թուրքի կերպարը թշնամական համարում:

«Երբևէ նման խոսակցություն չի եղել,- ասաց նա՝ հավելելով,- հարց է իրենց ուղղված՝ ի՞նչ մղումով են նրանք գիրք գրել թուրքերի հետ միասին, որտեղ   «Հայկական լեռնաշխարհ» բառակապակցության փոխարեն իրենք օգտագործում են Արևելյան Անատոլիա տերմինը: Ես  չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչ արդարացում դրան կարող են բերել նման գիրք գրողները»,- ասաց նա:

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, ըստ որի,  կրթության ռեֆորմը տեղի է ունենալու՝ անկախ բարձրացրած աղմուկից, Աշոտ Մելքոնյանը հիշատակեց, որ իրենցից ավագ սերունդը՝ Վլադիմիր Բարխուդարյանը, Վլադիմիր Հարությանը,  խորհրդային հասարակարգից անկախ ժամանակաշրջան անցնելու շրջանում ձեռնարկեցին անաչառ նոր դասագրքերի ստեղծումը:

«Նրանք հիմք դրեցին առաջին քայլին: Անցավ մոտ մեկ տասնամյակ, և խնդիր ծագեց այդ դասագրքերը բարելավվելու, և այդ սերունդը՝ մեզ հետ միասին ստեղծեց նոր դասագրքեր, որոնք 2010-աններին վերահրատարակվեցին: Դա նորմալ երևույթ էր: Բնականաբար մեզ հաջորդող սերունդն էլ պետք է վերանայեր այդ դասագրքերը և բարելավեին: Մենք դա ողջունում ենք, բայց նման չափորոշիչներ մշակելը, կաղապար ստեղծելը, որտեղ պետք է մշակվի աշխարհաքաղաքացին, ոչ թե ազգային ինքնություն ունեցող քաղաքացին, մեզ համար անընդունելի է»,- ասաց նա:

Պատմաբանը նշեց, որ իրենց համար անհասկանալի է, թե իրենց մոտեցումներին՝ ազգային ինքնություն ձևավորելուն, հայրենասիրություն, հայրենիք հասկացություններին ինչ նոր «աշխարհաքաղաքացու» մոտեցումներ են գալու օրակարգ, որ կոչվեն «բարեփոխումներ»:

«Մեզ համար դա պարզ չէ: Երբ հստակ ասվի, թե ինչ է նկատի առնվում այդ բարեփոխումների տակ, այդ ժամանակ մենք կկողմնորոշվենք ու կհայտնենք մեր կարծիքը»,- ասաց նա:

Իսկ թե ինչու է ցանկացած քննադատություն ընկալվում որպես քաղաքական ինչ-որ խմբին սպասարկելու նպատակ, Աշոտ Մելքոնյանի համար անհասկանալի է:

«Ինձ բազմիցս պաշտոններ առաջարկել են, բայց ես հրաժարվել եմ, քանի որ ես իմ տեղը համարում եմ գիտության ոլորտը: Բայց համոզվել եմ, որ երբ մարդիկ հայտնվում են պաշտոնում, և դու կարծիք ես հայտնում առողջ ընդդիմության դիրքերից, զարմանալիորեն ընկալվում է որպես թշնամություն,  «հակահեղափոխություն»»,- ասաց նա:

Պատասխանելով դիտարկմանը, թե ինչ սպասելիքներ ունի ազգային անվտանգության ծառայությունից, որի ուշադրությունը գրավել են խնդրի հետ կապված, պատմաբանը մտաբերեց մի նախադեպ:

«Երբ հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրություններին բուռն արձագանքեցին մտավորականության մի հատված, սփյուռքը՝ համարելով սխալ քաղաքական ուղեգիծ, քննարկումներ եղան նաև ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ: Ի ուրախություն մեզ՝ այդ ծառայության մի շարք աշխատակիցներ նույնպես հայտնեցին, որ իրենք կիսում են մտավորականների անհանգստությունը: Դա ինձ շատ ուրախացրեց: Ես համոզվեցի, որ այդ կառույցում առողջ ուժեր շատ-շատ կան, որոնք իսկապես առաջնորդվում են պետական շահով: Կարծում եմ, որ այս դեպքը ևս նրանց ուշադրությունից չի վրիպելու, և նրանք այս հարցում կանգնած են լինելու ազգային, պետական   շահի դիրքերում»,- ասաց նա:

Աշոտ Մելքոնյան դասագիրք Հայոց պատմություն ՀՀ ԱԱԾ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ՀՀ համար Ադրբեջան-Թուրքիա տանդեմին դիմակայելու հնարավորություններ է ստեղծում․ արաբագետ
Օգոստոսի 5-6-ը կկայանա Եվրոպայի առցանց պատանեկան առաջնության ընտրական մրցաշար
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 45 հազար դեպք  է գրանցվել
Պայթյունը որոտացել է Բեյրութի հայկական թաղամասի հարևանությամբ.հայտնի քաղաքական գործիչ Նիզար Նաջարյանը զոհվել է
Թրամփի խորհրդականը բուժվել է կորոնավիրուսից
ԴիԿապրիոն բացառիկ պայմանագիր է կնքել Apple-ի հետ
ԱՀԿ-ն թարմացրել  է  աշխարհում  կորոնավիրուսով վարակվածների թիվը  
Մասնագիտական և մարդկային արժանապատվություն
Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի ընթացքում ձերբակալված Վահագն Վարագյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանն ազատ արձակվեցին․ իրավապաշտպան
Ընտրությունների արդյունքների հրապարակումը կարող է ամիսներով հետաձգվել․ Թրամփ
COVID-19- ից պաշտպանվելու համար շոգ եղանակին դիմակներն  ավելի  հաճախ  պետք է փոխվել․  գիտնական
Ուժեղ պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում. նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել (տեսանյութ)
Ինչո՞ւ են բացում Ամուլսարը. Վահան Իշխանյան
Ամուլսարի տարածքից 10 քաղաքացի բերման է ենթարկվել
Եթե վագոն-տնակները 30 մետր հետ տանեն, ապա համաձայն ենք հանդիպել Կառավարության անդամների հետ. Բունիաթյան
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Լիբանանյան նավահանգստում  հզոր պայթյուն է տեղի ունեցել
Դատավորների ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ․ԲԴԽ-ն պարզաբանում է
Բաց տեսքով հրապարակվել են 103 մահվան վկայական. Սամվել Մարտիրոսյան
Մեսչյանը շատ դեպքերում ստորագրում էր նրա տակ, ինչն իր համար ընդունելի չէր. Դավիթ Խաժակյան
Բռնի ուժ գործադրելով բերման են ենթարկել ապրիլյան պատերազմում թշնամու երեք տանկ ոչնչացրած Ռաֆայել Հովհաննիսյանին
Ամուլսարի հանքի մասին գնահատականներ հնչեցնելուց հիմա զերծ կմնամ, ես պարզապես հետևում եմ. Ռոմանոս Պետրոսյան
Եթե այդքան քաջություն ունեք, ստեղծեք քննիչ հանձնաժողովը. Գեւորգ Պետրոսյանը՝ իշխանական պատգամավորներին
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք
Booking.com-ը կորոնավիրուսի համաճարակի պատճառով  կկրճատի իր աշխատակիցների մեկ քառորդին
Ավելին
Ավելին