f

Անկախ

Ինձ համար չկա որևէ սահմանափակում ստեղծագործելու համար. Վահե Ափոյան


Երիտասարդ  գեղանկարիչ Վահե Ափոյանի  նուրբ երանգներով, լույսով, բաց կանաչով, մոխրագույնով  արված  դիմանկարները շատ պայծառ են, եթերային, ներդաշնակ, դիտողին հմայում ու կարծես տեղափոխում  են երիտասարդ գեղանկարչի ներաշխարհ։ 

 Երիտասարդ տաղանդավոր  արվեստագետի ստեղծագործության հիմնական դրույթներն են՝ տարածության վերաբաշխում, գունային հարթություն, անավարտ մակերես, կտրատվածություն։ 

Գեղանկարիչը թվային տեխնոլոգիաների միջոցով նորովի մատուցում է իր  արվեստի ինքնատիպ գործերը՝ դրանք դարձնելով առավել շոշափելի և ազդեցիկ:

«Անկախ»-ի  հետ զրույցում տաղանդավոր գեղանկարիչ Վահե Ափոյանը պատմել է իր  արվեստի մասին և ոչ միայն:

-Վահե, մեր զրույցի  սկզբում  մի  փոքր  պատմեք  Ձեր մասին՝ հատկապես  անդրադառնալով  Ձեր  ստեղծագործական  գործունեությանըինչպե՞ս  են  ծնվում  Ձեր  խորիմաստ և ինքնատիպ  ստեղծագործություններըԵ՞րբ  և ինչպե՞ս  եք  սկսել  նկարչությամբ  զբաղվել:

-Նկարել եմ և արվեստի հանդեպ հետաքրքրություններս արտահայտվել են դեռ վաղ հասակից։ Տանը ստեղծված էին բոլոր հնարավորությունները  ստանալու անհրաժեշտ ինֆորմացիա և զարգացնելու գեղագիտական ճաշակս։

Հատկապես ֆիլմերի հանդեպ մեծ հետաքրքրություն եմ ունեցել. որոշել էի ռեժիսոր դառնալ, բայց կերպարվեստը ավելի գրավեց։ Հասկացա, որ դատապարտված եմ նկարելու։

Եվ այն ներաշխարհը, որ ունեի վաղ հասակում՝ գույների հետ խաղալու, ձևեր ստեղծելու, երազելու և գույների վերածելու, այս առումով կարելի է ասել ոչինչ  չի  փոխվել։ Պարզապես ժամանակի ընթացքում ճյուղավորել, զարգացրել ու ձևավորել եմ ինքնատիպությունը։

Թերլեմեզյանում  բացի  սովորելուց և ուսուցողական ընթացքին ակտիվ մասնակցելուց՝ զուգահեռ ստեղծագործում էի։ Ավարտական կուրսում էի, երբ բացվեց իմ առաջին անհատական ցուցահանդեսը։ Շատ կարևոր էր նախ և առաջ հաշվետու լինել ինքս ինձ և ընդհանրացված տեսնել աշխատանքներս։ 

Հենց այդ ժամանակ աշխատանքներիցս մի քանիսը ունեցան մեծ արձագանք։ Դրանից մեկը  «Ես  և Նա»  կտավն էր, որն ընդգրկվեց ուղեցույցների շարքում՝  հետագա  ոճային հստակեցումների համար։

Հետո ընդունվեցի Գեղարվեստի ակադեմիա, որտեղ ժամանակի մեծ մասը օգտագործում էի ստեղծագործելու վրա։ Ու այդ պատճառով լինում էին որոշակի ընդհարումներ դասախոսական կազմի հետ։ 2015թ.- ին, երկրորդ կուրսում ունեցա անհատական ցուցահանդես։ Ցուցադրության էի հանել դիմանկարներ։

Իմ կարծիքով ամեն ինչ շատ ճիշտ դասավորվեցԹերլեմեզյանում և Գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսներով  բացվեց ստեղծագործական մեծ կարիերա։

-Ինչպե՞ս կարելի է թվային  տեխնոլոգիաների միջոցով  նորովի  մատուցել արվեստի գործերը՝ դրանք  դարձնելով  առավել  շոշափելի  և  ազդեցիկ:

-Թվային տեխնոլոգիաների կիրառումը արվեստում, կարելի է ասել նոր բան չէ, սակայն իմ դեպքում այլ է, որովհետև այն օգտագործում եմ ոչ միայն որպես գործիք, այլ նաև որպես նյութ։ Կարելի է ասել իրականացնում եմ վաղ հասակից հանգիստ չտվող՝   ռեժիսուրայի հետ կապված երազանքներս։

Այնինչ կա մտապատկերներիս մեջ, տեսնում եմ նաև շարժման մեջ և դա, բնականաբար, ազդում է ոճային առանձնահատկությունների վրա։

-Գիտեմ, որ հաճախ կիրառում եք թվային տեխնոլոգիաներ, անիմացիոն, երաժշտական լուծումներ: Ձեր կարծիքով ինչպիսի՞ հատկություններով պետք է օժտված լինի ժամանակակից նկարիչը:

-Ինձ համար չկա որևէ սահմանափակում ստեղծագործելու համար, ընտրելու գործիքներ կամ նյութեր։ Ամեն գործիք և հնարավորություն տրված է ստեղծագործելու համար։ 21-րդ դարում ամեն բան, ամեն հնարավորություն տրված է։ Շատ բարդ է իհարկե, բավականին  մեծ  ինֆորմացիայի հոսք կա և դա շատ լավ է։

Աշխարհում ամեն արվեստագետ դրսևորվելու հնարավորություն ունի, բայց շատերին հաջողվում է ասենք, օրինակ ֆալշ նոտա խփել ու դա ոչ հանրամատչելիի տակ անցկացնել. Թացն  ու չորը մի տեսակ խառնված են արվեստում։ Իսկ նկարչության մեջ ֆալշը  զգալը, տարբերելը շատ բարդ է։

Իմ կարծիքով, որ դարում էլ որ լինի, նկարիչը նախ պետք է հաղթահարի ակադեմիական խնդիրները, որ դրանք կարողանա ավելի լավ  շրջանցել և կարողանա ասելիքը  յուրովի արտահայտել ։

Աշխարհում շարունակում է վխտալ մարդատյացությունը։ Բայց դրան զուգահեռ աշխարհը շարունակում է մնալ հետաքրքիր, կյանքը շարունակվում է մնալ հետաքրքիր, մարդը շարունակում է ստեղծել հիասքանչ գործեր գեղագիտության և արվեստի մեջ։ Բացի նրանից, որ մարդկության մեջ ամեն ինչ նույնն է, ամեն ինչին այլևս նորմալ եմ վերաբերվում։

Եվ անընդհատ սովորելով, տքնաջան աշխատանքով կարելի է պայքարել, ստեղծել և բարձրանալ։ Մարդու ամենամեծ թշնամին ծուլությունն եմ համարում։

-Ձեր  կտավներում  հիմնականում  գերակշռում են կարմիրը, դեղինն ու սևըԻնչո՞վ  է պայմանավորված այդ  գույների  նախընտրությունը:

- Գունային լուծումները և նկարի ընդհանուր տեսքը արդեն մտովի պատկերացնում եմ՝  մի պահ աչքերս փակում եմ, հետո նոր սկսում   նկարել։

Ամենաբարդը վերջում ստանալ այն, ինչը որ պատկերացրել եմ։

Ընդհանուր առմամբ բոլոր գույներն էլ օգտագործում եմ. չկա գույն, որ  սիրում  կամ առանձնացնում եմ։ Պարզապես տարբեր շրջաններում կարող են գերակշռել սևը, դեղինը, մոխրագույնը  կամ կարմիրը։ 

Անբացատրելի  է  գույներով ինչ-որ բան պայմանավորելը, պարզապես տվյալ շրջանում կարող եմ խնդիր դնել և առանձնացնել երկու գերիշխող գույն և մտածել, թե ինչպես խաղարկել կամ խաղալ տոների, ձևերի, տարածության մեջ կամ հարթության վրա։

-Նախորդ տարի Երևանի Ժամանակակից  արվեստի  թանգարանում  անհատական ցուցահանդեսով  կարծես թե  ամփոփեցիք  Ձեր տասը տարվա ստեղծագործական գործունեության  արդյունքը:Իսկ առհասարակ, ի՞նչ  են  տալիս ցուցահանդեսները արվեստագետին:

-Գալիս է մի պահ և հասունանում է ամփոփելու մինչ այդ ստեղծագործական գործունեությունը։ Եվ 2019թ.- ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց իմ երրորդ անհատական ցուցահանդեսը։ Դա տասը տարվա ստեղծագործական գործունեության ամփոփումն էր։ Ցուցադրել էի ընտրված մոտ հիսուն աշխատանքներ, կիրառել էի թվային տեխնոլոգիաներ, անիմացրել էի երեք աշխատանք։ Դրանով սկիզբ դրվեց ստեղծագործական նոր փուլի։ Շատ պատասխանատու և բարդ փուլի, որը ըստ իս ունի լավ ապագա և պահանջում է երկարատև և բարդ աշխատանք։

- Այսօր երիտասարդ  նկարիչն  ի՞նչ  խնդիրներ  ունի, արվեստասեր  հասարակությունը փորձո՞ւմ  է ոգևորել, գնահատել երիտասարդներին:

-Երիտասարդ նկարչի միակ և ամենակարևոր խնդիրը ուժեղանալն է և երբեք չհուսահատվելը։

Ուզում եմ մեծացնել հետաքրքրություններիս շրջանակը, չդադարել սովորել, կրթվել։

Իսկ պետության վրա ոչ մի հույս. մեր կերպարվեստը ազգային արժեքների մաս է կազմում, բայց դրա մասին օրենք չունենք։ Իսկ օրինակ, IT ոլորտը այսօր գերակա ճյուղ է, ճանաչված է պետականորեն։ Կուզեի դրա կողքին տեսնել նաև մշակույթը։

-Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը, ի˚նչն է ստիպում չկանգնել ու շարունակ ստեղծագործել:

-Ցանկացած լավ գործ կարող է ինձ ոգեշնչել. կյանքը և այն միջավայրը, որտեղ ապրում եմ, ստեղծագործում եմ։ Իսկ ամենակարևորը բնությունը. այն ինձ ստիպում է ապրել, ստեղծել  և խաղալ  բարու  կողմից:
Հարցազրույցը՝ Թամարա  Թորոսյանի

Հայաստան Վահե Ափոյան հարցազրույց

Այլ հոդվածներ հեղինակից

Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ)
«Թավշյա հեքիաթ 5»․ Արթիկում վերելակների գործարան չբացվեց, խոստացված 800 աշխատատեղով կարի ֆաբրիկան էլ ունի 57 աշխատակից (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
Ռուսաստանում կորոնավիրուսի 6,065 նոր դեպք է հայտնաբերվել
Լոս Անջելեսի մերձակայքում  երկրաշարժ է  տեղի  ունեցել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի  թիվը գերազանցել է 200 հազարը
Բժիշկը՝  քնի որակը  բարձրացնող մթերքների մասին
ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին
Դիլիջանի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը
Երեկվա Աշոտիկի տեսանյութի մասին…
Անկախությունը գերագույն արժեք է
Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է
ՄԵՐ «ԱՅՈ»-Ն ԿՀԻՇԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել ու բռնվել. Վանաձորի ոստիկանների բացահայտումը
Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Աբովյան քաղաքում մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն
Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում. կա տուժած
Այգուտ գյուղում այրվել է մոտ 170 հակ անասնակեր
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ավելին
Ավելին