f

Անկախ

Դավիթ Վարդումյան. հայ մարզիկ, որի վիդեոներն ունեն միլիոնավոր դիտումներ


Հայ մարզիկը, որի վիդեոներն ունեն միլիոնավոր դիտումներ և ում էջին հետևում են հանրահայտ Մարսելոն ու ռեփեր Դրեյքը:

Հայ թաեքվանդոյիստ Դավիթ Վարդումյանը Անկախ-ի հետ զրույցում պատմում է հնարքների կատարման, մարզաձևում ունեցած հաջողությունների, համաճարակի պայմաններում մարզվելու մասին։

Միլիոնավոր դիտումներ ունեցող հայ մարզիկը խոսում է նաև այն մասին, թե ինչպես հաջողվեց  գրավել մեծաքանակ հետևորդներ ունեցող արտասահմանյան հանրահայտ էջերի ուշադրությունը:

 -Ձեր հնարքներով վիդեոները միլիոնավոր դիտումներ ունեն ողջ աշխարհում, շնորհավորում ենք, մեծ պատիվ է մեզ համար: Ինչպե՞ս նմանատիպ վիդեոներով հանդես գալ, կկիսվե՞ք մեզ հետ:

-Շնորհակալություն: Սկզբից հնարքները կրկնօրինակում էի, ինչը շատ լավ էր ստացվում: Այն ժամանակ, եթե համեմատություն անենք, քիչ հետևորդներ ունեի, սակայն դիտումները բավական շատ էին և օր օրի ավելանում էրին: Այնուհետև որոշեցի մտածել և կատարել այնպիսի հնարքներ, որոնք առավել ուշագրավ կլինեն և կհետաքրքրեն շատ հետևորդներ ունեցող էջերին, ու վերջիններիս մոտ ցանկություն կառաջանա տեղադրել  դրանք իրենց էջերում: Ուրախ եմ, որ ամեն բան ստացվեց և հաջող ընթացք ունեցավ: 

 -Ու՞ մ հետ եք համագործակցում, որքան ժամանակը մեկ եք նկարում  վիդեոները:

-Կատարելով անհավանական և հետաքրքիր հնարքներ` գրավեցի այնպիսի ճանաչված կայքերի ուշադրությունն ինչպիսիք են`  worldstar , 433 , ftbl , oh my goal: Վերջիններս և, հավելյալ մի շարք այլ հանրաճանաչ էջեր, իմ վիդեոները տեղադրեցին: Ժամանակի ընթացքում դրանք սկսեցին հետաքրքրել էլ աքվելի մեծաթիվ հետևորդներ ունեցող էջերին, ինչի հետ մեկտեղ, իմ հետևորդների թիվն ավելացավ:

Ամեն օր փորձում եմ նոր վիդեո տեղադրել և աշխատում եմ այնպես անել, որ կրկնվող չլինեն ու հետաքրքիր լինեն:

-Ոգևորի՞չ է, երբ համաշխարահային ճանաչում ունեցող մարդիկ  հավանության են արժանացնում Ձեր աշխատանքները:

-Իհարկե, մանավանդ եթե գրավում ես բարձունքի հասած և միլիոնների կողմից ճանաչված ու սիրված մարդկանց ուշադրությունը, որոնց թվում են  հանրաճանաչ դերասաններ, ֆուտբոլիստներ (Մարսելո), ռեփերներ (Դրեյք):

-Դուք թաեքվանդոյով եք զբաղվում. հնարքներին պատրաստվելն ու մարզիկի կարիերան կարողանու՞մ եք լիարժեք համատեղել:

-Մեկը մյուսին օգնում են: Ես զբաղվում եմ թաեքվանդոյով երկար տարիներ. ԱՊՀ երկրների շարքում ոսկե մեդալակիր եմ, Եվրասիայի կրկնակի չեմպիոն: Մեկը մյուսին ոչ թե խանգարում, այլ օգնում է, մարզաձևի շնորհիվ ավելի հեշտ եմ հասնում հնարքների ճիշտ, գեղեցիկ և սահուն կատարմանը:

տեղծված անկանխատեսելի իրավիճակներն ի՞նչ անդրադարձ կարող են ունենալ սպորտիմարզիկների հեգեբանության, պատրաստվածության վրա:

-Սահմանափակումները որոշակիորոն վատ անդրադարձ ունեցան. մարզումները բնականոն հունով չեն ընթանում, մարզիկները հետ են վարժվում: Սակայն ոչ մի պարագայում հուսահատվել  պետք չէ. մարզիկը պետք  է ուժեղ կամք ունենա, միշտ նայի առաջ և ջանասիրաբար շարունակի մարզվել ցանկացած պարագայում:  

-Նաև մարզչական աշխատանք եք կատարում, կխոսե՞ք այդ մասին: Ե՞րբ եք պատրաստվում վերսկեսել մարզումները:

-Այո, ես նաև մարզիչ եմ, մարզում եմ ավելի քան 100 երախայի: Իդեպ, երեխաներից շատերի մոտ բավական լավ է ստացվում, վստահ եմ նրանց  խոստումնալից ապագա է սպասվելու: Ցավոք, կարանտինը նրանց վրա էլ է անդրադարձել և արդեն հինգ ամիս է` չեն մարզվում:

Խորհուրդ եմ տալիս ցրվելու և իրավիճակից հաղթած դուրս գալու համար անտրտունջ մարզվել և փորձել էլ ավելի ուժեղ լինել: Միայնակ մարզվելը դժվար է, բայց պետք է փորձել չտրտնջալ և ելքեր գտնել ի օգուտ մեզ: Այս պայմաններում ես  շատ ազատ ժամանակ ունեմ ու մտածում եմ հետաքրքիր հնարքներս ավելի կատարելագործելու մասին:

Բոլորին համբերություն և առողջություն եմ մաղթում: Եկեք փորձենք հնարավորինս պահպանել առողջությունը նաև սպորտի միջոցով  և հաղթած դուրս գալ այս իրավիճակից:

 

Սպորտ թաեքվոնդո հարցազրույց խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ)
«Թավշյա հեքիաթ 5»․ Արթիկում վերելակների գործարան չբացվեց, խոստացված 800 աշխատատեղով կարի ֆաբրիկան էլ ունի 57 աշխատակից (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
Ռուսաստանում կորոնավիրուսի 6,065 նոր դեպք է հայտնաբերվել
Լոս Անջելեսի մերձակայքում  երկրաշարժ է  տեղի  ունեցել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի  թիվը գերազանցել է 200 հազարը
Բժիշկը՝  քնի որակը  բարձրացնող մթերքների մասին
ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին
Դիլիջանի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը
Երեկվա Աշոտիկի տեսանյութի մասին…
Անկախությունը գերագույն արժեք է
Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է
ՄԵՐ «ԱՅՈ»-Ն ԿՀԻՇԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել ու բռնվել. Վանաձորի ոստիկանների բացահայտումը
Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Աբովյան քաղաքում մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն
Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում. կա տուժած
Այգուտ գյուղում այրվել է մոտ 170 հակ անասնակեր
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ավելին
Ավելին