f

Անկախ

Անի, Խարկով...


Արտաշես Վրույրն իր հուշերում գրում է. «Անի կայարան-Անի, Խարկով գյուղի վրայով, մոտ 7 կիլոմետր: Դա Անի այցելողների ամենաբանուկ ճանապարհն է: Անի կայարանից մինչև Խարկով գյուղը սայլի ճամփա կա, սակայն, այնուհետև պետք է իջնել Ախուրյանի խոր կիրճը, նավակով անցնել գետի աջ ափը, և ահա այդտեղից ձորի միջով նեղ շավիղը ձգվում է մոտ երեք կիլոմետր մինչև Գլիձոր և ապա փոքրիկ զառիվերը անցնելով՝ Տիգրանի դռնով մտնում եք Անի, և ձեր առաջ՝ մի բարձունքի վրա, հանդիպում եք նրբագեղ փոքր տաճարի, դա Տիգրան Հոնենցի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է»:

(«Անիում», «Սովետական գրող» հրատ., Երևան, 1979 թ.)

Խարկովցի մի կնոջ՝ Մարջան Անայի պատմությունը

Մարջան Անան աստվածապաշտ կին էր: Նրա հավատքն առ Աստված այնքան մեծ էր, որ դեռ երիտասարդ տարիներին՝ գաղթի ժամանակ, երեխաներին թաքցնելով ձորի մեջ, հետ է վերադառնում գյուղ՝ երդվելով, որ գոնե մի մասունք պետք է փրկի եկեղեցուց: Մտնելով գյուղ՝ այն տեսնում է լրիվ ավերված, եկեղեցին՝ նույնպես: Երկար փնտրելու ժամանակ չկար: Մեծ դժվարությամբ մեջքին է առնում եկեղեցու դուռը և շարժվում առաջ:

Մի օր Մարջան Անան երազ է տեսնում: Երազում մի ձայն ասում է «Մարջան, ես ձեր գոմում եմ, խեղդվում եմ, հանի՝ր ինձ այստեղից»: Հաջորդ առավոտ գոմում արտասավոր ոչինչ չտեսնելով՝ մտածում է. «Երազ էր, էլի»: Հաջորդ օրը երազը կրկնվում է, բայց ձայնի փոխարեն հայտնվում է սպիտակամորուս մի ծերունի և արդեն լացակումած խնդրում է օգնել իրեն, քանի որ ինքը խեղդվում է: Երրորոդ օրը նույն ծերունին հայտնվում է Մարջան Անային արդեն զայրացած ասում. «Եթե չէս ուզում զույգ աչքերով կուրանալ, հանի՝ր ինձ այստեղից: Ես ձեր գոմում եմ՝ կարմիր եզան ետևի ձախ ոտքի սալաքարի տակ: Եվ որպես պատիժ, որ ուշացրել էս, մենակ էս հանելու, առանց որևէ մեկի օգնության»:

Առավոտյան Մարջան Անան արթնանում է վախեցած: Մտնելով գոմ՝ գտնում է ծերունու ասած սալաքարն ու սկսում է փորել: Տակից դուրս է գալիս խորանադաձև, բավականին մեծ ու ծանր քար, որի վրա խորը քանդակներով պատկերված են հրեշտակներ: Մարջան Անան նախ այն լվանում է խմորի տաշտի մեջ, ապա դնում տանը՝ սրբի անկյունում, որտեղ է մինչև այսօր:

Մարջան Անան պատմում էր, որ իր երազի ծերունին նույնիսկ օրը ցերեկով էր հայտնվում իրենց տանը, բոլորին պաշտպանում փորձանքներից:

Մարջան Անան հեքիմ էր: Հիանալի գիտեր բույսերի լեզուն, բայց բուժումներն հիմնականում անում էր աղոթքների միջոցով: Բուժում էր տարօրինակ եղանակով և այնպիսի հիվանդություններ, որոնք անբուժելի են համարվում մինչև այսօր: Նա բուժում էր քաղցկեղ: Մարջան Անան ուներ կապույտ թելի ոչ մեծ կծիկ, որի վրա միշտ մի թեք ասեղ կար: Հիվանդին շոշափելով նախ գտնում էր ուռուցքը, ապա կապույտ թելով թելում էր էր ասեղը ու, ինչոր խոսքեր մրմնջալով՝ ասեղը մտցնում էր կրծքի մեջ այնպես, որ այն ծակեր-անցներ ուռուցքը և կրծքի մյուս կողմից դուրս գար: Թելի ծայրերն իրար էր կապում: Կինը ցավ չէր զգում: Աղոթքը վերջացնելով ասում էր, թե հիվանդը քանի օրից է գալու: Աղոթելով զգուշությամբ պտտում էր կնոջ կրծքում եղած կապույտ թելը: Թելը դուրս էր գալիս՝ իր հետ դուրս բերելով չորացած ուռուցքը:

Հիվանդը բժշկի կարիք այլևս չուներ:

Գրառող՝ Հասմիկ Գալստյան, 2002, Խարկով

Ասացող՝ Շուշան Խաչատրյան, ծնվ. 1980թ., Խարկով գյուղում, մանկավարժ:

Վահան Թումասյան ՖԲ Գրառում Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Հայաստանի Հանրապետություն». Անկախությունը պայքար է, աշխատանք ու հաղթանակներ
Ջորջ Օրուելը հաստատ պտտվել է դագաղում
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը չի դադարում գլխավոր խմբագիր և ընդդիմադիր գործիչ լինելուց, նա կենսական պահանջ ունի մշտապես մեկին թիրախավորելու և իր նեգատիվ հույզերը նրա վրա տեղափոխելու
Հարցազրոյց մը «Կոմիտաս»ի կիսանդրիի զետեղման առիթով Մոնթրէալի մէջ կայացած անոր հեղինակ Տք. Մկրտիչ Տարագճեանի հետ
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ կանցկացվեն 18-27 տարեկան կանանց 45-օրյա զինվորական վարժանքներ
«Ժողովուրդ». Ով ինչպես տապալեց մարտի 1-ի գործի քննությունը. աղմկահարույց բացահայտում
«168 ժամ». Քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջել ու իջնում է՝ հասնելով անթույլատրելի ցածր կետի
«Հրապարակ». Արարատ Միրզոյանը «սուրհանդակ» է ուղարկել Ծառուկյանի մոտ
«Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում
«Ժողովուրդ»․ Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն և արդեն կան
«Ժողովուրդ». Հրայր Թովմասյանը աշխատանքի չի գալիս․ մանրամասներ ՍԴ-ում տիրող իրավիճակի մասին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին
«Ժողովուրդ»․ Նախաքննական մարմինը սպասում է Հայկ Հարությունյանի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրա­կացություններին, որից հետո կհայտարարվի նախաքննության ավարտի մասին
Ըստ Նիկոլի, քաղաքականության իմաստը իշխանությունը վերցնելն է, իսկ իշխանության նպատակը երկրորդական է
Արդյունքում 60-ից ավել մարդ դարձավ գործազուրկ, իսկ ոլորտը 10-15 տարով հետ մղվեց
Մեր երկրի սոցիալական վիճակը նկրագրող թվերի ուսումնասիրությունը հակասական տրամադրություններ ու վերաբերմունք է ծնում
«Ես հասկացա, որ ոտքերիս տակ դրված տոպրակում իմ եղբայրն է, որին պետք է ճանաչեմ». Անահիտ Հարությունյան
17-ամյա աղջկա մոտ տեսողական խնդիրներն առաջացել են Գարդասիլի պատվաստումից հետո. Pastinfo.am
Ռուսաստանում կորոնավիրուսի 5 905 նոր դեպք է հայտնաբերվել
«Իմ քայլը» հիմնադրամը նորաստեղծ ՀԿ-ին մոտ 96 մլն դրամ էր տվել ՄՀՀ-ում կազմակերպված փառատոնի համար. Tert.am
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք-երթն ավարտվեց
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «ալ-Ախբար» թերթին
«Ինձ համար այս իշխանությունը ի սկզբանե ընդունելի չէր» Հյուրը'' ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն է
Բայդենը  Ռուսաստանին  հակառակորդ է համարում
Ավելին
Ավելին