f

Անկախ

«Օրենքով գող» է ձերբակալվել. Տեսանյութ


Քրեական ենթամշակույթի դեմ իրականացվող ակտիվ պայքարի շրջանակներում, ինչպես և հասարակության մեջ այդպիսի դրսևորումները արմատախիլ անելու նպատակով Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ:

Ըստ տեղեկությունների, մի տղամարդ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձից իր պարտքը ստանալու նպատակով մայիսին դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի, այսպես կոչված՝ «օրենքով գող»-ի:

Վերջինս հրահանգել է իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին, տվյալ քրեակատարողական հիմնարկի, այսպես կոչված «զոն նայողի» հետ միասին լուծել այդ հարցը: Վերջինս էլ, օգտվելով տվյալ ՔԿՀ-ում իր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից, ձեռնամուխ է եղել «օրենքով գողի՚» հրահանգի կատարմանը, ներգրավելով իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցներին և այդ նպատակով ձեռնարկելով գործուն միջոցներ:

Դեպքի առթիվ ՔՈ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե: Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի ծառայողների հետ համագործակցությամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք տվյալներ: Կատարվել են խուզարկություններ, առգրավվել են քրեական գործի համար նշանակություն ունեցող առարկաներ։ Այսպես կոչված «օրենքով գողն» ու նրա ղեկավարած խմբավորման մասնակիցը ձերբակալվել են:

 

ոստիկանություն

Այլ հոդվածներ հեղինակից

Ջոն  Լենոնի մարդասպանը բացատրել է իր հանցագործության պատճառը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համաշխարհային  հրադադարի կոչով է հանդես եկել  
ԵՄ գագաթնաժողովը հետաձգվել է Եվրոպական խորհրդի ղեկավարի COVID-19- ով  հնարավոր վարակման պատճառով
Արսեն Թորոսյանը հաստատել է 5-12-րդ դասարաններում կիրառվող սանիտարական կանոնները
Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը առցանց կկայանա
Գնդեվազում ծեծկռտուքի վերածված վեճը ծագել է օրեր առաջ, երբ ակցիա իրականացնողները հանքավայրում աշխատողների հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ․ Ոստիկանություն
Ռուսաստանում կորոնավիրուսի 6 215 նոր դեպք է  հայտնաբերվել
Թրամփը կոչ է արել  ՄԱԿ-ին պատժել Չինաստանին
Հայ զինծառայողները մասնակցել են «Կովկաս -2020» զորավարժությունների բացման արարողությանը
Հայաստանի և Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ոլորտի խնդիրները
Միջգերատեսչական խորհրդակցություններ ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջև
ՊԵԿ. դատարանը բավարարել է նախաքննական մարմնի երկու միջնորդություն
Վարորդական վկայականի հետ կապված գործողությունների համար հերթագրվել roadpolice.am կայքի միջոցով
Աբու Դաբիի թագաժառանգն ԱՄՆ-ին առաջարկել է Ինջիրլիքի ռազմաբազան Թուրքիայից տեղափոխել իր երկիր
Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը
Համալսարանական նյարդավիրաբույժները կատարել են COVID-19-ով հիվանդի առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմայի բուժում
Փաշինյանի մոտ քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
Ապաշնորհ կառավարման համար բարձրաստիճանների պարգևատրման ևս մեկ փաստ. ՀՅԴ-ական տնտեսագետ
Հնչող քննադատությունների վերաբերյալ իշխանությունների հակափաստարկներն այնքան թույլ, սին ու դատարկ են
Հայաստանում համակարգը դեռևս պատրաստ չէ «մեկ պատուհանի» սկզբունքով սոցիալական ծառայություններ մատուցելուն․ ԲՀԿ
Արցախյան բանակցային գործընթացը վերծվել է վտանգավոր խառնաշփոթի ու փակուղու եզրին է. Արտակ Զաքարյան
Առա՛ջ, դեպի 2050թ. ալամ աշխարհի կողմից հարգված, ընդունված Հայաստան․Լիլիթ Պողոսյան
Այս պահին ունենք Ջերմուկ համայնքի կալանավորված 3 բնակիչներ, որոնք տեղափոխվել են Երևան. Շիրակ Բունիաթյան
Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևելքում
ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անցկացրել
Ավելին
Ավելին