f

Անկախ

Պողոսյան հիմնադրամը 250 հազար դոլար է հատկացնում Բեյրութի Մեսրոպյան դպրոցի վերականգնմանը, սննդային փաթեթների և կրթաթոշակների տրամադրմանը



Հաշվի առնելով Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքները,  Պողոսյան հիմնադրամը որոշել է զգալիորեն ավելացնել 2020 և 2021 թվականների իր աջակցությունը Լիբանանում։  

Հիմնադրամի համանախագահներ Ժան և Ալբերտ Պողոսյանների՝ 250 հազար դոլարի նպատակային անհապաղ ներդրումը կուղղվի Բեյրութի Մեսրոպյան դպրոցի շենքի վերականգնմանը, հազարավոր սննդային հրատապ փաթեթների առաքմանը, իսկ 80 սովորողների կհատկացվի 2000-ական դոլարի կրթաթոշակ։    

Բեյրութի Մեսրոպյան դպրոցը, որին Պողոսյան հիմնադրամն աջակցում է 1996 թվականից, պայթյունի հետևանքով հիմնովին վնասվել է. փշրվել են ապակիները, քանդվել պատերը։ Ուսումնական տարվա մոտենալու հետ խիստ հրատապ է դպրոցի շենքի վերականգնումը և վերանորոգումը։   

Պողոսյան հիմնադրամը 1988 թվականից կրթական և մշակութային խոշոր ծրագրեր է իրականացնում նաև Հայաստանում (Գյումրու Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիրի հիմնում, Սպիտակ քաղաքում մշակույթի պալատի և երաժշտական դպրոցի կառուցում, Թալինի տարածաշրջանի բոլոր գյուղերի ջրամատակարարման համակարգի կառուցում և այլն)։ Ժան և Ալբերտ Պողոսյանների ջանքերով հիմնովին վերանորոգվել է Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ)։ 2000 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ նախաձեռնել և ամբողջովին ֆինանսավորում է ՀՀ նախագահի ամենամյա մրցանակը (2020 թվականից՝ Պողոսյան մցանակ)։ 2006-2008 թվականներին Պողոսյան հիմնադրամը նախաձեռնել և իրականացրել է Երևանի Սիրահարների այգու վերակառուցումը, և Երևանի քաղաքապետարանի հետ աջակցում է այգու պահպանմանը։

Պողոսյան հիմնադրամ

Այլ հոդվածներ հեղինակից

Արսեն Թորոսյանը հաստատել է 5-12-րդ դասարաններում կիրառվող սանիտարական կանոնները
Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը առցանց կկայանա
Գնդեվազում ծեծկռտուքի վերածված վեճը ծագել է օրեր առաջ, երբ ակցիա իրականացնողները հանքավայրում աշխատողների հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ․ Ոստիկանություն
Ռուսաստանում կորոնավիրուսի 6 215 նոր դեպք է  հայտնաբերվել
Թրամփը կոչ է արել  ՄԱԿ-ին պատժել Չինաստանին
Հայ զինծառայողները մասնակցել են «Կովկաս -2020» զորավարժությունների բացման արարողությանը
Հայաստանի և Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ոլորտի խնդիրները
Միջգերատեսչական խորհրդակցություններ ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջև
ՊԵԿ. դատարանը բավարարել է նախաքննական մարմնի երկու միջնորդություն
Վարորդական վկայականի հետ կապված գործողությունների համար հերթագրվել roadpolice.am կայքի միջոցով
Աբու Դաբիի թագաժառանգն ԱՄՆ-ին առաջարկել է Ինջիրլիքի ռազմաբազան Թուրքիայից տեղափոխել իր երկիր
Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը
Համալսարանական նյարդավիրաբույժները կատարել են COVID-19-ով հիվանդի առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմայի բուժում
Փաշինյանի մոտ քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
Ապաշնորհ կառավարման համար բարձրաստիճանների պարգևատրման ևս մեկ փաստ. ՀՅԴ-ական տնտեսագետ
Հնչող քննադատությունների վերաբերյալ իշխանությունների հակափաստարկներն այնքան թույլ, սին ու դատարկ են
Հայաստանում համակարգը դեռևս պատրաստ չէ «մեկ պատուհանի» սկզբունքով սոցիալական ծառայություններ մատուցելուն․ ԲՀԿ
Արցախյան բանակցային գործընթացը վերծվել է վտանգավոր խառնաշփոթի ու փակուղու եզրին է. Արտակ Զաքարյան
Առա՛ջ, դեպի 2050թ. ալամ աշխարհի կողմից հարգված, ընդունված Հայաստան․Լիլիթ Պողոսյան
Այս պահին ունենք Ջերմուկ համայնքի կալանավորված 3 բնակիչներ, որոնք տեղափոխվել են Երևան. Շիրակ Բունիաթյան
Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևելքում
ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անցկացրել
Կտրամադրվեն հատկացումներ՝ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող կազմակերպություններին՝ նորոգումների և անհրաժեշտ տեխնիկաների ձեռքբերման համար
Առերևույթ պաշտոնեական չարաշահումներ Արտաշատի գեղարվեստի դպրոցի շինությունների և տարածքի օտարման գործընթացներում. հարուցվել է քրեական գործ
Կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն
Ավելին
Ավելին