f

Անկախ

«Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը զենքով բեռնված մեքենան ընկնում է հակառակորդի դիվերսիոն խմբի ծուղակի մեջ. սպանվում են վարորդը և ուղեկցողը. մեկի գլուխն են կտրում, մյուսի՝ դաստակները…»


«Ապրիլյան մարտական գործողություններից հետո նոր թափ հավաքեց տեղեկատվական պատերազմը, և եթե նորմալ է, որ հակառակորդն է փորձում քո երկրի տեղեկատվական տիրույթում ինչ-ինչ թեզեր զարգացնել, ապա ցավալի է, որ երկրի ներսում գտնվում են ուժեր, որոնք կամա թե ակամա տուրք են տալիս հակառակորդի կողմից ներդրված թեզերին, դեռ մի բան էլ՝ իրենց կողմից իմպրովիզներ են անում, իրականությունն ավելի աղճատված են ներկայացնում մարդկանց»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում անդրադառնալով իշխանական շրջանակների կողմից ապրիլյան պատերազմի վերաբերյալ շահարկումներին, այն որպես հայկական կողմի պարտություն ներկայացնելու փորձերին, այս մասին ասաց ռազմական փորձագետ, «Ազգային ճակատ» ՀԿ խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը:

Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի խնդիրը շատ հստակ է եղել. «Ադրբեջանական կողմը՝ հասկանալով, որ լայնամասշտաբ պատերազմի պատրաստ չէ, չի կարող տևական ժամանակի մեջ լուծել Արցախի խնդիրը, օկուպացնել Արցախը, փորձել է գնալ քայլ առ քայլ զավթելու ճանապարհով՝ ինչ-որ բան զավթել, բանակցություններում պարտադրել օրակարգ: Եվ, ի մի բերելով բոլոր հնարավոր մարտունակ միավորներն իրենց զինված ուժերում, ստեղծել են 3 հարվածային խմբավորում, փորձել են 10-15 կմ մխրճվել մեր տարածքի խորքը, նպաստավոր բնագծեր զբաղեցնել և անմիջապես այդ ձեռքբերումը փոխակերպել դիվանագիտական ռեսուրսի, դիվանագիտական հարթության մեջ ուժ պարտադրողի դերում հանդես գալ: Ինչի՞ են հասել իրենք՝ ընդամենը չնչին տեղային նշանակության արդյունքի՝ ճակատի ինչ-որ հատվածներում: Այդ խնդիրը չեն կարողացել կատարել, նրանք չեն մխրճվել մեր տարածքի խորքը՝ 10-15 կմ: Նրանք անգամ չեն հասցրել կենտրոնական ուղղությամբ հարված հասցնել, որովհետև կանխարգելիչ կրակով ոչնչացվել է այն միավորը, որը պետք է հարվածեր կենտրոնից»:

Ռազմական փորձագետն ասաց, որ հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում սկզբնական շրջանում ադրբեջանական կողմն ունեցել է հաջողություն, որովհետև 1-ին էշելոնի մի քանի հենակետ է զբաղեցրել.

«Հենց այդտեղ էլ կասեցվել է իրենց հարձակումը, ավելին չեն կարողացել ձեռք բերել: Ավելին, հասկանալով, որ այդ փոքրիկ ձեռքբերումն անգամ իրենց համազորային ստորաբաժանումներով պահպանել չեն կարող, արդեն զբաղեցրած հենակետերը պաշտպանելու համար ներգրավել են հատուկ նշանակության ուժերի: Այսինքն՝ հատուկ ստորաբաժանումների առջև դրվել է իրենց ոչ հատուկ խնդիր՝ պաշտպանել ինչ-որ ձեռքբերում՝ մի քանի հենակետ: Այդ հատուկ նշանակության ուժերն էլ այդտեղ կոտորվել են: Հատուկ նշանակության ուժերի այդ Յաշմա բրիգադի հրամանատարի դիակը հայտնաբերվել է հյուսիս-արևելյան ուղղությամբ՝ Թալիշի մատույցներում, այսինքն՝ անգամ բարձրագույն հրամկազմն է ընդգրկված եղել արդեն զբաղեցված հենակետերի պաշտպանությանը: Հատուկ նշանակության ուժերը, իբրև այդպիսին, վերացել են այդ մարտական գործողությունների արդյունքում: Մեր կողմից կորսված հենակետերի մի մասը ետ է վերադարձվել: Մեր կորուստը չի կարելի չափազանցնել, անգամ մարտավարական նշանակություն չունի այն, ինչ մենք կորցրել ենք: Եթե տարածքով եք հաշվում՝ 470 հեկտարին մոտ տարածք է, բայց տարածքով հաշվելն էլ ճիշտ չէ, որովհետև, այնուամենայնիվ, երբ դու հակամարտության մեջ ես գտնվում և ակտիվ պաշտպանության ռազմավարությունն ես վերցրել, դու պետք է հասկանաս, որ քո երկրի ներսում որոշակի տարածք պետք է տրամադրես մանևրի համար, զորաշարժը կարգավորելու համար: Մենք անգամ պաշտպանության համար հատկացված այդ տարածքը լիարժեք չենք օգտագործել, դրա կարիքը չի եղել, որովհետև հակառակորդը չի էլ մխրճվել այնքան խորք, որ մենք հակագրոհի կամ ուժերը վերախմբավորելու համար հետ քաշվենք, հետո նորից հարվածենք»:

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր. «Շատերը օգտվում էին այն հանգամանքից, որ հանձնաժողովի աշխատանքների ավարտական փուլում ես և հանձնաժողովի անդամները ֆիքսել էինք մի կարևոր հանգամանք ևս, որ սկզբնամասում՝ ապրիլյան գործողությունների սկսման դիրքերում մեր զինվորները փամփուշտի, ուտելիքի և վառելիքի խնդիր չեն ունեցել: Սկզբնամասո՛ւմ: Բայց այդ պրոցեսը հաշվարկված զինվորական տերմինով դիրքերում այն անհրաժեշտ կարողություններն են, որ պետք է դիրքում ծառայություն տանող զինվորականը մարտի մտնելիս կարողանա որոշակի ժամանակ ինքն իր մարտական խնդիրը լուծել, մինչև հետևից եկող օգնությունները լրացնեն կարողությունների պակասը: Դրանից ելնելով՝ ոգևորված, սկսեցին մեկնաբանել, որ նայեք՝ հանձնաժողովի անդամներն ասում են, որ նախկինի մասին հնչեցված այն միտքը, որ զինվորները ոչինչ չեն ունեցել, տեսեք, հանձնաժողովն ունեցավ խիզախություն և ընդունեց նախկինում պոպուլիստական նպատակներով հնչեցված այս տեսակետը… Եզրակացությունից հետո, խնդրեմ, ինչքան ուզում եք՝ մեկնաբանեք, որովհետև այնտեղ դուք տեսնելու եք միայն փաստարկված մտքեր, ամեն մտքի տակ դրված են լինելու ուսումնասիրություններ: Ես ասում եմ՝ սկզբնական փուլում, իսկ ապրիլյան պատերազմը տևել է օրեր…»:

Այս հայտարարության վերաբերյալ Դավիթ Ջամալյանն ասաց, որ դա պարզապես դավաճանության մեջ մեղադրանք է նշանակում. «6-րդ պաշտպանական շրջան, ձախ թև, Թալիշին հարող հենակետեր, ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը զենքով բեռնված մեքենան զենք է տանում, ընկնում է հակառակորդի դիվերսիոն խմբի ծուղակի մեջ: Սպանվում են վարորդը և ուղեկցողը. մեկի գլուխն են կտրում, մյուսի՝ դաստակները: Բայց մեր հատուկ նշանակության ուժերի գործողությունների արդյունքում, այդ ստորաբաժանումը, որին հաջողվել էր ներթափանցել, ոչնչացվել է, մի մասն էլ ոչնչացվել է նահանջի ժամանակ՝ իրենց իսկ ականապատած դաշտի վրա: Այսինքն՝ այդ ստորաբաժանումը ոչնչացվել է. ինքս եմ տեսել դրանց դիակները, դա այդ նույն ստորաբաժանումն է, որ Թալիշում տարեց մարդկանց խոշտանգել էին: Զենքի մեքենան ընկել է դիվերսիոն ծուղակ, զենքը ժամանակին չի հասել տեղ: Ո՞վ է դրանում մեղավոր: Այսինքն՝ ցանկացած մանիպուլյացիայի և ստի հիմքում ինչ-որ ճշմարտություն կա, բայց բարոյական անկման ինչ աստիճան պետք է ունենա, որ սա մի կողմ թողնի և ընթացքում մատակարարում չլինելու մասին խոսի: Մեկ այլ հարց էլ կա՝ առաջին հարվածը հասցնելիս հրետանային նախապատրաստություն չի եղել, հետո, երբ իրենք առաջին հարվածը ձախողել են, չեն կարողացել ճեղքել պաշտպանությունը, հրետանին ինտենսիվ աշխատել է, հարվածել է այն ճանապարհներին, որոնք կոմունիկացիաները պետք է ապահովեին:

Աստված չանի՝ մեկը հայտնվի այդպիսի երկընտրանքի առաջ՝ հրամանատարը պետք է զենք ուղարկի հենակետեր, հիմնական ճանապարհները հրետակոծվում են, ինքը պետք է շրջանցիկ ճանապարհ գտնի, որը չի հրետակոծվում, բայց այդպես ժամանակ ես կորցնում: Հրամանատարը սարսափելի երկընտրանքի առաջ է՝ զենքը շուտ հասցնելու համար ռիսկի դիմի՝ հրետակոծվող ճանապարհո՞վ գնա զենք տեղափոխող շարասյունը, թե՞ շրջանցիկ ճանապարհով ուղարկի, որը կերաշխավորի զենքի տեղ հասնելը, բայց մինչ այդ հենակետերում զենքի պակաս կլինի: Դա երկընտրանք է, որի առաջ ես իմ թշնամուն չէի ցանկանա, որ հայտնվեր: Հիմա հանձնաժողովի նախագահը, անդամները պատկերացնո՞ւմ են այդ երկընտրանքը, երբևէ եղե՞լ են նման իրավիճակում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ապրիլյան պատերազմ Ապրիլյան քննիչ հանձնաժողով Հայաստան Դավիթ Ջամալյան Տեսանյութ խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ)
«Թավշյա հեքիաթ 5»․ Արթիկում վերելակների գործարան չբացվեց, խոստացված 800 աշխատատեղով կարի ֆաբրիկան էլ ունի 57 աշխատակից (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
Ռուսաստանում կորոնավիրուսի 6,065 նոր դեպք է հայտնաբերվել
Լոս Անջելեսի մերձակայքում  երկրաշարժ է  տեղի  ունեցել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի  թիվը գերազանցել է 200 հազարը
Բժիշկը՝  քնի որակը  բարձրացնող մթերքների մասին
ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին
Դիլիջանի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը
Երեկվա Աշոտիկի տեսանյութի մասին…
Անկախությունը գերագույն արժեք է
Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է
ՄԵՐ «ԱՅՈ»-Ն ԿՀԻՇԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել ու բռնվել. Վանաձորի ոստիկանների բացահայտումը
Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Աբովյան քաղաքում մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն
Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում. կա տուժած
Այգուտ գյուղում այրվել է մոտ 170 հակ անասնակեր
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ավելին
Ավելին