f

Անկախ

Պրոֆեսիոնալ թիմի փոխարեն՝ ակտիվ դիլետանտների խումբ․ փորձագետը նշում է իրենց ոլորտները տապալած 3 կառույցները


Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը գտնում է, որ այսօր Հայաստանում ամենախոցելի ոլորտներն են առողջապահությունը, կրթությունը և մայրաքաղաքային խնդիրները։ Անկախ-ի հետ զրույցում նա ասաց, որ պետական կառավարման առումով բացասական լիդերներն են ՀՀ առողջապահության և ԿԳՄՍ նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի վերնախավերը։

- Պարոն Մեսրոբյան, ինչո՞ւ եք կարծում, որ Ձեր նշած ոլորտներում պետական կառավարումը տապալվել է։ Առհասարակ Հայաստանում այսօր որակյալ կառավարում կա՞, թե ոչ։

-Որակյալ կառավարումը բացառում է անպատժելիության մթնոլորտը և պարգևավճարների տեղատարափը տևական ժամանակ ընթացող «0»-ական արդյունքների կամ տապալման պայմաններում: Եթե լիներ որակյալ կառավարում, ՀՀ առողջապահության և ԿԳՄՍ նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի վերնախավերը վաղուց պետք էր արագ ցրել և ձևավորել նորերը: Ավելին, իրենց ոլորտները տապալած պաշտոնյա չինովնիկները պետք է խստորեն պատժվեին, իսկ ստացած պարգևավճարները մինչև վերջին լումա վերադարձվեին բյուջե: Ընդհանրապես, պետական կառավարման իմաստով, ՀՀ վարչապետի ամենախոցելի կողմերից է անորակ կադրային քաղաքականությունը։

Հատուկ ուզում եմ շեշտել, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի տապալումը, ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված խիստ կասկածելի նոր հայեցակարգերն ու կրթական օջախներում համաճարակի պայմաններում դասերի անցկացման ուղեցույցները համազգային ողբերգություն են։ Համազգային այն առումով, որ կոտրվում է այն միֆը, թե հայ հասարակությունը երեխայի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի։

- Ի՞նչ ի նկատի ունեք։

-Մենք շատ ենք գլուխ գովում, թե մեր վերաբերմունքը երեխաների նկատմամբ ուրիշ է, ջերմ է, հոգատար է և այլն։ Այն, ինչ մեր աչքի առաջ պատրաստվում են անել դպրոցում երեխաների նկատմամբ, ուղղակի հանցագործություն է։ Բայց հասարակության մեծ մասը բերանը ջուր է առել և ձայն չի հանում, լավագույն դեպքում բողոքում է խոհանոցներում։ Սա նշանակում է, որ մենք հանցավոր հարմարվող և կեղծավոր հասարակություն ենք:

Իմ երկրորդ կրթությունը բժշկական է, և երեխաներին այս տարիքում փակ տարածքի մեջ մեկուսացնելն ու դիմակ դնելը նշանակում է ոչ միայն սպանել երեխայի իմունային համակարգը, այլ նաև հոգեբանական բացասական հետևանքներ թողնել երեխայի վրա։

Երեխան աճող օրգանիզմ է, և նրա նկատմամբ նման սահմանափակումներն անթույլատրելի են թե՛ ֆիզիկական և թե՛ բարոյահոգեբանական տեսանկյուններից։ Ուղեղի արդյունավետ աշխատանքի ամենակարևոր բաղադրիչը թթվածին շնչելն է։ Բայց արի ու տես, որ մեր «երեխասեր» հասարակության մեծ մասն այսօր լռել է։ Սա է մեր հասարակության իրական դիագնոզը։

Մյուս կողմից` համատարած, բացօթյա տարածքներում դիմակներ դնելն ավելի շատ հոգեբանական ազդեցություն է թողնում, ինչը հոգեբանության մեջ կոչվում է «պլացեբոյի էֆեկտ»։ Թող կարդան, թե ինչ է գրված այդ դիմակների տուփերի վրա, որոնք վաճառվում են դեղատներում։ Առավել հաճախ օգտագործվող դիմակների տուփերի վրա գրված է, որ դրանք բժշկական չեն և չեն պաշտպանում վարակից։ Բայց մարդիկ դնում են, և իրենց թվում է, թե պաշտպանվեցին։ Նապոլեոն Բոնապարտն ասել էր՝ մարդուն կառավարելու ամենահեշտ մեթոդը նրա վախերն ու արատներն օգտագործելն է։ Այսօր օգտագործվում են հենց այդ հատկանիշները և ես կավելացնեմ` նաև տգիտությունը:

Մի խոսքով՝ մեր պետական կառավարման մեջ անհաջողությունների պատճառը համակարգային է, իսկ հասարակությունն արժանի է այն վիճակին, որն ունի այսօր…

- Ձեր քննադատության թիրախում է նաև Երևանի քաղաքապետարանի վերնախավը։ Կմանրամասնե՞ք, հատկապես ի՞նչն եք համարում տապալված։

-Իշխանափոխությունից հետո առաջինը ձևավորվեց մայրաքաղաքի իշխանությունը, և բառացիորեն հաջորդ օրվանից սկսվեց մի գործընթաց, որը հետո տարածվեց պետության այլ կառույցների վրա։

Երևանի քաղաքապետարանում սկսվեցին շռնդալից «Նյու Վասյուկի»-ի ոճի ասուլիսներ։ Քաղաքային իշխանություններն աշխարհի գանձերը խոստացան երևանցիներին, հետո սկսվեցին տարբեր փիար նախագծերի փիար քննարկումներ՝ քաղաքային տրանսպորտ, վերելակներ, մետրոյի 2 կայարան, ճոպանուղի, Օպերայի տարածքի «ապասրճարանացում» և այլն։ Այն խոստումները, որ անում էր Օստապ Բենդերը Նյու Վասյուկիի մասով, շատ խղճուկ են մեր քաղաքապետարանի վերնախավի խոստումների համեմատ։ Փաստորեն, քաղաքային իշխանությունը կառավարման իմաստով շատ անհաջող մեկնարկ արեց, ինչը ենթադրում է, որ այդ վերնախավը հեռու է կառավարումից այնքան, որքան խուզը տուռնիկից։

Այս ամենից հետո, չանցած 2 ամիս, սկսվեցին բաժանվել շռայլ պարգևավճարներ։

-Ավելին, օրեր առաջ հայտնի դարձավ, որ Երևանի գլխավոր ճարտարապետը մեծ պարգևավճարներով լքել է պաշտոնը՝ այդպես էլ կյանքի չկոչելով իր որևէ խոստում։

-Այո, նորմալ պետություններում պաշտոնյայի նման վերաբերմունքը նախ խստորեն կդատապարտվեր, որից հետո կքննվեր նրա գործունեությունը, և միգուցե քրեական գործեր հարուցվեին։ Իսկ ստացած պարգևավճարներն ամբողջությամբ կվերադարձվեին պետական բյուջե։

Այս ամենը նշանակում է, որ մենք արժանի ենք այն քաղաքապետարանին, որն ունենք, այն գլխավոր ճարտարապետին, որին ունեինք, այն ոչ ադեկվատ քայլերին, որոնք արվում են առողջապահության և կրթության ոլորտների պատասխանատուների կողմից։ Ոչ ոք այսօր իրավունք չունի բողոքելու։ Ես ասում եմ՝ ոչ ոք, որովհետև ակտիվ ընդդիմանում է հասարակության միայն չնչին մասը։ Մնացածը կա՛մ խոհանոցներում են բողոքում, կա՛մ ընդհանրապես ձայն չեն հանում։

դեպ, մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց իր պաշտոնավարման ողջ ընթացքում Արթուր Մեսչյանը մշտապես սերտ կապի մեջ է եղել նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ:

-Ես այդ կապի մասին վաղուց գիտեմ։ Այդ կապի շնորհիվ այսօր էլ Նարեկ Սարգսյանը շարունակում է ներգրավված լինել քաղաքային որոշակի ծրագրերում և ազդեցություն թողնել քաղաքային իշխանությունների գործունեության վրա։ Ասեմ միայն, որ Նարեկ Սարգսյանն այն մարդն է, որը ոչնչացրեց թամանյանական Երևանի ճարտարապետական շունչն, ինչը «բարեհաջող» շարունակեց վերջերս պաշտոնանկ եղած գլխավոր ճարտարապետը։ Այդ իսկ պատճառով, երբ խոսում են «նորերի» և «հների» մասին, դա ինձ մոտ առաջացնում է, լավագույն դեպքում, քմծիծաղ:

-Պարոն Մեսրոբյան, վերջերս ավելի ու ավելի հաճախ են շրջանառվում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների մասին լուրեր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ կառավորող թիմում ճաքեր են գոյացել։

-Դա նշանակում է, որ նոր իշխանությունը ոչ թե կառավարման թիմ է կազմում, այլ  հանգամանքներով ձևավորված մարդկանց մի խումբ։ Իսկ պետության կառավարումը լուրջ ոլորտ է, ըստ այդմ պետք է կառավարել պրոֆեսիոնալների թիմով։ Կառավարման պրոֆեսիոնալ թիմի փոխարեն ունենք ակտիվ դիլետանտների խումբ։

 - Տնտեսական կանխատեսումները խիստ մտահոգիչ են։ Ի՞նչ է սպասվում մեր երկրին այս առումով:

-Առաջիկայում սպասվում է տնտեսական լուրջ ճգնաժամ, հատկապես, որ պետական արտաքին պարտքը մոտեցել է 8 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմին: Եվ դա 150 միլիոն ԱՄՆ դոլարից ավել արդեն ստացած պարգևավճարների պայմաններում։

Իմ նախնական որակական գնահատականով՝ տնտեսական իրական անկումը տարվա վերջին կլինի 15-20%%։ Մինչ այդ ամենամեծ անկումն ունեցել էինք 2007 թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից մեկ տարի անց՝ մոտ 14,2%։ Դա աշխարհի պետությունների ամենավատ արդյունքներից մեկն էր:

- Այս ամենի ֆոնին որքանո՞վ եք իրատեսական համարում քաղաքական «թեժ աշնան» և քաղաքական վերադասավարումների հնարավորությունը։

-Քաղաքական «թեժ աշունն» ինձ քիչ է հետաքրքրում, քանի որ 30 տարիների ընթացքում մեզ չի հաջողվել ստեղծել կայացած քաղաքական դաշտ։ Իսկ դա նշանակում է, որ, լավագույն դեպքում, կարող է լինել հերթական անորակ իշխանափոխություն:

Այս իրավիճակի պատասխանատուները բոլորս ենք, և բոլորիս ջանքերով պետք է կարողանանք դուրս գալ ճգնաժամից։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դեռ հունվարին նախաձեռնեցի պրոֆեսիոնալ պետական կառավարիչների վերնախավի ձևավորման գործընթացի մեկնարկը, իսկ հուլիսից արդեն սկսվեցին պետության ռազմավարական զարգացման ծրագրի մշակման պրակտիկ աշխատանքները։ Նշեմ միայն, որ մինչ այդ իմ կողմից մշակվել էին պետական կառավարման կառուցվածքն ու ռազմավարական զարգացման հայեցակարգը։ Հույս ունեմ, որ շուտով կհաջողվի հավաքագրել այն մարդկանց, ովքեր ի զորու են կատարելու մեր երկրում իրական որակական փոփոխություն։

Փաստորեն, երբ այս աշխատանքներն ավարտին մոտենան, մենք կունենանք պրոֆեսիոնալ կառավարիչների վերնախավ, որը կկարողանա արդյունավետ կառավարել մեր պետությունը ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններով, այլ հստակ ծրագրով ու ամենակարևորը՝ անձնական պատասխանատվությամբ:

 

Զրուցեց՝ Անի Գասպարյանը

Հարություն Մեսրոբյան հարցազրույց կառավարում Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

«Ժողովուրդ»․ Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն և արդեն կան
«Ժողովուրդ». Հրայր Թովմասյանը աշխատանքի չի գալիս․ մանրամասներ ՍԴ-ում տիրող իրավիճակի մասին
«Հրապարակ». Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին
«Ժողովուրդ»․ Նախաքննական մարմինը սպասում է Հայկ Հարությունյանի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրա­կացություններին, որից հետո կհայտարարվի նախաքննության ավարտի մասին
Ըստ Նիկոլի, քաղաքականության իմաստը իշխանությունը վերցնելն է, իսկ իշխանության նպատակը երկրորդական է
Արդյունքում 60-ից ավել մարդ դարձավ գործազուրկ, իսկ ոլորտը 10-15 տարով հետ մղվեց
Մեր երկրի սոցիալական վիճակը նկրագրող թվերի ուսումնասիրությունը հակասական տրամադրություններ ու վերաբերմունք է ծնում
«Ես հասկացա, որ ոտքերիս տակ դրված տոպրակում իմ եղբայրն է, որին պետք է ճանաչեմ». Անահիտ Հարությունյան
17-ամյա աղջկա մոտ տեսողական խնդիրներն առաջացել են Գարդասիլի պատվաստումից հետո. Pastinfo.am
Ռուսաստանում կորոնավիրուսի 5 905 նոր դեպք է հայտնաբերվել
«Իմ քայլը» հիմնադրամը նորաստեղծ ՀԿ-ին մոտ 96 մլն դրամ էր տվել ՄՀՀ-ում կազմակերպված փառատոնի համար. Tert.am
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք-երթն ավարտվեց
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «ալ-Ախբար» թերթին
«Ինձ համար այս իշխանությունը ի սկզբանե ընդունելի չէր» Հյուրը'' ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն է
Բայդենը  Ռուսաստանին  հակառակորդ է համարում
ԱՄՆ-ի գլխավոր սանիտարական բժիշկը հորդորել է համաճարակի ավարտից հետո  ևս դիմակներ կրել
«Միասին պիտի հեռացնենք իրենց». վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաք-երթ Երեւանում,լուսանյար,տեսանյութ
Դոկտոր Մահն եկել ա գործի արդեն. Ավագանու անդամ
Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել․ Հայտարարություն
Միջնորդների վերաբերմունքում բեկում առաջացավ, երբ հասկացան, որ մենք Ղարաբաղը բեռ չենք համարում. Ռոբերտ Քոչարյան
Խնամատար մարմիններն ավելի հետևողական պետք է լինեն. Չոբանյանը` Խաշթառակի դեպքի մասին
Տավուշի մարզային փրկարարական վարչության 20 աշխատակիցներ արժանացան պարգևների
Արձանագրվել են նաև առանց նախնական համաձայնեցման զորամասեր մուտք գործելու փորձեր. ՊՆ
Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձեւավորվի. «Հայրենիքը» խորհրդի նիստ է անցկացրել
Պենտագոնում կիբերհարձակումների սպառնալիքը զանգվածային ոչնչացման զենքի հետ են  համեմատել
Ավելին
Ավելին