f

Անկախ

Ինչպիսին է մեր հարևանների սոցիալ-տնտեսական համավարակային իրավիճակը


Համավարակը ուղիղ իմաստով մեկուսացում է ու ինքնատիպ ներհայեցողական վիճակ: Բոլորի ուշադրության կենտրոնում սեփական խնդիրներն են: Մենք համարյա ոչինչ չգիտենք մեր հարևան երկրներում կատարվողի մասին: Օրինակ այն, որ հուլիս ամսին Վրաստանի ՀՆԱ-ն նախորդ հուլիսի համեմատ կրճատվել է 5.5 տոկոսով: Իսկ հունվար-հունիսի ընդհանուր անկումը 5.8 տոկոս է:

Ու սա վրաց իշխանություններին հույս է տալիս ենթադրելու, որ անկման տեմպերը դանդաղում են: Նրանք պնդում են, որ իրատեսական են համարում տնտեսական անկման իրենց իսկ կազմած նախորդ կանխատեսումը: Կանխատեսում, որ 2020-ի համար ընդհանուր 4 տոկոսանոց անկում է ենթադրում: Իսկ արդեն արձանագրվել է, որ վրաց տնտեսության ներմուծումները առաջին 7 ամիսների ընթացքում կրճատվել են 16.8 տոկոսով, արտահանումը՝ 17.9: Միայն այս տարի արդեն 1.5 մլրդ դրամական միջոցներ են ներգրավվել: Երկրի արտաքին պարտքն այս տարի շարունակում է աճել և տարեվերջին կկազմի ՀՆԱ 58.5 տոկոսի չափ (ենթադրվում է, որ այն 2021-ին կնվազի մինչև 56.9 տոկոս):

Բայց անգամ այս պարագային միջազգային վարկանիշային կազմակերպությունները վրաց տնտեսությունը գնահատում են կայուն: Fitch-ն, օրինակ, Վրաստանի համար այս տարի 4.8 տոկոսանոց կանխատեսում ունի: Երկրի (ինքնա)մեկուսացումը կշարունակվի մինչև սեպտեմբերի վերջ՝ կառավարության որոշմամբ ազատ չվերթներն արգելված են մինչև սեպտեմբերի 30-ը: Բայց անգամ այս պարագային պաշտոնական վիճակագրությունը փորձում է հաշվառել զբոսաշրջության ոլորտը: Այսպես ասած չարտերային թռիչքների թույլատրումից հետո հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 15-ը Վրաստան է այցելել 1200 օտարերկրյա զբոսաշրջիկ:

Վրաց տնտեսական տեղեկատվությունից կարելի է պատկերացնել, որ մեր հարևանների գործադիր իշխանությունները գործում են արտակարգ դրությանը համահունչ: Լուրջ ուշադրության է արժանացել խաղողի մթերման գործընթացը:

Վրաց կառավարության որոշմամբ Թելավիում մթերման հատուկ շտաբ է ձևավորվել: Հայտարարվում է, որ արդեն 740 տոննա խաղող է մթերվել: Վրաց կառավարությունը հայտարարել է, որ հազար տոննայից ավելի ռկցատելի և կախուրի տեսակի խաղող մթերող ընկերություններին կսուբսիդավորեն:

Իսկ մյուս հարևանի տնտեսական մամուլում համարյա ոչինչ չկա տնտեսության իրական վիճակի մասին: Ադրբեջանական մամուլում տնտեսական ամենահաճախ հանդիպող լուրն այն մասին է, որ երկրի ներքին շուկայում աճում են թանկարժեք մետաղների գները: Ինչից կարելի է ենթադրվել, որ իշխանություններին հաջողվում է խիստ հսկողության տակ պահել տարադրամային շուկան՝ կանխելով սեփական վճարամիջոցի արժեզրկումը: Արատասահմանյան շատ հրապարակումներ կան, որ այս երկրում պարբերաբար հնարվոր չի լինում տարադրամ գնել: Արդյունքում արժեզրկումն արտահայտվում է թանկարժեք մետաղների շուկայում: Երկրի տնտեսական վիճակի, ֆինանսական կարգապահության մասին պատկերացում կարելի է կազմել միայն միջնորդավորված: Կամ տարբեր տնտեսական տվյալները համադրել-վերլուծելով: Օրինակ, օգոստոսի 24-ի լրատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանում արդեն փոխանցվել են բոլոր տեսակի թոշակները: Բայց նույն տեղեկատվության մեջ «խոստում» կա այն մասին, որ ապագայում կվճարվեն օգոստոս ամսվա սոցիալական աջակցություն-նպաստները: Տնտեսական «ինքնագոհ» տեղեկատվության մեջ միտեսակ խորթ է ընկալվում այն լուրը, որ Ասիական զարգացման բանկը 2022-23թթ․ Ադրբեջանին 500 մլն դոլար վարկ կհատկացնի:

Կան ակնարկներ, որ վարկը կուղղվի իրենց երկրի «Հյուսիս-հարավ երկաթգծի» կառուցմանը: Իրանն ու Ռուսաստանը միացնող երկաթուղու կառուցում-նորոգման մասին տեղեկատվություն պարբերաբար հայտնվում է: Բայց անգամ ադրբեջանական մամուլի տվյալներով իրականում համարյա ոչին չի արվում:

Այսպիսին է մեր հարևանների սոցիալ-տնտեսական համավարակային իրավիճակը: Իրավիճակ, որ ամեն կառավարություն «հանրահռչակում» է: Հանրահռչակում է իր պատկերով ու նմանությամբ:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Արա Գալոյան տնտեսություն Հայաստան Վրաստան Ադրբեջան

Այլ հոդվածներ հեղինակից

Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ)
«Թավշյա հեքիաթ 5»․ Արթիկում վերելակների գործարան չբացվեց, խոստացված 800 աշխատատեղով կարի ֆաբրիկան էլ ունի 57 աշխատակից (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
Ռուսաստանում կորոնավիրուսի 6,065 նոր դեպք է հայտնաբերվել
Լոս Անջելեսի մերձակայքում  երկրաշարժ է  տեղի  ունեցել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի  թիվը գերազանցել է 200 հազարը
Բժիշկը՝  քնի որակը  բարձրացնող մթերքների մասին
ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին
Դիլիջանի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը
Երեկվա Աշոտիկի տեսանյութի մասին…
Անկախությունը գերագույն արժեք է
Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է
ՄԵՐ «ԱՅՈ»-Ն ԿՀԻՇԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել ու բռնվել. Վանաձորի ոստիկանների բացահայտումը
Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Աբովյան քաղաքում մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն
Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում. կա տուժած
Այգուտ գյուղում այրվել է մոտ 170 հակ անասնակեր
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ավելին
Ավելին