f

Անկախ

Բեմը   կախվածություն  առաջացնելու  կարողություն  ունի...  Արսեն  Միքայելյան


Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի  դերասան Արսեն Միքայելյանը հանրությանն առավել հայտնի դարձավ «Թղթե երազանք» հեռուստադրամայից:

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Թղթե երազանք» հեռուստանովելը ոչ միայն սիրվեց հանդիատեսի կողմից, այլև գրանցեց բարձր վարկանիշ, թողեց իր հետքը ֆիլմարտադրության մեջ՝ սահմանելով նոր նշաձող: Նովելն իր բովանդակությամբ կտրուկ տարբերվում էր դաշտում եղած մյուս հեռուստասերիալներից։ Ֆիլմում դեպքերը զարգանում են Գյումրիում և պատմում անապահով պայմաններում ապրող, բայց մեծ աշխատասիրությամբ  օժտված  երեխայի  մասին։

Կերպարը ստեղծելիս սցենարիստն ու բեմադրող-ռեժիսորը օգտվել են 2014 թվականին «Շանթ» հեռուստաընկերության կազմակերպած «Ապագայի համար» հեռուստամարաթոնի ռեպորտաժներից, որոնք պատմում էին իրական պատմություններ՝ անապահով պայամաններում ապրող գյումրեցի երեխաների երազանքների և առօրյայի մասին։   Երազանքը թղթին հանձնած Հայկը իր օրինակով  ցույց է տալիս, որ անկախ ամեն ինչից պետք է երազանք ունենալ ու ձգտել թեկուզ անհնարինին:  «Թղթե երազանք»  հեռուստանովելը  կունենա նաև նոր՝ երկրորդ եթերաշրջան, սակայն երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված՝  նկարահանման ընթացքը հետաձգվել է:

«Անկախ»-ը  զրուցել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Միքայելյանի  հետ:

 

 Ձեր  և  «Թղթե  երազանք»-ում   Ձեր  մարմնավորած  կերպարի՝  գյումրեցի   Հայկի  միջև ընդհանրություններ կա՞ն:

 –Իմ կյանքն էլ է սկսվել կաթկթող տնակներից ու փայտե վառարանից։ Ինը տարի ապրել եմ հենց այն թաղամասում,որտեղ կատարվել են «Թղթե երազանք»  հեռուստանովելի  նկարահանումները։

 

Աշխատելով  Գյումրու  Վարդան Աճեմյանի անվան պետական  դրամատիկական թատրոնում՝  դուք  բեմում ավելի շատ եք եղել, քան  նկարահանման հրապարակում։ Մտավախություն   ունեցե՞լ  եքթե ինչպես կընկալվի  Ձեր կերպարը հեռուստադիտողի  կողմից։

 –Ոչ։ Նկարահանումներից հետո ինձ մտավախություն է պատճառել միայն դասախոսիս ու այն մի քանի մարդկանց կարծիքը, որոնց գնահատականը ես կարևորում եմ ստեղծագործելիս։

 

Թատրոնն ու սերիալը անհամեմատելի, իրարից շատ տարբեր աշխարհներ են։  Ձեզ  ո՞րն  է ավելի  հոգեհարազատ.  թատրոնը, թե՞ կինոն:

–Թատրոնը։  Բեմն իր գայթակղություններն ունի,  տեսախցիկն՝  իր։  Սակայն  բեմը կախվածություն առաջացնելու կարողություն ունի, իսկ կինոյի հետ հարաբերությունները շատ  չեն  խորանում:

 

Այսօր  հումորային հաղորդումները, հեռուստասերիալներն  ու սիթքոմներն  անընդհատ ավելանում են եթերում: Ի՞ նչ  կասեք դրանց  որակի մասին։

–Տխուր  վիճակ է։ Բացառիկ արտադրանքներ են,որ իրավունք ունեն էկրան բարձրանալ,բայց մեծամասամբ  պատկերը  տխուր է,  և ցավոք,  առայժմ  քիչ  հուսադրող։

 

Արդի թատրոնն ինչպիսի՞ առանձնահատկություններ պիտի ունենա՝ հասարակության ուշադրությունը գրավելու համար: Ձեր կարծիքով  ո՞րն է հանդիսատեսին թատրոն բերելու ամենամեծ գաղտնիքը:

 –Ժամանակակից  թատրոնը պիտի ապահովի ներքին ու գուցե նաև իրական դիալոգ հանդիսատեսի  հետ։ Բեմ ու դահլիճ տարածության խախտումը ստեղծում է միջավայր, որտեղ  հանդիսատեսն  ու դերասանը զգում են  միմյանց  շնչառությունն  ու տրամադրությունը,  և դա շատ լավ է։ Թատրոնը պիտի կարողանա զարմացնել  ու հետաքրքրել, բայց  ոչ ինքնանպատակ։ Հանդիսատեսը  շատ  նյուանսներ կարող է  չհասկանալ, բայց նա ամեն ինչ  զգում է։Եթե դերասանների զգացողությունն ու կրքերն ազնիվ են, ապա հանդիսատեսը,  եթե նույնւսկ  չհասկանա էլ՝  սկսում է զգայական դաշտով ընկալել ներկայացումը։

 

 

Աշխատանքային գործունեության  ո՞ր  փուլում   եք  գտնվում: Ներկայում  ինչո՞վ  է  զբաղված  Արսեն  ՄիքայելյանըԻ՞նչ  ծրագրեր  ունեք  առաջիկայում:

–Այս  շրջանում  կենտրոնացվածությունս միայն թատրոնի վրա է, իսկ  թե ապագան  ինչ իրավիճակներ է  բերելու, դեռ  չգիտեմ։

 

Հանդիսատեսը   Ձեզ  շատ սիրեց  «Թղթե երազանքը»  հեռուստանովելից,  ինչպես  նաև «Երկնագույն  շան աչքերը», «Ոչինչ  չի  մնա» և այլ   թատերական  ներկայացումներիցՈ՞րն  է  ձեր  հաջողության  գաղտնիքը:

–Ամենամեծ  ձեռքբերումս  ու  հաջողությունս իմ  կյանքի  կարևոր մարդիկ են՝  ընտանիքս  ու ընկերներս։ Մնացածը  խիստ  հարաբերական  է  ու  ժամանակավոր։

 

Հարցազրույցը՝  Թամարա  Թորոսյանի

 

 

 

               

 

 

Արսեն Միքայելյան Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

պրոֆեսոր Արմեն Չարչյանը կկալանավորվի
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկի արդյունքները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանը՝ Վեոլիա Ջուր» ընկերությանը
«ՆԶՊ-ն բոլորիս համար ունի առանցքային նշանակություն». մեկնարկել է ռազմամարզական ճամբարի ծրագիրը
Կոմիտասի պողոտայի օծանելիքի խանութի ապակյա դուռը կոտրել էին ու դրամարկղից փող գողացել
Հունիսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կհասնի +39…+40 աստիճանի
Ծննդյան օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը
Առանց զինգրքույկների զինվորներ են եկել քվեարկելու, սակայն մենք թույլ չենք տվել. Հանձնաժողովի նախագահ
Համացանցում տարածում է գտնում ԿԸՀ կեղծ կայքը, որում հրապարակվում են վերահաշվարկի կեղծ թվեր․ Փաստերի ստուգման հարթակ
Եթե դու ազգ ես, որը ցեղասպանություն է տեսել Թուրքիայի կողմից, ապա պետք է զգույշ լինես. քեզ բարեկամ է պետք. ՀՀ նախագահ
Մինչ մենք պայքարում էինք փողոցներում, որոշ ուժեր նախընտրական շտաբներ էին ձեւավորում. Վանեցյան
Իշխանությունը ընդամենը փորձում է ձեռք բերել սահմանադրական մեծամասնություն`գրեթե անսահման իշխանություն ունենալու համար
Մեր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին լինելու է հայելային. Արթուր Վանեցյան
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Եվրամիության ձայնը լսելի չհնչեց. Արմեն Սարգսյան
Արցախի նախագահը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել
Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի 32 ներկայացուցչի
Ալիեւը կրկին բարձրացրել է ականապատված տարածքների քարտեզների հարցը
Ունենք սպառնալիքների տարափ, որ պատասխան եք տալու, որ աջակցել եք «Պատիվ ունեմ» դաշինքին. Վանեցյան
Ավինյանը՝ քաղաքական հայացքների պատճառով պաշտոնյաներին աշխատանքից ազատումների մասին
Բայրամով. Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ
Տարածվել է Շուշիի պաշտպանության օպերացիայի քննարկումը բունկերում. Մանրամասները ներկայացնում է Սամվել Բաբայանը
Ուշագրավ թվեր վերահաշվարկի արդյունքում. «Հայաստան» դաշինքի թվերը կտրուկ աճում են
Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան
Իրավունք ունեմ ստանալ հարցերիս պատասխանները՝, լինելով Պահպանողական կուսակցության հիմնադիրներից մեկը
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար ի՞նչ պետք է անել
Ավելին
Ավելին