f

Անկախ

Ո՞ր դեպքերում է հնարավոր կոլոռեկտալ քաղցկեղը լիարժեք բուժել


       

Որպես ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ՝ Լևոն Նիկիտայի Գրիգորյանը իրականացնում է պլանային և շտապ վիրահատություններ բազմաբնույթ վիրաբուժական հիվանդությունների կապակցությամբ: Այս անգամ Առողջապահական համակարգ /mednews.am/ մասնագիտական պարբերականը բժշկի հետ խոսել է հաստ և ուղիղ աղիների կամ կոլոռեկտալ քաղցկեղի մասին: Սրանք բավական հաճախ հանդիպող քաղցկեղի տեսակներ են, որոնք անսպասելիորեն խուժում են ավելի ու ավելի շատ մարդկանց կյանք: Լևոն Գրիգորյանը բազմապրոֆիլ բժիշկ է, որն ընդհանուր վիրաբուժական գործունեությանը զուգահեռ մասնագիտացել է նաև օնկոկոլոպրոկտոլոգիայում և հատկապես կիրառում և Հայաստանում զարգացնում է այդ ուղղության քիչ ինվազիվ՝ լապարասկոպիկ մեթոդը: Բժշկի սկզբունքն է. «Լավագույնս կատարել աշխատանքը, որը հանձն ես առել կատարել»:

 

Կոլոռեկտալ քաղցկեղը հաստ և ուղիղ աղիների քաղցկեղն է, որը մահացության առումով 3-րդն է քաղցկեղային հիվանդությունների շարքում: Ռիսկի խմբում են հիմնականում այն մարդիկ, որոնց ընտանիքի անդամների մոտ ախտորոշվել է քաղցկեղի այս տեսակը, ինչպես նաև  նրանք, ովքեր ունեն կոլոռեկտալ պոլիպներ և աղիների բորբոքային հիվանդություններ՝ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ կամ Կրոնի հիվանդություն: Կոլոռեկտալ քաղցկեղը 90% դեպքերում զարգանում է 50 տարեկանից հետո: Այն զարգանում է դանդաղ, առանց գանգատների, ախտանշաններն ի հայտ են գալիս ուշ փուլերում: Կոլոռեկտալ քաղցկեղը դատավճիռ չէ  և այն վաղ շրջանում ախտորոշման ու բուժման ճիշտ ռազմավարություն ընտրելու դեպքում այն հաջողությամբ կարելի է կանխարգելել ու բուժել, ասում է ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը. «Ցանկալի է, որ 45 տարեկանից սկսած ռիսկի խմբում գտնվող անձինք, անգամ գանգատների բացակայության պարագայում, պարտադիր անցնեն սքրինգային հետազոտություն՝ կոլոնոսկոպիա, որը հնարավորություն է տալիս ժամանակին ճշգրիտ հայտնաբերել հաստ և ուղիղ աղիքների նախաքաղցկեղային հիվանդությունները, իրականացնել դրանց լիարժեք և հետևողական բուժում և դրանով կանխարգելել քաղցկեղի զարգացումը»:

Կոլոնոսկոպիայից բացի, կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի համար կիրառվում են նաև այլ մեթոդներ՝ մասնավորապես կղանքային իմունոքիմիական թեստ, կղանքում թաքնված արյան հայտնաբերման բարձր զգայունության թեստ, կղանքի բազմաթիրախային ԴՆԹ թեստ, բայց ցավոք, մեր քաղաքացիներին դրանք դեռ հասանելի չեն: Համարելով կոլոնոսկոպիան կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի «ոսկե ստանդարտ», բժիշկը կոչ է անում թիրախային խմբին, առողջությունը վեր դասել ամեն ինչից և անցնել կոլոնոսկոպիա 45 տարեկանից սկսած իսկ եթե առկա են գանգատներ, հետազոտությունը կարելի և պետք է իրականացնել ավելի վաղ տարիքում ըստ բժշկի ցուցումների։

Հաստ և ուղիղ աղիների քաղցկեղի վաղ ախտանշանները շատ են.

Բժիշկը ներկայացնում է դրանք կետերով.

  • կղանքային զանգվածներին խառնված կամ դրանց քսվող արյունային արտադրություն, աղիների սովորական գործունեության խանգարումներ
  • կղանքային մասսաների ձևի փոփոխություն՝ դրանք կարող են ունենալ սովորականից ավելի բարակ տեսք
  • ընդհանուր աղեստամոքսային խանգարումներ՝ փքվածություն, կծկանքային երևույթներ, ցավ, սրտխառնոց, փորլուծություն, փորկապություն կամ
  • ոչ լիարժեք դատարկվելու զգացողություն,
  • մարմնի քաշի անկում առանց հստակ պատճառի,
  • մշտական հոգնածության զգացողություն կամ հոգնածության զգացողության արագ զարգացում սովորական ծանրաբեռնվածության պայմաններում:

 «Եթե այս ախտանշանները շարունակվում են 2 շաբաթ և ավելի, այցելեք Ձեր բժշկին,- հորդորում է բժիշկ Լ. Գրիգորյանը: Չնայած այս ախտանիշները միանշանակ չեն վկայում մարդու մոտ կոլոռեկտալ քաղցկեղի առկայության մասին, բայց սրանց շարունակական բնույթը նորմալ չէ և պետք է և պահանջում է հետազոտության անցկացում, պատճառի հայտնաբերում և հիվանդության բուժում»:

Բժիշկ Գրիգորյանը կոլոռեկտալ քաղցկեղը, եթե դա թույլ է տալիս քաղցկեղի փուլն ու տեսակը, բուժում է և խորհուրդ է տալիս վիրահատել լապարասկոպիկ եղանակով.

«Մեծ հաշվով, վիրահատական բուժումը ուղղված է չարորակ ուռուցքի և նրա տեղային տարածման ավազանի լիարժեք և ամբողջական հեռացմանը, աղեստամոքսային տրակտի ամբողջականության վերականգնմանը, իսկ մետաստատիկ ախտահարման առկայության դեպքում, հնարավորությունների առկայության պայմաններում, նաև այդ օջախի հեռացմանը։ Տարբերում ենք 2 տիպի վիրահատություններ՝  ավանդական և նվազ ինվազիվ կամ այսպես կոչված լապարասկոպիկ վիրահատություններ։ Այս երկու մեթոդը ցանկացած մեկի ձեռքում կիրառման պայմաններում պետք է իրականացվեն ինչպես արդեն նշեցի լիարժեք և ամբողջական ծավալով, իսկ եթե հիվանդությունը, հիվանդանոցի հագեցվածությունը, վիրաբույժի մասնագիտական ունակությունները թույլ են տալիս, այն իրականացնել հիվանդին ավելի քիչ տրավմա պատճառելով, այսինք կիրառել լապարասկոպիկ եղանակը։ Լապարասկոպիկ վիրահատությունները թույլ են տալիս ապահովել հետվիրահատական շրջանի առավել թեթև ընթացք ու հիվանդի արագ ապաքինում: Լապարասկոպիկ միջամտությունները այսօր զարգացած երկրներում դարձել են որպես «ոսկե ստանդարտ» և իմ ուսուցիչների զգալի մասը իրենց վիրահատությունների բացարձակ մեծամասնությունը արդեն վաղուց կատարում են հենց այդ եղանակով։ Վստահորեն կարելի է դիմել կոլոռեկտալ քաղցկեղի վիրահատության լապարասկոպիկ եղանակին, բայց միայն այն դեպքում, եթե մասնագետը ունի նեղ մասնագիտացում,  փորձ, հմտություններ և կդրսևորի ճիշտ մոտեցում»:

Բժիշկ Գրիգորյանը ցավով արձանագրում է, որ մեր երկրում կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրեր դեռ չեն իրականացվում։ Սքրինինգային ծրագրերի կիրառումը, ժամանակակից վիրաբուժական նորմերի, ինչպես նաև արդի տեխնոլոգիաների ներդրումները և մասնագետներ վերապատրաստումները թույլ կտան ապագայում կոլոռեկտալ քաղցկեղի (և ոչ միայն) բուժման մեջ ավելի լավ արդյունքներ գրանցել, կստեղծեն հնարավորություններ Հայաստանում բժշկական տուրիզմի խթանման և զարգացման համար, ասում է Լևոն Գրիգորյանը. «Բազմաթիվ վերապատրաստումները և վարպետության դասերը աշխարհահռչակ կոլոպրոկտոլոգների մոտ այսօր ինձ թույլ են տալիս կոլոռեկտալ քաղցկեղի լապարասկոպիկ վիրաբուժությունը մեծ հաջողությամբ կիրառել մեզ մոտ: Համարում եմ, որ անելիքներ դեռ շատ ունենք։ Ինքս ունեմ բազմաթիվ պլաններ, որոնք ուղղված են ինչպես իմ ինքնազարգացմանը, այնպես էլ Հայաստանում նորագույն մոտեցումների և տեխնոլոգիաների ներդրմանը։ Իհարկե, այս ճանապարհը անմնացորդ նվիրում է պահանջում, իհարկե, մեղմ ասած, այն հեշտ չէ, առկա են բազմաթիվ բնական և արհեստական խոչընդոտներ և դժվարություններ, բայց գլխավորը նպատակն է, ինչը վստահ կարող եմ ասել, որ միշտ արդարացնում է ծախսված միջոցները։

Մենք՝ վիրաբույժներս, մի քիչ տարօրինակ մարդիկ ենք և ամեն բանից զատ, երբ հերթական բարդ վիրահատությունից հետո տեսնում ենք հիվանդի ժպիտը, անկեղծ հայացքը և լսում  սրտից բխող շնորհակալություն բառը, կարծես հօդս են ցնդում բոլոր անցած դժվարությունները, հոգնածությունը, մտածմունքները և ունենում ենք գերբավարարվածության զգացողություն, լիցքավորվում ահռելի էներգիայով, ինչը նոր  բարձունքներ, ուղղություններ բացահայտելու ուժ և ձգտում է տալիս»,- եզրափակում է նա:

 

 

 

 

Լևոն Նիկիտայի Գրիգորյան կոլոռեկտալ քաղցկեղ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Ժողովուրդ»․ Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն և արդեն կան
«Ժողովուրդ». Հրայր Թովմասյանը աշխատանքի չի գալիս․ մանրամասներ ՍԴ-ում տիրող իրավիճակի մասին
«Հրապարակ». Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին
«Ժողովուրդ»․ Նախաքննական մարմինը սպասում է Հայկ Հարությունյանի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրա­կացություններին, որից հետո կհայտարարվի նախաքննության ավարտի մասին
Ըստ Նիկոլի, քաղաքականության իմաստը իշխանությունը վերցնելն է, իսկ իշխանության նպատակը երկրորդական է
Արդյունքում 60-ից ավել մարդ դարձավ գործազուրկ, իսկ ոլորտը 10-15 տարով հետ մղվեց
Մեր երկրի սոցիալական վիճակը նկրագրող թվերի ուսումնասիրությունը հակասական տրամադրություններ ու վերաբերմունք է ծնում
«Ես հասկացա, որ ոտքերիս տակ դրված տոպրակում իմ եղբայրն է, որին պետք է ճանաչեմ». Անահիտ Հարությունյան
17-ամյա աղջկա մոտ տեսողական խնդիրներն առաջացել են Գարդասիլի պատվաստումից հետո. Pastinfo.am
Ռուսաստանում կորոնավիրուսի 5 905 նոր դեպք է հայտնաբերվել
«Իմ քայլը» հիմնադրամը նորաստեղծ ՀԿ-ին մոտ 96 մլն դրամ էր տվել ՄՀՀ-ում կազմակերպված փառատոնի համար. Tert.am
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք-երթն ավարտվեց
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «ալ-Ախբար» թերթին
«Ինձ համար այս իշխանությունը ի սկզբանե ընդունելի չէր» Հյուրը'' ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն է
Բայդենը  Ռուսաստանին  հակառակորդ է համարում
ԱՄՆ-ի գլխավոր սանիտարական բժիշկը հորդորել է համաճարակի ավարտից հետո  ևս դիմակներ կրել
«Միասին պիտի հեռացնենք իրենց». վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաք-երթ Երեւանում,լուսանյար,տեսանյութ
Դոկտոր Մահն եկել ա գործի արդեն. Ավագանու անդամ
Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել․ Հայտարարություն
Միջնորդների վերաբերմունքում բեկում առաջացավ, երբ հասկացան, որ մենք Ղարաբաղը բեռ չենք համարում. Ռոբերտ Քոչարյան
Խնամատար մարմիններն ավելի հետևողական պետք է լինեն. Չոբանյանը` Խաշթառակի դեպքի մասին
Տավուշի մարզային փրկարարական վարչության 20 աշխատակիցներ արժանացան պարգևների
Արձանագրվել են նաև առանց նախնական համաձայնեցման զորամասեր մուտք գործելու փորձեր. ՊՆ
Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձեւավորվի. «Հայրենիքը» խորհրդի նիստ է անցկացրել
Պենտագոնում կիբերհարձակումների սպառնալիքը զանգվածային ոչնչացման զենքի հետ են  համեմատել
Ավելին
Ավելին