f

Անկախ

Հայ եկեղեցին, հայոց լեզուն, մշակութային ժառանգությունը, ընտանիքն ու մանկությունը պաշտպանել Օրենքով


Օրեր առաջ «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը հայտարարեց ազգային արժեքների պաշտպանությանը վերաբերող օրենքի նախագիծ մշակելու և ստորագրահավաքի միջոցով իրավասու մարմիններին ներկայացնելու գործընթաց:

Օրենքի նախագիծը կարգավորելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հետ կապված հարաբերությունները, ինչն, ըստ էության, ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, սակայն օրենսդրական կարգավորումներն այդ հարցերում թերի են կամ առհասարակ գոյություն չունեն։

Նախաձեռնության համակարգող խմբի անդամներն են Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, հոգեբան Կարինե Նալչաջյանը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ու Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը։

Անկախ-ի հետ զրույցում «Ազգային արժեքների պաշտպանություն» ՀԿ տնօրեն Գևորգ Մկրտչյանն ասաց, որ նախագիծն արդեն կազմված է և այս փուլում այն ուղարկվում է տարբեր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և ակտիվ անհատների դիրքորոշում ստանալու, առաջարկներ ու դիտողություններ հավաքագրելու նպատակով։

Մկրտչյանի խոսքով՝ կարևոր է հասկանալ նախաձեռնության վերաբերյալ հասարակական-քաղաքական կարծիքը, որպեսզի նշմարվեն նաև հետագա քայլերը։ Նախաձեռնության հեղինակները նպատակ ունեն հանրային քննարկումներ սկսել օրինագծի շուրջ, սակայն ձևաչափն ու ժամկետները դեռևս հստակ չեն։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, Հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագիծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ Սահնանադրության 2015 թվականի փոփոխությունների համաձայն՝ եկեղեցին, հայոց լեզուն, մշակութային ժառանգությունը, ընտանիքը և մանկությունը առանձնացվել են որպես առանցքային սոցիալական արժեքներ, և Սահմանադրության մեջ ամրագրվել է դրույթ, ըստ որի այդ արժեքները պետության հոգածության և պաշտպանության ներքո են։

Սակայն այդ հիմնդարույթները չեն կենսագործվում համապատասխան օրենսդրությամբ և գործադիր իշխանության մարմինների գործնական աշխատանքով։

Ավելին, ներկայումս փորձ է կատարվում նահանջ կատարել ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված մոտեցումներից և կասկածելի միջազգային կոնվենցիաներով ու օրենքներով խաթարել սահմանադրական նորմերը։   

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայաստանյանց Առաքելական Սուրբ եկեղեցու սոցիալ-իրավական կարգավիճակին, հայոց լեզվի ուսումնական ծրագրերի և ազգային արժեբանության նկատմամբ նկատմամբ կատարվող փոփոխություններին և այլն։

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ հեղինակները նշում են, որ օրինակ, ներկայումս, անտեսելով միջազգային փորձը և յուրովի մեկնաբանելով միջազգային իրավական փաստաթղթերում արտացոլված նորմերը, հետևողականորեն առաջ է քաշվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «արտոնությունները» վերացնելու անհրաժեշտությունը, ընդհուպ այն միտքը, որ Սահմանադրությամբ պետք է ճանաչել բոլոր կրոնների հավասարությունը։

«ՀՀ Սահմանադրությամբ բացարձակապես խաթարված չէ կրոնների հավասարությունը,-ընդգծում են նախագծի հեղինակները,-Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սահմանադրության 17-րդ և 41-րդ հոդվածի իմաստով կրոնական կազմակերպություն չէ և չի էլ կարող լինել, քանի որ այդ պահից կդադարի Ազգային եկեղեցու սահմանադրական կարգավիճակը և վերջինիս բացառիկությունը չի կարող կրոնական կազմակերպությունների հետ համեմատության մեջ արտոնություն որակվել»։

Անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիայի կողմնակիցների այն փաստարկին, ըստ որի նույնասեռ զուգընկերներին ընտանիքի անդամների համահավասար կարգավիճալ չվերապահելը Սահմանադրությամբ ամրագրված խտրականության սկզբունքի խախտում է, օրինագծի հեղինակները դա համարում են հիմնազուրկ։

«Նման կարգավորումը կարող է հանգեցնել խտրականության սկզբունքի խախտմանը, քանի որ սոսկ համատեղ բնակվող նույնասեռ զուգընկերները ձեռք կբերեն ավելի լայն արտոնություններ, քան պարզապես համատեղ բնակվող ցանկացած այլ անձիք, որոնց միջև չկան զուգընկերներին բնորոշ հարաբերություններ»։

Օրինագծով առաջարկվում է նաև սահմանել երեխաների սեռական դաստիարակության այն նվազագույն տարիքը, որը կերաշխավորի, որպեսզի բացառվի երեխաների հոգեկերտվածքի խեղաթյուրման որևէ հնարավոր դրսևորում՝ դրանից բխող աննախադեպ և չհաղթահարվող հետևանքներով։

Նախագծի 5-րդ հոդվածում, օրինակ, նշված է, որ դպրոցներում և այլ կրթական կամ դաստիարակչական հաստատություններում արգելվում է մինչև 12 (ներառյալ) տարեկան երեխաներին սեռական կրթություն ուսուցանելը։ Նույն հոդվածի մեկ այլ կետում նշված է, որ պետությունն ապահովում է ընտանիքի կողմից երեխաների դաստիարակության առաջնայնությունը։ Կամ, օրինակ, ամրագրված է, որ միասեռ զույգերը չեն կարող երեխա որդեգրել՝ անկախ նրանց համատեղ բնակվելու հանգամանքից։

Նախագծի 4-րդ հովածում, որը կարգավորում է ընտանիք հասկացությունը, նշված է, որ արգելվում է ամուսնության ճանաչումը և գրանցումը՝ 1․ երկու տղամարդու միջև, 2․ երկու կնոջ միջև, 3․տղամարդու և սեռափոխված տղամարդու կամ կնոջ միջև, 4․ կնոջ և սեռափոխված տղամարդու կամ կնոջ միջև։

Օրենքի ընդունման դեպքում կամրագրվեն նաև հայոց լեզվի և մշակութային ժառանգության պաշտպանության առավել կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր։ Օրինակ՝ որ պետությունը պայմաններ է ստեղծում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի մշակութային ինքնության պահպանման և զարգացման, համաշխարհային քաղաքակրթության մեջ ներդրման համար հնագիտական, ճարտարապետական պատմական, գեղագիտական կամ սոցիալ-մշակութային հայեցակետից կարևոր նշանակություն ունեցող մշակութային արժեքների զարգացման, պահպանման և հանրահռչակման համար։

Ըստ նախագծի հեղինակների՝ օրինագծում ներառված են առավել սկզբունքային և օրինաստեղծ գործունեության հարթությամբ մտահոգիչ հարցադրումներ, որոնց շուրջ հանրության մոտեցումները բացահայտելու պարագայում հնարավոր կլինի նախաձեռնել ամբողջական և համալիր օրենսդրական կարգավորումներ։

Օրինագծի հեղինակները գերկարևոր են համարում այն, որ հանրությունը, հանձինս օրինագծի շուրջ ծավալվող գործընթացի, ձեռք բերի հավաքական տեսակետ ձևավորելու հնարավորություն։ Եվ եթե անգամ օրինագիծը չընդունվի Ազգային ժողովում (ինչն ավելի հավանական է՝ դատելով օրվա իշխանությունների որդեգրած քաղաքականությունից), այն կդառնա հանրային համախմբման հարթակ ազգային արժեքների, ավանդույթների, հայ եկեղեցու, հայոց լեզվի, հայ մշակույթի պաշտպանությամբ մտահոգ քաղաքացիների համար՝ ձևավորելով նաև ազգային օրակարգ։

Ազգային արժեքների պաշտպանության կոմիտե հայ եկեղեցի հայոց լեզու ընտանիք մանկություն խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ)
«Թավշյա հեքիաթ 5»․ Արթիկում վերելակների գործարան չբացվեց, խոստացված 800 աշխատատեղով կարի ֆաբրիկան էլ ունի 57 աշխատակից (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
Ռուսաստանում կորոնավիրուսի 6,065 նոր դեպք է հայտնաբերվել
Լոս Անջելեսի մերձակայքում  երկրաշարժ է  տեղի  ունեցել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի  թիվը գերազանցել է 200 հազարը
Բժիշկը՝  քնի որակը  բարձրացնող մթերքների մասին
ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին
Դիլիջանի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը
Երեկվա Աշոտիկի տեսանյութի մասին…
Անկախությունը գերագույն արժեք է
Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է
ՄԵՐ «ԱՅՈ»-Ն ԿՀԻՇԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել ու բռնվել. Վանաձորի ոստիկանների բացահայտումը
Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Աբովյան քաղաքում մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն
Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում. կա տուժած
Այգուտ գյուղում այրվել է մոտ 170 հակ անասնակեր
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ավելին
Ավելին