f

Անկախ

Մեր աշխատանքի փորձից հասկացա, որ մշակույթն ու արվեստը բոլորիս արյան մեջ է. Աստղիկ Սամվելյան


«Նկարչությունն ինձ օգնեց ծավալվելու մշակույթի տարբեր ճյուղերում, տեսնելու, ընկալելու և գնահատելու այն արժեքները, որոնք ստեղծել է մեր ժողովուրդը, ուստի ուսումնասիրում եմ ժողովրդական մշակույթը, հատկապես ազգային տոները, ծեսերը, տարազները»,-ասել է Լուսիկ Ագուլեցին:

Գեղանկարիչ, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու նորաբաց թանգարանում ապրում է հայ ազգային հոգին, հայի կերպարային նկարագիրը։ Այստեղ ներկայացված  է այն ամենը, ինչը  ստեղծել և հավաքել է Լուսիկ Ագուլեցին իր ստեղծագործական կյանքի ընթացքում: Ցուցադրված  են  Ագուլեցու  կտավները,  տարազները, արծաթյա իրերը, ամուսնու` քանդակագործ Յուրի Սամվելյանի աշխատանքները և այլ ցուցանմուշներ:

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում կարելի է տեսնել Նախիջևանից բերված զարդերի մի ամբողջ հավաքածու, Օրդուբադից, Շատախից հայթայթված գոտիներ և Ագուլեցու բնօրրան Ագուլիսից ձեռք բերված գլխարկներ ու կախազարդեր:   Առանձնահատուկ նմուշներից են Հայաստանի տարբեր մարզերից բերված կարպետները, դարի հնեցում ունեցող գինիները: Թանգարանում կարելի է տեսնել նաև Ագուլեցու սեփական աշխատանքները՝ մանրանկարները, որոնցում պատկերված են հին հայկական տոներն ու ծիսակարգերը՝ մկրտություն, բարեկենդան,  ծաղկազարդ, ամանոր և այլն:

Ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում բացվել է նաև արտ-սրճարան: Ժառանգները որոշել են այցելուներին հնարավորություն տալ ազգային արժեքները պահպանած հարկի տակ նաև ազգային ուտեստներ ճաշակել:

Լուսիկ Ագուլեցի Արտ–սրճարանը մի տարածք է, ուր պարուրված են ստեղծագործական յուրահատուկ  շունչը, ներդաշնակությունն ու հանդարտությունը։ Այստեղ կարելի է լիարժեք հանգստանալ, ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես՝ վայելելով համեղ ուտեստներ, արվեստի գեղեցիկ գործեր, լավ երաժշտություն և գրքեր։

Հնարավոր է պտտվել թանգարանի սենյակներում և ուսումնասիրել ոչ միայն Լուսիկ Ագուլեցու հեղինակային նկարները, այլև հետաքրքիր հազվագյուտ նմուշներ, որոնք նա ձեռք է բերել 50 տարվա ընթացքում։

Իսկ  տուն-թանգարանի հանդեպ հետաքրքրությունը մշտապես պահելու նպատակով թանգարանում և  բակի սրճարանում կազմակերպվում  են ժողովրդական համերգներ, նկարչության, պարի  և վարպետության դասեր:

«Անկախ»-ը  զրուցել  է  նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցի  Սամվելյանի դստեր՝  Աստղիկ  Սամվելյանի հետ:

Լուսիկ  Ագուլեցին  նոր  շունչ  տվեց  ստվերում  մնացած տարազներին ու սկսեց  առօրյա կյանքում կրել դրանք, որքան էլ որ անսովոր  կթվար: Ձեր կարծիքով  որքանո՞վ է մարդու համար կարևոր սեփական արմատները ճանաչելը։

Մայրս մի սկզբունք ուներ՝ ապրում և առաջնորդվում էր կենաց ծառի խորհրդով «Իմանալով  անցյալը, ապրում ես ներկայով, կերտելով ապագան»։ Այո, այսօր մենք կարիք ունենք  ճանաչելու մեր անցյալը։  Ճանաչելու ոչ միայն պատմությունը, այլ նաև մշակույթը, որովհետև մշակույթով է ազգը առանձնանում։  Բնականաբար, ժամանակները փոխվում են, և ճանաչելով մեր նախնիներին, մենք այս ժամանակի մեջ կկերտենք նորը՝ օգտվելով  նրանց թողած ժառանգությունից։ Եվ ավելի հեշտ կլինի փոխանցել մեր սերունդներին, որպեսզի իրենք կերտեն ապագան։ Մեզ երկար տարիներ ճնշել են, փորձել են մոռացնել տալ   մեր  եսը, և կարծում եմ հիմա սխալվելու իրավունք պարզապես չունենք։

  –Ագուլեցու թանգարանում կարծես միասին «ապրում»  են  մի  քանի դարաշրջաններ և լրացնում մեկը մյուսին՝  ստեղծելով հայկական մշակույթի կոլորիտային պատկերներ։ Ինչպե՞ս  հաջողվեց  վերստեղծել  տարբեր ժամանակաշրջանի և տարածաշրջանի ազգային հագուստները:

 –Թանգարան մտնելիս կարծես պատերը պատմում են մեր կենցաղի մասին։ Միայն հագուստն էր, որ կարծես քիչ էր ներկայացված թանգարանում, ունեինք մի քանի հին նմուշներ։  2015թ Եղեռնի 100-րդ տարելիցը  մորս համար լավ առիթ էր ստեղծել տարբեր տարածաշրջանի 24 տարազ։ Եվ միասին գործի անցանք։ Նպատակը մեկն էր՝ տարազը ներկայացնել  լիարժեք իր գույներով, կտորներով և զարդերով՝ չշեղվելով  19-րդ դարի հայուհու ստեղծած կերպարից, որպեսզի  այն դառնար ուսուցողական այսօրվա  սերնդի համար։ Այդ տարի տարազները  ցուցադրվեցին  Նյուրնբերգում, Մյունխենում, Հռոմում, Պեկինում։

Զարդերը հայ  կնոջ  կերպարում առանձնահատուկ տեղ ունեին, դրանք տարազի անբաժանելի մասն էին կազմում: Ի՞նչ են դրանք խորհրդանշել. գուցե կնոջ սոցիալական, ընտանեկան կարգավիճակը կամ տարածաշրջանի պատկանելությունը։

 – Այոզարդերը հայ կնոջ կերպարում առանձնահատուկ տեղ են ունեցել։ Խորհրդանշել են և՛ սոցիալական, և՛ ընտանեկան կարգավիճակը, և՛ տարածաշրջանի պատկանելիությունը, և ինչու  միայն կնոջ, նաև տղամարդու։ Հայ տղամարդը նույնպես ունեցել է զարդարանք, որն այսօր մոռացված է։ Եվ կրելով զարդեր՝ անցյալում նպատակ են ունեցել զերծ մնալ չար ուժերիցնաև  դառնալ ավելի գեղեցիկ ու հմայիչ։ Ժամանակի չափանիշներին համապատասխան լինելը՝  շատ ակտուալ է այսօր։ Դա էր նպատակը, որ ստեղծվեց «Aguleci jewelry» հավաքածուն՝ «Անցյալի մասունքներ» վերնագրով։

Ինչպե՞ս  ստեղծվեց  Լուսիկ  Ագուլեցի  տուն-թանգարանին  կից  «Ագուլեցի  արտ-սրճարան»-ը, ո՞րն էր ստեղծման  հիմնական նպատակը:

Արդեն թանգարանում կար կենցաղը, ստեղծեցինք հագուստներ և պակասում էր խոհանոցը։  Որպեսզի մեր այցելուները ավելի լավ ծանոթանային անցյալի հայ մարդու տուն-կենցաղին՝ մեր նպատակն էր նաև վերականգնել մեր մոռացված ուստեստները։ Եվ կարծես դա հաջողվեց, որովհետև մենք ունենք շատ համեղ խոհանոց։ Նպատակ ունեինք չշեղվել մեր սկզբունքից։ Շատ կուզենայի մայրիկիս օրոք դա լիներ։ Եվ ասեմ, որ նրա օրոք  այս ամենն արդեն ծրագրերում կար։

Այսօր կարծես նորաձև է դարձել գրադարան-սրճարան, թանգարան-սրճարան բացելը: «Ագուլեցի  արտ-սրճարան»-ը  ի՞նչով է տարբերվում մյուսներիցԻնչո՞ւ է այն իր ձևաչափով յուրօրինակ:

Կարող եմ վստահ ասել, որ մենք չենք շարժվել նորաձևությանը  համապատասխան, այլ շարունակել ենք ընտանեկան ավանդույթը։ Հիշում եմ, դեռ փոքր հասակից մայրս ինչ սիրով էր  ուտեստներ պատրաստում, սեղաններ գցում մեր տանը։ Այդպիսի օր չկար, որ հյուրեր չունենայինք։ Մեր թանգարանը յուրօրինակ է նրանով, որ այն մենք անվանել ենք «Շոշափելի թանգարան»։ Մեզ մոտ իրերը թաքնված չեն ապակիների հետևում։ Եվ կարծես մեր հյուրերը իրենց զգում են ինչպես տանը։

Հիմնականում  ովքե՞ր  են  «Ագուլեցի  արտ-սրճարան»-ի  հաճախորդները. երևի ստեղծագործողներ են, հայ և օտարազգի արվեստասերներ, մշակույթի ոլորտի հետ կապ ունեցող  մարդիկ:

Այո, մեզ մոտ այցելում են շատ հայ և օտարազգի արվեստասերներ, բայց մեր աշխատանքի փորձից  ես հասկացա, որ մշակույթն  ու  արվեստը բոլորիս արյան մեջ է, և մեր թանգարանը մի վայր է, որ բոլորին ստիպում է իր մեջ բացահայտել այն։ Այնպես, որ մեր դռները բաց են բոլորի համար։

 Ձեզ  մոտ  հյուրերը  ծանոթանում են  ոչ միայն հայ մարդու կենցաղին, անցյալին, այլ  նաև խոհանոցին. Արտ-սրճարանում մատուցվում են հին հայկական մոռացված ուտեստները։ Դրանք  «ագուլիսյա՞ն»  ճաշատեսակներ  են

 –Հին ուտեստները տարբեր տարածաշրջանի են։ Ունենք նաև ագուլիսյան ուտեստ։ Բայց հիմնականում պահպանել ենք այն ուտեստները, որ մայրս սիրում էր ուտել և պատրաստել:

Վերջին ամիսներին, կորոնավիրուսով պայմանավորվածմշակութային  կենտրոնները  դադարեցրել են իրենց գործունեությունը: Ոմանք  իրենց գործունեությունը  ծավալում  են  առցանց  տիրույթումՀետաքրքիր  է  ինչպե՞ս անցկացրեց համաճարակի  այս մի  քանի ամիսը  Լուսիկ  Ագուլեցի տուն-թանգարանը :

 – Այո, առցանց տիրույթում ունեցանք նաև դասընթացներ և հանդիպումներ, և շարունակում ենք ունենալ։ Եվ ինչու չէ, մի փոքր էլ հանգստացանք, դա մեզ  շատ էր պետք,  և կարծում եմ  շատ  շատերին։ Այս ժամանակաշրջանը  մեզ բոլորիս տեղիք տվեց մտածելու, նորը ստեղծելու, արարելու։ Եվ կյանքն ավելի սիրելու  ու գնահատելու։

Ի՞նչ  նոր  ծրագրեր  ունեք  առաջիկայում, որոնց մասին կցանկանայիք կիսվել մեր ընթերցողների հետ:

 –Ճիշտն  ասաց, այս ժանամակահատվածը՝ պայմանավորված կոռոնավիրուսով, մենք օգտագործեցինք ավելի ընդլայնվելու համար։ Թանգարանին կից կառուցվեց հյուրատուն և թոնրատուն։ Կրկին նպատակը մեկն էր՝ ողջ աշխարհին ավելի ծավալուն ներկայացնել հայ ազգի ապրելակերպը։ Իսկ նոր ծրագրերը շատ են։ Ծրագրերին մեր հայրենակիցները կարող են ծանոթանալ հետևելով մեր էջին (Facebook և Instagram):

Հարցազրույցը՝  Թամարա  Թորոսյանի

Հայաստան հարցազրույց Լուսիկ Ագուլեցի Աստղիկ  Սամվելյան

Այլ հոդվածներ հեղինակից

Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ)
«Թավշյա հեքիաթ 5»․ Արթիկում վերելակների գործարան չբացվեց, խոստացված 800 աշխատատեղով կարի ֆաբրիկան էլ ունի 57 աշխատակից (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
Ռուսաստանում կորոնավիրուսի 6,065 նոր դեպք է հայտնաբերվել
Լոս Անջելեսի մերձակայքում  երկրաշարժ է  տեղի  ունեցել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի  թիվը գերազանցել է 200 հազարը
Բժիշկը՝  քնի որակը  բարձրացնող մթերքների մասին
ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին
Դիլիջանի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը
Երեկվա Աշոտիկի տեսանյութի մասին…
Անկախությունը գերագույն արժեք է
Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է
ՄԵՐ «ԱՅՈ»-Ն ԿՀԻՇԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել ու բռնվել. Վանաձորի ոստիկանների բացահայտումը
Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Աբովյան քաղաքում մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն
Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում. կա տուժած
Այգուտ գյուղում այրվել է մոտ 170 հակ անասնակեր
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ավելին
Ավելին