f

Անկախ

Երեխայի օրգանիզմին առողջ աճի համար անհրաժեշտ է թթվածնային բավարար սնուցում. ԼՀԿ պատգամավոր


Այն պնդումը, թե դիմակ կրելը երեխաների դեպքում խիստ պարտադիր ու անհրաժեշտ է, որեւիցե գիտական հիմնավորում չունի։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ այն, որ երեխայի օրգանիզմին առողջ աճի համար անհրաժեշտ է թթվածնային բավարար սնուցում, դա կարծում եմ պարզ պիտի լինի ցանկացածի համար։

Որքանո՞վ է արդար երեխաների հանդեպ դիմակի պարտադրանք կիրառել, այն դեպքում, երբ մեծահասակներն ունեն բացառությունների լայն շրջանակ, որոնցով հնարավորություն են ստանում խուսափել դիմակ կրելուց․ փողոցում քայլելիս հեղուկ կամ ուտելիք օգտագործել, ծխել, ժամանցի վայրերում ուտել, սրճել, բնության գրկում խմբերով ժամանակ անցկացնել եւ այլն։

Ըստ Ֆրանսիական Institut Pasteur-ի՝ երեխաները թագավարակի տարածող չեն հանդիսանում։

Պարետատան որոշումները հատկապես աշակերտների վերաբերյալ անհրաժեշտ է վերանայել։

ԱՌԱՋԱՐԿՍ․

1.            Հանրային բաց տարածքներում, բացօթյա վայրերում դիմակ կրելու պարտադիր պայմանը հանել․ այն արդարացված եւ տրամաբանական չէ։

2.            Դիմակ կրելու պարտադրանքը կիրառել հանրահավաքների ժամանակ, քանի որ գործնականում սոցիալական 1.5 մ հեռավորություն պահելու հնարավորությունը նվազում է,

3.            Հանրային այնպիսի փակ տարածքներում, որտեղ սոցիալական հեռավորություն պահելու անհնարինություն կա, օրինակ՝ սուպերմարկետներ, առեւտրի կենտրոններ, տարբեր նշանակության խանութներ եւ այլն, սահմանել դիմակ կրելու պարտադրանք։

4.            Նախադպրոցական, հանրակրթական, արահեստագործական եւ միջին մասնագիտական հաստատություններում, բուհերում արդեն իսկ մշակված ուղեցույցի համաձայն կազմակերպել դասապրոցեսը՝ առանց դիմակ կրելու պարտադրանքի։

Եվ քանի որ  ուժի մեջ են մտնում կարանտինային սահմանափակումները, եւ ՀՀ քաղաքացին, փաստորեն, պիտի համակերպվի նոր իրավիճակի հետ, ուրեմն Կառավարությունն իր հերթին փոխզիջումների պիտի գնա՝ հնարավորինս մեղմելով քաղաքացիների կյանքը։

Մի՛ ծանրաբեռնեք եւ նոր իրավիճակում էլ ավելի մի՛ բարդացրեք քաղաքացու կյանքը։

Խմբագրված.

Հա, մոռացա մի ճշտում անել, որ արդեն երեկվանից պարետատունն այլեւս չի գործում»:

Աննա Կոստանյան ՖԲ Գրառում դիմակներ Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ)
«Թավշյա հեքիաթ 5»․ Արթիկում վերելակների գործարան չբացվեց, խոստացված 800 աշխատատեղով կարի ֆաբրիկան էլ ունի 57 աշխատակից (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
Ռուսաստանում կորոնավիրուսի 6,065 նոր դեպք է հայտնաբերվել
Լոս Անջելեսի մերձակայքում  երկրաշարժ է  տեղի  ունեցել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի  թիվը գերազանցել է 200 հազարը
Բժիշկը՝  քնի որակը  բարձրացնող մթերքների մասին
ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին
Դիլիջանի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը
Երեկվա Աշոտիկի տեսանյութի մասին…
Անկախությունը գերագույն արժեք է
Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է
ՄԵՐ «ԱՅՈ»-Ն ԿՀԻՇԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել ու բռնվել. Վանաձորի ոստիկանների բացահայտումը
Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Աբովյան քաղաքում մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն
Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում. կա տուժած
Այգուտ գյուղում այրվել է մոտ 170 հակ անասնակեր
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ավելին
Ավելին