f

Անկախ

Պահպանելով  ավանդական  ձևերը,  փորձում  եմ  ստեղծել  նոր  զարդեր.   Ցոլակ Կոշտոյան


1830-ական թվականներին Կոշտոյանները էրզրումից գաղթեցին Արևելյան  Հայաստան և հաստատվեցին  Ալեքպոլում։  Գաբրիել  Կոշտոյանը  տեղի  հայտնի  ոսկերիչ-արծաթագործներից էր,  նրա  որդին՝ Աղասի Կոշտոյանը, Ալեքպոլի կենտրոնում բացեց իր արհեստանոցը:  Իր  զարդանախշերով  հարուստ ու եզակի գործերով  հայտնի  ոսկերիչ-արծաթագործին  շատերն  էին  ճանաչում:  Կոշտոյանների  արհեստանոցը  այլևս  չկա,  բայց 120 տարվա նախշերն  ու  գործիքները  պահպանվել  են և  գտնվում են  Կոշտոյանների թոռան  տանը: Կոշտոյանների  գերդաստանի զավակները  հայտնի նկարիչներ ու քանդակագործներ  դարձան,  իսկ  Ցոլակ Կոշտոյանը մասնագիտությամբ  նկարիչ-մանկավարժ  է, երկար  տարիներ աշխատել է իր  մասնագիտությամբ, բայց նրա համար ամենակարևորը  միշտ  եղել է  արծաթագործությունն  ու   ոսկերչությունը:

Այսօր այդ  արհեստը  շարունակում է  Ցոլակ  Կոշտոյանը, ով մինչ այսօր աշխատում  է իր պապի՝  ԱղասիԿոշտոյանի  Էրզրումից  բերված   գործիքներով։

Ցոլակ Կոշտոյանը գյումրեցի չորրորդ սերնդի արծաթագործ է: Նա աշխատում է իր պապից ժառանգած 120-ամյա գործիքներով և կաղապարներով՝ պատրաստելով ալեքսանդրապոլյան ժամանակաշրջանի հայտնի զարդեր՝ գոտիներ, թևնոցներ, մատանիներ և ականջօղեր: Վարպետ Ցոլակը նաև պատրաստում է արծաթե և ոսկեջրած մուշուրբաներ՝ Գյումրու հանրահայտ բաժակները, որոնք յուրահատուկ ձայն են արձակում ջուր խմելիս: Վարպետ Ցոլակը շատ ճանաչված մարդկանց համար է պատրաստել մուշուրբա՝  Հռոմի պապի, Սպիվակովի...                                                                                                                                             Սա Վարպետ Ցոլակի համար կյանքի մասնագիտություն է։

«Անկախ»-ը  զրուցել է   գյումրեցի  Վարպետ Ցոլակ Կոշտոյանի  հետ:

 

- Վարպետ,  Դուք  գյումրեցի   չորրորդ  սերնդի արծաթագործ եք, միակ ժառանգըով շարունակում է ապուպապերի գործըՄասնագիտությամբ  նկարիչ-մանկավարժ եքերկար  տարիներ դասավանդել եք: Իսկ   ի՞նչ է  Ձեզ  համար արծաթագործությունը, զարդարվեստը. ապրուստի միջոց, մեր հին արհեստը տարածելու միջոցթե...

- Հիմնական նպատակը պահպանելու հին Գյումրվա ոսկերչության և արծաթագործության ավանդույթները, առանձնահատկությունները, այն փոխանցել հետագա սերունդներին: Արծաթագործությունը  ինձ համար սիրելի զբաղմունք է, աշխատում եմ նվիրումով: Ինձ համար այն ստեղծագործական աշխատանք է, միշտ պրպտում եմ և գտնում նորովի լուծումներ: Պահպանելով ավանդական ձևերը, փորձում եմ ստեղծել նոր զարդեր, համադրելով ավանդականն ու ժամանակակիցը:

 

-Աշխատում  եք  գործիքներով, որոնք ավելի քան  120  տարվա  պատմություն ունեն։  Իսկ ինչո՞վ  են  տարբերվում  Ձեր  պատրաստած  զարդերը,  ո՞րն է դրանց  գլխավոր  առանձնահատկությունը:

- Իմ պատրաստած զարդերը՝ թևնոցները, վզնոցները, գոտիները, բաժակները պատրաստվում են  հին կաղապարներով և գործիքներով, որոնք ժառանգել եմ հորիցս, որոնցով աշխատել են իմ նախնիները, պապս և հայրս: Այսօր իմ փորձս սիրով հաղորդում եմ որդուս, որպեսզի պահպանվի մեր պապենական արհեստը: Մեր զարդանախշված կաղապարները ինքնատիպ են,  չկրկնվող և դրանում է մեր զարդարվեստի յուրօրինակությունը:

 

-Ձեր զարդերը  տիպիկ հայկական են, գերիշխող է մեր ազգային  ոճը,  ձևերը,  գույները: Այսօր հին  հայկականը,  ավանդականը  որքանո՞վ է գրավում մարդկանց:

- Իմ պատրաստած զարդերի նախշերը տիպիկ հայկական են, բուսական , կենդանական պատկերներով, աչքի են ընկնում իրենց համաչափությամբ և ճկուն հյուսվածքներով, հարթաքանդակային լուծումներով:

Այսօր մարդկանց հետաքրքրությունը  շատ մեծ է հին հայկական, ավանդական զարդարվեստի նկատմամբ:

 

-Գիտեմ, որ մուշուրբա եք պատրաստել  շատ ճանաչված  մարդկանց  համար՝ Հռոմի պապի, Սպիվակովի... Կպատմե՞ք  մեր ընթերցողներին, թե ինչ է իրենից  ներկայացնում  մուշուրբան և  ի՞նչ խորհուրդ  ունի:

-Մուշուրբան գումրեցու բաժակն է, Գյումրիում ասում են՝ կլկլան։ Մյուսներից տարբերվում է այն յուրահատուկ ձայնով, որ լսվում է ջուր խմելիս: Իմ պատրաստած արծաթյա կլկլան բաժակի վրա մի քանի շարքով եզրագծվում են Գյումրվա նախշերը: Բաժակի ձևը գալիս է հնուց, գյումրեցի վարպետները մտածել են ինչպես անեն, որ ջուր խմելիս լսվի ջրի կլկլոցը, և այս բաժակը դարձել է Գյումրվա խորհրդանիշ: Բաժակի վրա օգտագործվում է 40 առանձին դետալներ, հետաքրքիր է նաև զարդանախշված բռնակը: Բաժակը պատրաստվում է մոտ 20 օրում: Արծաթյա բաժակը ունի բուժիչ նշանակություն, ջուրը նրա մեջ մանրէազերծվում է:

 

- Առաջներում ոսկյա և արծաթյա զարդեր կրելը հարգի է եղել  գյումրեցիների ընտանիքներում։  Դրանք  պարտադիր կրում էին արհեստավորների  կանայք։  Իսկ  հիմա ովքե՞ր  են  Koshtoyan  Jewelry   ապրանքանիշի  յուրահատուկ  ու տարբերվող  զարդերի պատվիրատուները:

- Ավանդույթ է եղել, որ Գյումրեցի արհեստավորի կինը անպայման պետք է ունենար ոսկյա թևնոց՝ բիլազուկ, և հարսանիքների ժամանակ այն պարտադիր պետք է կրեին, երբեմն  այն կրում էին  երկու թևերին: Ըստ հռչակի ու վարպետության էլ՝ արհեստավորի կնոջ բիլազուկը լինում էր ոսկյա ու արծաթյա: Դա ցույց էր տալիս տվյալ արհեստավորի դիրքը և արժանապատվությունը հասարակության մեջ:

Իսկ  հիմա  մեր պատվիրատուները արվեստագետներ են,  բժիշկներ, ուսուցիչներ, ուսանողներ, տարբեր մարդիկ, որոնց դուր են գալիս մեր զարդերը և սիրով կրում են:

 

-Ինչպե՞ս  եք  իրականացնում   ձեր  արտադրանքի  վաճառքըՄարքեթինգային  ինչպիսի՞ քայլեր  եք  արելորոնք   նպաստել  են  վաճառքին:

-  «Իմ Հայաստան»  մշակութային  ծրագրի հետ համագործակցությունը նոր շունչ հաղորդեց մեր արհեստին, այն ավելի ճանաչելի դարձավ հանրությանը: Հեռուստատեսային հաղորդումները, որոնք նվիրված էին իմ գործունեությանը մեծ հետաքրքրություն առաջ բերեցին: Սոցցանցում բացվեց   «Koshtoyan Jewelry»  էջը, որտեղ  ցուցադրվեց  իմ պատրաստած արծաթյա զարդերի տեսականին :

 

-Ձեր  ստեղծած   զարդերն  արդեն  ճանաչում  ունենպատվերներ  եք  ստանում  ոչ  միայն  Հայաստանի  տարբեր  վայրերիցայլ  նաև  արտերկրից: Կասեքո՞րն  է ձեր  հաջողության   գրավականը:

- Իմ հաջողության գրավականը այն է, որ պահպանում եմ ավանդականը, զարդերը պատրաստում եմ մեծ սիրով, պատվիրատուի հետ լինում եմ անկեղծ ու ազնիվ:

 

Հարցազրույցը՝    Թամարա  Թորոսյանի

 

Ցոլակ Կոշտոյան Գյումրի Հայաստան խմբագրի ընտրանի արծաթագործություն

Այլ հոդվածներ հեղինակից

Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ)
«Թավշյա հեքիաթ 5»․ Արթիկում վերելակների գործարան չբացվեց, խոստացված 800 աշխատատեղով կարի ֆաբրիկան էլ ունի 57 աշխատակից (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
Ռուսաստանում կորոնավիրուսի 6,065 նոր դեպք է հայտնաբերվել
Լոս Անջելեսի մերձակայքում  երկրաշարժ է  տեղի  ունեցել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի  թիվը գերազանցել է 200 հազարը
Բժիշկը՝  քնի որակը  բարձրացնող մթերքների մասին
ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին
Դիլիջանի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը
Երեկվա Աշոտիկի տեսանյութի մասին…
Անկախությունը գերագույն արժեք է
Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է
ՄԵՐ «ԱՅՈ»-Ն ԿՀԻՇԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել ու բռնվել. Վանաձորի ոստիկանների բացահայտումը
Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Աբովյան քաղաքում մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն
Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում. կա տուժած
Այգուտ գյուղում այրվել է մոտ 170 հակ անասնակեր
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ավելին
Ավելին