f

Անկախ

Գրականագետ, պատմաբան դոկտոր Ռուբինա Փիրումյանի /Rubina Peroomianի/ նամակը Ռուբեն Մելքոնյանին


Հրապարակում եմ նամակս, որ երեկ յղեցի Պրոֆ․ Ռուբէն Մելքոնեանին (թուրքագէտ, ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան) «Երկիր Մեդիա»ի հեռարձակած «Քննարկում՝ Հանրակրթական չափորոշիչների» ծրագիրը դիտելուց յետոյ։

Սիրելի Ռուբէն,

Հենց նոր աւարտեցի լսել Երկիր Մեդիայի հրապարակած տեսաներիզը "Քննարկում՝ Հանրակրթական չափորոշիչների"։ Ի հարկէ միայն մէկ ժամ էր ձայնագրուած, ուրեմն ես լսել եմ տիկ․ Թոփուզեանի, քո, տիկ․ Ներսիսեանի եւ պրն․ Պօղոսեանի ելոյթները։

Ցանկացայ կիսուել քեզ հետ։ Վաղուց չենք հանդիպել, բայց վստահ եմ, որ գիտես, թէ ներկայ ԿԳՄՍ․․․ նախարարութեան ընթացքը որքան է ինձ մտահոգում եւ ցաւ պատճառում, մանաւանդ՝ երբ իմ ընդիմադրութիւնը այսօր կարող է լինել միայն ցասում եւ վիշտ, եղածը փոխելու անկարողութեան ջլատիչ զգացողութիւն։ Ժամանակին փորձեցի՝ իմ կարողացածիս չափով, իմ լուման դնել։ "Հայկական հարցի պատմութիւն" աշխատութեամբս, տարիներ ու տարիներ մաքառեցի Հայաստանում դեռ իր մեղկ գոյութիւնը քարշ տուող սովետական մտայնութիւնը փոխարինելու ազգային գաղափարախօսութեան եւ ազգային շահերի վերդասութեան վրայ հիմնուած դաստիարակութեամբ։ Չստացուեց․․․

Հետեւում եմ զարգացումներին եւ ուղղակի ապշում, թէ իր բոլոր ազգավնաս քայլերով հանդերձ եւ համատարած ընդվզումի առկայութեամբ, ի՞նչ ներքին ու արտաքին ուժեր են այդ մարդուն եւ նրա շուրջ հաւաքուած համախոհներին այդպես հաստատուն իրենց աթոռներին նստած պահում։

Քեզ գրելուս պատճառը, ի հարկէ, քո ելոյթի առթած ոգեւորութիւնն էր իմ մէջ։ Ցանկացայ քեզ յայտնել, թէ որքան եմ գնահատում Հայոց Պատմութեան դասագրքերի չափորոշիչների մասին դիպուկ վերլուծութիւնդ եւ ամենայն ճշգրտութեամբ բերած փաստերդ եւ եզրակացութիւնդ։ Այո, հայ-թուրքական մօտեցման եւ երկու երկրում պատմութեան դասաւանդման միացեալ սկզբունքներն ու առաջադրանքները զերօ ազդեցութիւն ունեն Թուրքիայի պետական կրթական քաղաքականութեան վրայ՝ նետուած են, արհամարհուած, նոյնիսկ ծաղրի առարկայ դարձած․ իսկ մեր փոքր Հայաստանում, ուր եռեսուն տարիների ընթացքում չկարողացանք երկրի շահերի եւ ազգի յարատեւման ու բարգաւաճման վրայ հիմնուած կրթական քաղաքականութիւն մշակել, այդ չարաբաստիկ "մերձեցում", "խաղաղասիրութիւն", "քննադատական մօտեցում դէպի ազգայնականութիւն", յորջորջումները այսօր մեր ապագայ սերնդի կրթութեան եւ դաստիարակութեան հիմք են կազմում եւ չափորոշիչներ ձեւաւորում։

Ի՞նչ անել․․․ Մեր երկրի ապահովութիւնը վտանգող, մեր ազգային արժէքների դէմ ծաւալուած կազմակերպուած յարձակումների դէմ ինչպէ՞ս կռուել։

Սիրով՝

Ռուբինա

Ռուբինա Փիրումյան ԱՄՆ ՖԲ Գրառում կրթական չափորոշիչներ Ռուբեն Մելքոնյան Հայաստան բաց նամակ խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ)
«Թավշյա հեքիաթ 5»․ Արթիկում վերելակների գործարան չբացվեց, խոստացված 800 աշխատատեղով կարի ֆաբրիկան էլ ունի 57 աշխատակից (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
Ռուսաստանում կորոնավիրուսի 6,065 նոր դեպք է հայտնաբերվել
Լոս Անջելեսի մերձակայքում  երկրաշարժ է  տեղի  ունեցել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի  թիվը գերազանցել է 200 հազարը
Բժիշկը՝  քնի որակը  բարձրացնող մթերքների մասին
ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին
Դիլիջանի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը
Երեկվա Աշոտիկի տեսանյութի մասին…
Անկախությունը գերագույն արժեք է
Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է
ՄԵՐ «ԱՅՈ»-Ն ԿՀԻՇԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել ու բռնվել. Վանաձորի ոստիկանների բացահայտումը
Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Աբովյան քաղաքում մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն
Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում. կա տուժած
Այգուտ գյուղում այրվել է մոտ 170 հակ անասնակեր
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ավելին
Ավելին