f

Անկախ

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՅԴ ԵՐԱԶԱՆՔԸ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ


Երբ սկսվեց Մարտակերտի գործողությունը, միաժամանակ հարձակում ձեռնարկվեց տարբեր ռազմաճակատներում: Գործերը լավագույն վիճակում էին Մոնթեի ղեկավարած
ճակատում. նա առաջ էր մղվում: Ու հանկարծ՝ զանգ, զեկուցեցին, որ Մոնթեն զոհվել է...
Միանգամից երկու զգացում համակեց ինձ՝ սուր ցավ և զայրույթ: Մոնթեն իրավունք չուներ իրեն փամփուշտի զոհ դարձնելու, զոհվելու: Իսկ ռազմաճակատը նրա կորստով տուժելու էր:
Եվ տուժեց: Մերոնք այդ օրը նահանջեցին: Այդ մեկ զորավարի մահն այդքան մեծ հետք թողեց իրադարձությունների վրա:
Զայրույթն, իհարկե, միանգամից անցավ, բայց ցավը մնաց, և երևի մինչև կյանքի վերջ ես, իմ ընկերներն ու բարեկամները տանենք այդ ցավը:

Մոնթե Մելքոնյանը քաջ զինվոր էր, չնայած խիզախ զինվորներ շատ ունենք: Մոնթե Մելքոնյանը գրագետ հրամանատար էր,
չնայած գրագետ հրամանատարներ շատ ունենք: Մոնթե Մելքոնյանը յուրահատուկ, հազվագյուտ մարդ էր, որի նմանն Աստված ամեն սերնդում մի քանիսն է ստեղծում: Ամեն հայի
հոգու մեջ ինչ-որ չափով ազգային երազանք, ազգին նվիրվելու ձգտում կա: Նա կարող է ամբողջ կյանքն ապրել, ու այդ երակը չբացվի, ինքը չիմանա դրա գոյության մասին: Բայց
սկսում է պատերազմը, նրանք հայտնվում են ռազմաճակատում, հերոսություն են գործում:
Բայց Մոնթեն նրանցից չէր, Մոնթեն ավելին էր: Նա այն ջահն էր, որը լուսավորում ու ի հայտ էր բերում մյուսների թաքնված լույսը: Եվ եթե մի ազգ 2-3 սերունդ զուրկ լինի նման ջահերից, այդ
ազգը դատապարտված է մահվան: Մեծ ջահ կորցրեցինք: Ու զարմանալի էր, որ արևմուտքից եկած այդ տղան, որն իր կյանքը վառելով՝ մատուցում էր հայրենիքին, մերվեց մեր շրջապատին: Ասեմ, որ նույնիսկ գյուղացու խորամանկություն էր ձեռք բերել: Քելբաջարի գործողությունից հետո բարդ քաղաքական իրավիճակ էր ստեղծվել: Մի կողմից՝ զորքը շատ
ոգևորված էր, և ուզում էր առաջ գնալ, մյուս կողմից՝  քաղաքական նկատառումները թույլ չէին տալիս: Միակ ուղղությունը, որով իմաստ ուներ առաջ գնալ, Մարտակերտի ուղղությունն էր:
Մյուսներով իրավունք չունեինք գնալ, դեռ աշխարհը կանգնել, պահանջում էր, որ զորքը հանեինք Քելբաջարից: Իմ ու Մոնթեի վերջին հանդիպումը եղավ դա: Մոնթեն եկավ ինձ մոտ,
ասաց՝ պրն. նախարար, մեր տղաներն ուզում են գրավել Ղուբաթլին, ես կտրականապես դեմ եմ, շատ լավ պատկերացնում եմ քաղաքական իրավիճակը: Փաստեր ներկայացրեց, բայց նաև հայտնեց, որ Լաչինի վիճակը պետք է լավացնել: Մի քիչ առաջ կգնանք, կանենք այս գործողությունը, այն գործողությունը, Ղուբաթլին կշրջանցենք, ամեն ինչ քաղաքական տեսակետից նորմալ կլինի: Սենյակումս հավաքված զինվորները միանգամից ծիծաղեցին: Կա ներքին տրամաբանություն, երբ A քայլն անում ես, B քայլն անում ես, C-ն արդեն կարող ես և ինքդ չանել: C քայլն ինքնաբերաբար Ղուբաթլիի գրավումն էր: Մոնթեն իր խորամանկության
միջոցով ուզում էր անցկացնել դա, ինձանից էլ նեղացած գնաց: Իսկ ես գտնում էի, որ այդ պահին քաղաքական հաշվեկշիռը բացառում էր այդ գործողությունը:
... Մեծ կորուստ ունեցանք: Մոնթե Մելքոնյանը միայն զինվոր չէր, հայրենասեր չէր, նա նաև ջահ էր: Մի մեծ ջահ մարեց: Իհարկե, հիմա փողոցներ ու դպրոցներ անվանենք Մոնթեի
անունով, և պետք է անենք դա: Ողջունում եմ պաշտպանության նախարարության որոշումը, այն շատ կարևոր է: Բայց այնուամենայնիվ նրա հիշատակը պահպանելու գործում
ամենակարևորը Մոնթեի ծրագրերի իրականացումն է: Նրա ծրագրերը չէին սահմանափակվում մի քանի քառակուսի մետր հող կամ մի քանի գյուղ ազատագրելով: Նրա ծրագրերն ավելի
հեռուն էին գնում: Ես ասում եմ, այս պատերազմը մենք կավարտենք հաղթանակով: 
Հաղթանակով նշանակում է Ղարաբաղ, որն Ադրբեջանի կազմի մեջ չէ: Ես համոզված եմ, որ մենք այդ հաղթանակին հասնելու ենք: Եվ Մոնթեի երազանքը՝ տեսնել աշխարհով մեկ սփռված ազգը մի հզոր պետություն, կատարվելու է: Իսկ այդ հզորությունը նաև անհատների հզորությունն է: Հզոր պետության մեջ մարդն ապրում է ազատ, հպարտ, որ այդ պետության, այդ ժողովրդի մասնիկն է:

Վազգեն Մանուկյանի ելույթը Մոնթե Մելքոնյան հիմնադրամի
բացման արարողությանը Երևան, 1994թ., հուլիսի 28,
Կամերային երաժշտության տուն 

Նկարում՝

Վազգեն Մանուկյան Մոնթե Մելքոնյան ելույթ Հայաստան խմբագրի ընտրանի անցյալից

Այլ հոդվածներ հեղինակից

Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ)
«Թավշյա հեքիաթ 5»․ Արթիկում վերելակների գործարան չբացվեց, խոստացված 800 աշխատատեղով կարի ֆաբրիկան էլ ունի 57 աշխատակից (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
Ռուսաստանում կորոնավիրուսի 6,065 նոր դեպք է հայտնաբերվել
Լոս Անջելեսի մերձակայքում  երկրաշարժ է  տեղի  ունեցել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի  թիվը գերազանցել է 200 հազարը
Բժիշկը՝  քնի որակը  բարձրացնող մթերքների մասին
ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին
Դիլիջանի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը
Երեկվա Աշոտիկի տեսանյութի մասին…
Անկախությունը գերագույն արժեք է
Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է
ՄԵՐ «ԱՅՈ»-Ն ԿՀԻՇԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել ու բռնվել. Վանաձորի ոստիկանների բացահայտումը
Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Աբովյան քաղաքում մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն
Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում. կա տուժած
Այգուտ գյուղում այրվել է մոտ 170 հակ անասնակեր
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ավելին
Ավելին