f

Անկախ

«Ավստրալիայում SARS-CoV-2-ի փոխանցումը կրթական համակարգում» լայնածավալ հետազոտությունը փաստում է՝


«Ավստրալիայում SARS-CoV-2-ի փոխանցումը կրթական համակարգում» լայնածավալ հետազոտությունը փաստում է՝

📚 Դպրոցների և նախադպրոցական հաստատությունների բնականոն աշխատանքի շարունակությունը, համաճարակի զարգացման պրոցեսում էական ազդեցություն չի թողնում:

✔️ Խիստ այժմէական և կարևոր մի հարց՝ ի վերջո կա՞ն թե՞ չկան գիտական հիմքեր մեր դպրոցներում «Հատուկ ռեժիմ»-ային միջոցառումների իրականացման համար:

✔️ Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են Ավստրալիայի 8,1 միլիոն բնակչություն ունեցող Նոր Հարավային Ուելս նահանգի կրթական համակարգում (դպրոցներ, նախադպրոցական հաստատություններ) երեխաների (5-18 տարեկան) և անձնակազմի շրջանում SARS-CoV-2-ի փոխանցումը:

✔️ Ուսումնասիրության օբյեկտ են հանդիսացել երեխաների և մեծահասակների շրջանում COVID-19-ի լաբորատոր հաստատված դեպքերը, որոնք հաճախել են դպրոց կամ մանկապարտեզ, վարակիչ լինելով հանդերձ, ինչը սահմանվել է որպես՝ ախտանիշների դրսևորումից 24 ժամ առաջ ուսումնական հաստատություն հաճախածներ:

✔️ Հետազոտության մեջ ընդգրկված 15 դպրոցական և տաս նախադպրոցական հաստատություններում իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն երեխաների COVID-19-ի լաբորատոր հաստատված 12 և մեծահասակների 15 դեպքերի շրջանում, ինչպես նաև հսկողություն է սահմանվել նրանց 1448 կոնտակտների շրջանում:

📌 Եվ այսպես.

✔️ Վերոնշյալ կրթական հաստատություններից երեքում հայտնաբերվել է երկրորդային վարակման հինգ դեպք (երեք երեխա, երկու մեծահասակ)՝ գրոհման ցուցիչը (attack rate) 0,5%; 5/914: Արձանագրված հինգ դեպքերի հետ առնչված 497 կոնտակտների շրջանում վարակման երկրորդային դեպքեր չեն գրանցվել:

📌 Որպես ամփոփում.

1. Նոր Հարավային Ուելս նահանգի 7700 դպրոցական և նախադպրոցական կրթական հաստատություններից միայն 25-ում են գրանցվել հիվանդացության դեպքեր:

2. Չնայած այդ ուսումնական հաստատություններ հաճախողների շրջանում միայն 10,0% -ն է կազմել անձնակազմը, գրանցված COVID-19 դեպքերի ընդհանուր թվի մեջ նրանց տեսակարար կշիռը կազմել է 56,0%՝ ինչը համահունչ է ընդհանուր բնակչության շրջանում նմանատիպ առավել ծավալուն ցուցանիշներին:

3. SARS-CoV-2-ով երկրորդային վարակում է տեղի ունեցել 15 դպրոցներից միայն երեքում, իսկ տասը նախադպրոցական հաստատություններից՝ միայն մեկում:

4. Ընդհանուր առմամբ գրոհման միջին ցուցանիշը (attack rate) 0,4%; 5/1411, կամ մեկ վարակման դեպք յուրաքանչյուր 282 կոնտակտների դեպքում:

‼️ Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ դպրոցական և նախադպրոցական հաստատությունների բնականոն աշխատանքի շարունակությունը, համաճարակի զարգացման պրոցեսում էական ազդեցություն չի թողնում:

Առավել մանրամասն հետազոտության արդյունքներին կարող եք ծանոթանալ ստորև բերվող հղումով:

https://www.thelancet.com/journals/lanchi/article/PIIS2352-4642(20)30251-0/fulltext?fbclid=IwAR3eAb2vZx1zXdzzK2ZUZykvOqWmlGtRC9vHegFN-rGmg6rDCZRxjwY4Y7g

նոր կորոնավիրուս Աշխարհում Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ)
«Թավշյա հեքիաթ 5»․ Արթիկում վերելակների գործարան չբացվեց, խոստացված 800 աշխատատեղով կարի ֆաբրիկան էլ ունի 57 աշխատակից (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
Ռուսաստանում կորոնավիրուսի 6,065 նոր դեպք է հայտնաբերվել
Լոս Անջելեսի մերձակայքում  երկրաշարժ է  տեղի  ունեցել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի  թիվը գերազանցել է 200 հազարը
Բժիշկը՝  քնի որակը  բարձրացնող մթերքների մասին
ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին
Դիլիջանի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը
Երեկվա Աշոտիկի տեսանյութի մասին…
Անկախությունը գերագույն արժեք է
Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է
ՄԵՐ «ԱՅՈ»-Ն ԿՀԻՇԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել ու բռնվել. Վանաձորի ոստիկանների բացահայտումը
Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Աբովյան քաղաքում մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն
Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում. կա տուժած
Այգուտ գյուղում այրվել է մոտ 170 հակ անասնակեր
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ավելին
Ավելին