f

Անկախ

Էլիտաների երկխոսությունը


Կայուն են այն երկրներն, որտեղ էլիտաներն երկխոսում են, այսինքն ունեն երկրի կայացման գործում կարևորագույն հարցերի շուրջ համաձայնություն, սակայն մնացած հարցերում քաղաքական բանավեճի մեջ են գտնվում, որի շուրջն էլ ընթանում է քաղաքական պայքարը:

Երբ երկխոսությունը դադարում է, ապա տեղի են ունենում կատակլիզմներ, օրինակ այն, ինչն այսօր կատարվում է Միացյալ Նահանգներում և Բելառուսում:

Նման բան կատարվել է Հայաստանում 1998-ին, երբ Արցախի հարցում երկխոսությունը վերածվեց առճակատման ու փոխհաձայնությունն անհնարին էր ու արդյունքում սկսվեցին քաղաքական անկայունություններ:

Նման բան կատարվեց 2008-ին, երբ երկխոսությունն անհնարին էր և տեղի ունեցան բախումներ: Այստեղ նույնպես Արցախի խնդրում տարբեր տեսակետների բախում կար, սակայն, ի տարբերություն 1998-ի, կար նաև երկրի վերափոխման խնդիր և այս երկու հարցերը միմյանց էին միախառնվել, ինչն ամենավատագույն տարբերակն էր: Չէր կարելի այդ երկու խնդիրներն միմյանց հետ միահյուսել: Դա վատ ավարտվեց:

Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում էր, որպեսզի նման երկխոսություն տեղի ունենար՝ բաց էր թողնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածներին և նրանց տալիս բարձր պետական պաշտոններ, նաև տեղեր խորհրդարանում, սակայն Սերժ Սարգսյանի "երկխոսությունն" անբովանդակ էր։ Կարճ ասած, երկխոսությունն ավելի շուտ առևտրական գործարք էր հիշեցնում, քան քաղաքական երկխոսություն՝ քաղաքական պայմանավորվածություններով հանդերձ։

Քաղաքականությունը վերածվել էր առևտրի, որին բոլորն էին մասնակցում՝ ով կարողանում էր ու դա Հայաստանի քաղաքական մտքի դատարկության արդյունքն էր՝ այդ թվում նաև ընդդիմության։

Այսօր նունպես քաղաքական էլիտաների միջև քաղաքական երկխոսությունը բացակայում է և կա առճակատում ու դեստրուկտիվ մթնոլորտ ու ցավալին այն է, որ նման երկխոսության հնարավորությունն արդեն անհնարին է, անգամ նման հարթակներ չկան ոչ խորհրդարանում, ոչ խորհրդարանից դուրս։ Քաղաքական դաշտն ականապատված է ու լի ցնցումներով։

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում Հայաստան երկխոսություն

Այլ հոդվածներ հեղինակից

Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ)
«Թավշյա հեքիաթ 5»․ Արթիկում վերելակների գործարան չբացվեց, խոստացված 800 աշխատատեղով կարի ֆաբրիկան էլ ունի 57 աշխատակից (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
Ռուսաստանում կորոնավիրուսի 6,065 նոր դեպք է հայտնաբերվել
Լոս Անջելեսի մերձակայքում  երկրաշարժ է  տեղի  ունեցել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի  թիվը գերազանցել է 200 հազարը
Բժիշկը՝  քնի որակը  բարձրացնող մթերքների մասին
ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին
Դիլիջանի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը
Երեկվա Աշոտիկի տեսանյութի մասին…
Անկախությունը գերագույն արժեք է
Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է
ՄԵՐ «ԱՅՈ»-Ն ԿՀԻՇԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել ու բռնվել. Վանաձորի ոստիկանների բացահայտումը
Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Աբովյան քաղաքում մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն
Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում. կա տուժած
Այգուտ գյուղում այրվել է մոտ 170 հակ անասնակեր
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ավելին
Ավելին