f

Անկախ

Պետությունը խախտում է երեխաների կրթության իրավունքը՝ նրանց պարտադրաբար դուրս թողնելով կրթությունից


Վաղվանից մեկնարկում է ուսումնական տարին նաև նախակրթարաններ հաճախող փոքրիկների համար։ Եվ եթե ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով մինչև համավարակը Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 70 տոկոսը նախակրթարան չէր հաճախում, ապա այս տարի մանկապարտեզներն ավելի մեծ թվով երեխաների համար են անհասանելի լինելու։ Պայմանավորված համավարակով և երկրում հայտարարված կարանտինով՝ մանկապարտեզ հաճախել կարող են միայն աշխատող ծնողների երեխաները և առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները։ Հերթագրված երեխաների ընդունելություն այս տարի տեղի չի ունենալու։

Յուրաքանչյուր խմբում երեխաների առավելագույն թիվը կազմելու է 12-ը, մինչդեռ գիտենք, որ Հայաստանում պետական մանկապարտեզները սովորաբար գերբեռնված են, և յուրաքանչյուր խմբում սովորաբար 30 երեխա է լինում։ Ստացվում է, որ մոտավոր հաշվարկով՝ պետական մանկապարտեզ հաճախող երեխաների մոտ 1/3-ը պարտադրաբար դուրս է մնալու կրթությունից։

Իշխանությունների այս որոշումը շատ ծնողների խնդրի առաջ է կանգնեցրել՝ հարուցելով նրանց դժգոհությունը։

Անգելինան պատմում է, որ մանկապարտեզում հերթագրված են վաղուց, հենց այս սեպտեմբերին դուստրը պետք է մանկապարտեզ գնար, ինքն էլ անցներ աշխատանքի։ Սակայն համավարակը խառնել է Անգելինայի ծրագրերը։ «Երեխայիս պահող չունեմ, մասնավոր մանկապարտեզները շատ թանկ են, ստացվում է, որ ստիպված հրաժարվելու եմ աշխատանքից, չնայած լրացուցիչ եկամուտն հիմա մեր ընտանիքին շատ պետք է»,- ասում է նա։

Երկու երեխաների մայրիկ Մարիամն էլ պատմում է, որ ճիշտ է, ինքը չի աշխատում և երեխաներին պահելու խնդիր չունի, բայց մտահոգված է իր երեխաների՝ կրթությունից դուրս մնալու հանգամանքով։ «Էլի տանը կարող եմ զբաղվել հետները, բանաստեղծություններ սովորեցնել։ Բայց ինչ էլ անեմ, մանկապարտեզին փոխարինել չեմ կարող։ Երեխաներին մանկապարտեզ ենք ուղարկում, որ սոցիալականացվեն, սովորեն շփվել իրենց հասակակիցների հետ, որոշակի կարգուկանոնի վարժվեն՝ նախապատրաստվելով դպրոցին։ Հիմա իմ երեխաներն այդ ամենից զրկված են»,- ասում է նա։

Մարիամը նշում է, որ մտածում է մանկապարտեզի վարձին համարժեք կամ գուցե մի քիչ էլ ավել գումարով որևէ զարգացման խմբակ գտնել, որտեղ երեխաներին գոնե շաբաթական 1-2 անգամ կտանի։ «Մեր բնակավայրում նման խմբակներ չկան։ Ստիպված երեխաներիս Երևան եմ հասցնելու, լավ է, որ գոնե մոտ է»,- ասում է Մարիամը։

Սոցիալական ցանցերում ծնողները հաճախ են հարց բարձրացնում՝ թե ինչու է, որ պետական մանկապարտեզներում նման խիստ սահմանափակումներ են կիրառվում, իսկ մասնավորներում՝ ոչ։ «Մասնավոր մանկապարտեզ հաճախող երեխաների համար կորոնավիրուս չկա՞»,- հարցնում են ծնողները։ Եվ այս օրերին սոցիալական ցանցերի ծնողական խմբերում ամենաշատ քննարկվող թեմաներից են մասնավոր մանկապարտեզները․ շատերը փորձում են հասկանալ, թե կարո՞ղ են արդյոք գտնել իրենց գրպանին հասու մասնավոր մանկապարտեզ։ Իսկ մասնավոր մանկապարտեզը Հայաստանում բավականին թանկ հաճույք է՝ ամենամատչելի մասնավոր մանկապարտեզի ամսական վճարը համարժեք է մեր երկրում պաշտոնապես գործող նվազագույն աշխատավարձին։

Ուշագրավ է, որ հիմքում ունենալով վաղ մանկական կրթության վերաբերյալ առաջին գլոբալ զեկույցը՝ նախորդ տարի ՅՈՒՆԻՍԵՖԸ կառավարությանը կոչ էր արել  պարտադիր դարձնել առնվազն մեկ տարվա նախադպրոցական կրթությունը յուրաքանչյուր երեխայի համար և դա ապահովելու համար երկրի կրթական բյուջի առնվազն 10 տոկոսը հատկացնել նախակրթարանների զարգացմանը։

Իսկ նման խորհրդի հիմք էին ծառայել հետազոտությունների արդյունքները, որոնք փաստում են․ նախադպրոցական կրթություն ստացող երեխաները  երկու անգամ ավելի հավանական է, որ հաջողեն մաթեմատիկայում և այլ առարկաներում։ Նախադպրոցական կրթություն չստացած երեխաներն ավելի հավանական է, որ դպրոցում ցուցաբերեն  ցածր առաջադիմություն և հայտնվեն դպրոցից դուրս մնալու ռիսկի տակ կամ մնան իրենց հաջողակ հասակակիցների ստվերում։

Եվ այս պարագայում հարց է առաջանում՝ դիմակ չկրելու տնտեսական հետևանքները հաշվարկած ու բարձրաձայնող պատգամավորներն արդյո՞ք հաշվարկել են, թե ներկայում և ապագայում երկիրն ինչ տնտեսական վնասներ է կրում և կրելու նախակրթարանների սահմանափակ գործելու հետևանքով։ Թե՞ այս հաշվարկը պոպուլիզմ չի ենթադրում, ուստի և իշխանական պատգամավորներին հետաքրքիր չէ։

Թե ինչ շահերից ելնելով են իշխանությունները նախադպրոցական տարիքի երեխաներին դուրս թողնում կրթությունից, մեծ հարց է։ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում, առնվազն, նման դրույթ չկա, ավելին, ճիշտ  հակառակն է ամրագրված․   «Բարձրացնելու ենք նախադպրոցական կրթության որակը, հասանելիությունը և  մատչելիությունը` ապահովելով 3 տարեկանից բարձր երեխաների 70%-ի ներգրավումը նախադպրոցական կրթական հաստատություններում»։

 

 

 

Մանկապարտեզ նախակրթարան նախադպրոցական կրթություն խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ)
«Թավշյա հեքիաթ 5»․ Արթիկում վերելակների գործարան չբացվեց, խոստացված 800 աշխատատեղով կարի ֆաբրիկան էլ ունի 57 աշխատակից (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
Ռուսաստանում կորոնավիրուսի 6,065 նոր դեպք է հայտնաբերվել
Լոս Անջելեսի մերձակայքում  երկրաշարժ է  տեղի  ունեցել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի  թիվը գերազանցել է 200 հազարը
Բժիշկը՝  քնի որակը  բարձրացնող մթերքների մասին
ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին
Դիլիջանի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը
Երեկվա Աշոտիկի տեսանյութի մասին…
Անկախությունը գերագույն արժեք է
Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է
ՄԵՐ «ԱՅՈ»-Ն ԿՀԻՇԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել ու բռնվել. Վանաձորի ոստիկանների բացահայտումը
Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Աբովյան քաղաքում մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն
Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում. կա տուժած
Այգուտ գյուղում այրվել է մոտ 170 հակ անասնակեր
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ավելին
Ավելին