f

Անկախ

«Հրապարակ». «Փաստորեն, հրաշքներ լինում են». Ի՞նչ փոխվեց մեկ գիշերում. Պատգամավորներից ոմանք գիշերը չեն քնել


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը, ինչպես Փաշինյանը կասեր, խորհրդարանական մաստեր-կլաս ցույց տվեց՝ դրսեւորելով աննախադեպ «սկզբունքայնություն»։ Մեկ օր առաջ եւ տեւական ժամանակ հուժկու քննադատում էին նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանի առաջադրումը, բայց ամենաշատ՝ 86 կողմ ձայնով նրան գործուղեցին ՍԴ։ 1 տարի առաջ Վաղարշյանին  մերժած հեղափոխականները նրա թեկնածության քննարկման ժամանակ մուննաթ էին գալիս նախագահականի ներկայացուցչի վրա, թե ինչու են մերժված թեկնածուին կրկին առաջադրել, ինչու են անարգում խորհրդարանական ինստիտուտը։

Ի՞նչ փոխվեց մեկ գիշերում, ինչո՞ւ իմքայլականները գրեթե միաձայն ընտրեցին Վաղարշյանին։ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ թեկնածուների վերաբերյալ եզրակացություններն էին պատճառը»,- ասաց մեր աղբյուրը։

«Ո՞նց կլիներ՝ խայտառակված Խունդկարյանին ընտրեինք, իսկ Վաղարշյանին, ում բարեվարքության վերաբերյալ հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել, մերժեինք։ Արդար չէր լինի»։ Երեկ ուշ երեկոյան «վերեւներից» ստացած զանգից հետո խմբակցությունն ընդհանուր «զրուցարանում» Վաղարշյանի օգտին քվեարկելու մասին քննարկումներ է ծավալել, ապա որոշել առավոտ շուտ խմբակցության նիստ հրավիրել։

Նիստի ընթացքում չնայած մի քանիսը դեմ են արտահայտվել, սակայն պարզել են, որ ոմանք անչափ «տպավորվել» են թեկնածուի անկեղծությամբ, ամբողջ գիշեր չեն քնել նրան մերժելու մտքից։ Դեմ են եղել նրանք, ովքեր քննարկման ժամանակ քննադատական հարցադրումներ են ներկայացրել։ Ինքը՝ Վաղարշյանը, քվեարկությունից հետո մեզ հետ զրույցում անակնկալի եկած՝ խոստովանեց․ «Փաստորեն, հրաշքներ լինում են»։ Իսկ թե ինչ է ինքն անձամբ արել այդ ուղղությամբ, վստահեցրեց․ «Ոչինչ, պատգամավորներին պիտի հարցնեք՝ ինչու մտքափոխվեցին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սահմանադրական դատարան Արթուր Վաղարշյան Իմ քայլը Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ)
«Թավշյա հեքիաթ 5»․ Արթիկում վերելակների գործարան չբացվեց, խոստացված 800 աշխատատեղով կարի ֆաբրիկան էլ ունի 57 աշխատակից (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
Ռուսաստանում կորոնավիրուսի 6,065 նոր դեպք է հայտնաբերվել
Լոս Անջելեսի մերձակայքում  երկրաշարժ է  տեղի  ունեցել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի  թիվը գերազանցել է 200 հազարը
Բժիշկը՝  քնի որակը  բարձրացնող մթերքների մասին
ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին
Դիլիջանի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը
Երեկվա Աշոտիկի տեսանյութի մասին…
Անկախությունը գերագույն արժեք է
Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է
ՄԵՐ «ԱՅՈ»-Ն ԿՀԻՇԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել ու բռնվել. Վանաձորի ոստիկանների բացահայտումը
Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Աբովյան քաղաքում մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն
Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում. կա տուժած
Այգուտ գյուղում այրվել է մոտ 170 հակ անասնակեր
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ավելին
Ավելին