f

Անկախ

Ի՞նչ տեղի ունեցավ հաջորդ օրը՝ բոլորդ իմացաք. մեկը քեֆ էր անում, մյուսը՝ ճոխ միջոցառում և այլն. Սոֆյա Հովսեփյան


Սոցիալական ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, թե ՞ սոցիալական ՕՏԱՐՈՒՄ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անդրադարձ կրթության կազմակերպմանը:

Գաղտնիք չէ , որ մենք ունենք լուրջ խնդիր կրթության կազմակերպման առումով , քանի որ դպրոցները մշտապես զրկված են եղել ինքնուրույնությունից. տնօրենները , մասնագետները եւ մնացած բոլոր օղակները՝ կրթության կազմակերպողները , առավել շատ մտածել են՝ ինչպես անեն , որ չսխալվեն ու ստուգումների ժամանակ կանոնները ճիշտ պահեն, քան թե երեխայի «լավագույն շահը» դիտարկեն եւ կազմակերպեն այնպես, որ կանոնն էլ պահվի, եւ երեխան ՝ սանը, չտուժի այդ ամենի արանքում:

Գաղտնիք չէ նաեւ , որ դպրոցները մշտապես բողոքել են այն բանից, որ իրենց չեն տալիս այդ ազատությունը, որ ինքնուրույն տնօրինեն, կառավարեն, կազմակերպեն, քանի որ ՊՈԱԿ են, եւ օրենքն ու տրամաբանությունը դա են թելադրում:

Բայց...

Այսօր, թեեւ ոչ անթերի (երբեմն անտրամաբանական), բայց որոշումները ուղարկվում են դպրոց, եւ կազմակերպումը թողնում տնօրենների հայեցողությանը: Տնօրեններն էլ կազմակերպում են այնպես, ինչպես որ պատկերացնում են:

Այս մեկուկես տարին լավագույն թեստավորումն էր հասկանալու համար, թե ո՞ր տնօրենն է կարողանում լինել կազմակերպիչ, եւ որը՝ ոչ: ( Ապացույցներից հերթականը երեկ հրապարակված լուսանկարներն են մի քանի դպրոցներից):

Հիմա շատ բարդ իրավիճակ է իմ դիտարկմամբ, որ ո՛չ ազատությունն է մի բան, ո՛չ էլ գերվերահսկողությունը, քանի դեռ մենք սերնդափոխության չենք գնացել թե՛ տնօրենների, թե՛ ուսուցիչների առումով:

2020թ. մայիսին մի բողոք ստացա Երեւանի դպրոցներից մեկի մասին եւ այդ բողոքը բնականաբար ուղարկեցի ԿԳՄՍ նախարարին: Նախարարը կարդալուց հետո տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ մի դպրոցի կողքից անցնելուց ականատես է եղել դասագրքերի հանձմանը, որը շատ պատշաճ կազմակերպված է եղել եւ նույնը տեղեկացրել են իրենց այլ դպրոցների մասով: Բնականաբար չառարկեցի, բայց առաջարկեցի ուշադիր լինել, քանի որ վերոնշածս ունեի աչքիս առաջ, եւ ստացա համաձայնություն, որ անպայման ուշադիր կլինեն:
Ի՞նչ տեղի ունեցավ հաջորդ օրը՝ բոլորդ իմացաք. մեկը քեֆ էր անում, մյուսը ճոխ միջոցառում եւ այլն:

Որպես կանոն ես չեմ մեղադրում դպրոցներին, քանի որ, այո՛, իրենց սովորեցնել է պետք, իսկ երբ դրանից հետո կրկնում են, ապա լինել շատ խիստ:

Բայց ...

Սխալ է իմ մոտեցումն էլ, քանի որ կառավարողը պարտավոր է ունենալ համապատասխան հմտություններ, երբ հավակնում է ստանձնել այս կամ այն հաստատության կառավարումը:

Այսքան երկար - բարակ գրելուս իմաստն այն է, որ խնդրեմ, առաջարկեմ, պահանջեմ կրթության կազմակերպման պատասխանատուներին, բոլոր մանկավարժներին, կրթության փորձագետներին՝ այն, ինչ անում եք, միշտ աչքի առաջ ունեցեք երեխայի հոգեբանությունը, տարիքային առանձնահատկությունը, երեխայի հույզերը, երեխայի ֆիզիկական առողջությունը, մտավոր եւ հոգեւոր առողջությունը եւ այլն:

Հիշե՛ք, որ այն, ինչ այսօր «կոտրեցինք», վաղը անհետք չի սոսնձվելու:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ առողջության պահպանման հարց է լուծում, այն չշփոթե՛ք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕՏԱՐՄԱՆ հետ»:

Հայաստան Սոֆյա Հովսեփյան ՖԲ Գրառում

Այլ հոդվածներ հեղինակից

Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ)
«Թավշյա հեքիաթ 5»․ Արթիկում վերելակների գործարան չբացվեց, խոստացված 800 աշխատատեղով կարի ֆաբրիկան էլ ունի 57 աշխատակից (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
Ռուսաստանում կորոնավիրուսի 6,065 նոր դեպք է հայտնաբերվել
Լոս Անջելեսի մերձակայքում  երկրաշարժ է  տեղի  ունեցել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի  թիվը գերազանցել է 200 հազարը
Բժիշկը՝  քնի որակը  բարձրացնող մթերքների մասին
ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին
Դիլիջանի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը
Երեկվա Աշոտիկի տեսանյութի մասին…
Անկախությունը գերագույն արժեք է
Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է
ՄԵՐ «ԱՅՈ»-Ն ԿՀԻՇԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել ու բռնվել. Վանաձորի ոստիկանների բացահայտումը
Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Աբովյան քաղաքում մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն
Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում. կա տուժած
Այգուտ գյուղում այրվել է մոտ 170 հակ անասնակեր
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ավելին
Ավելին