f

Անկախ

ԱԺ-ն սահմանեց COVID-19-ի հաղթահարման քայլերը քննող հանձնաժողովի անդամների թիվը


ՀՀ Ազգային ժողովը սահմանեց COVID-19-ի հաղթահարման հարցում կառավարության, պարետատան քայլերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը:  Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը ԱԺ նիստում ստացավ 110 կողմ, 5 ձեռնպահ ձայներ:

ԱԺ պատգամավորների մեկ քառորդի ստորագրություններով ստեղծվել է քննիչ հանձնաժողով: Ինչպես տեղեկացրել էր նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ առաջարկել են, որ հանձնաժողովն ունենա 12 անդամ, այսինքն՝ 7 անդամ՝ իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, 3 անդամ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և 2 անդամ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկությունից առաջ վարման կարգով իր ելույթում շեշտեց՝ ամբողջ աշխարհում համավարակը դեռ հաղթահարված չէ: «Ավելին, այսօր շատ գիտնականներ, բժիշկներ փորձում են պարզել կորոնավիրուսի իրական ծագումնաբանությունը, որը հնարավորություն կտա հստակ հասկանալ, թե որոնք են այն արդյունավետ պաշտպանիչ, կանխարգելիչ միջոցառումները, որոնք հնարավորություն կտան հանրությանը զերծ պահել վարակից: Հետևաբար մնում են այն կարծիքին, որ նման քննիչ հանձնաժողով ստեղծելն այս պահի դրությամբ առնվազն անհասկանալի է: Այնուամայնիվ, «Իմ քայլը» խմբացությունը չի խոչընդոտելու քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, կառաջադրի պատգամավորների, որոնք կներգրավեն կազմում»,-ասաց Մակունցն ու շեշտեց՝ սակայն չեն գտնում, թե այն այս փուլում լինելու է արդյունավետ:

Նախորդ օրը այս հարցը բուռն քննարկվել էր խորհրդարանի նիստերի դահլիճում: Տարբեր պատգամավորներ հայտնել էին տարբեր տեսակետներ: ԲՀԿ-ից Արտյոմ Ծառուկյանը շեշտել էր՝ պետք է գույքագրեն, ֆիքսենք, թե ինչն է թերի արվել, ինչն է ճիշտ արվել: «Քննիչ հանձնաժողովը բացի խնդիրները ֆիքսելուց, նաև պետք է լուրջ առաջարկներ անի, թե հետագայում ինչ պետք է անենք, որ և թվերը լավացնենք և տարածաշրջանում ավելի լավ դիրքում լինենք»,-նշել էր պատգամավորը:

ԼՀԿ-ից Կարեն Սիմոնյանը նշել էր՝ ապահովագրելու համար հետագա սխալները, պետք է բոլոր հնարավոր տարբերակներով բացահայտեն այն բոլոր սխալ միջոցառումները, որ եղել են: «Անհնար է, որ նման հսկայածավալ աշխատանքի ընթացքում չլինեն սխալներ»,-ասել էր նա: 

«Իմ քայլը»-ից Ալեն Սիմոնյանը շատ դրական էր գնահատել հանձնաժողովի ստեղծումը, ցանկություն հայտնել ընդգրկվել կազմում: «Բայց ոչ այն կոնտեքստում, որ այստեղ հաճախ նշվում է: Ես ուզում եմ մենք այստեղ քննարկենք նաև այն գործողությունները, որոնք տեղի են ունեցել ոչ միայն կոնկրետ մարմինների ներկայացուցիչների կողմից, այլ նաև ընդդիմության գործընկերների կողմից»,-ասել էր Սիմոնյանը:

Հայաստան Ազգային ժողով

Այլ հոդվածներ հեղինակից

Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ)
«Թավշյա հեքիաթ 5»․ Արթիկում վերելակների գործարան չբացվեց, խոստացված 800 աշխատատեղով կարի ֆաբրիկան էլ ունի 57 աշխատակից (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
Ռուսաստանում կորոնավիրուսի 6,065 նոր դեպք է հայտնաբերվել
Լոս Անջելեսի մերձակայքում  երկրաշարժ է  տեղի  ունեցել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի  թիվը գերազանցել է 200 հազարը
Բժիշկը՝  քնի որակը  բարձրացնող մթերքների մասին
ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին
Դիլիջանի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը
Երեկվա Աշոտիկի տեսանյութի մասին…
Անկախությունը գերագույն արժեք է
Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է
ՄԵՐ «ԱՅՈ»-Ն ԿՀԻՇԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել ու բռնվել. Վանաձորի ոստիկանների բացահայտումը
Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Աբովյան քաղաքում մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն
Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում. կա տուժած
Այգուտ գյուղում այրվել է մոտ 170 հակ անասնակեր
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ավելին
Ավելին