f

Անկախ

Մասնագիտական ու հանրային «թայֆաբազությունը» թույլ չի տալու պատշաճ, օբյեկտիվ և մասնագիտական սկզբունքների հիման վրա դիրքորոշում կամ որոշում ընդունել։


Այս օրերին լրագրողները շատ են դիմում՝ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը վերացնելու հնարավորության շուրջ դիրքորոշում ստանալու համար. որոշեցի միանգամից բոլորի համար պարզաբանել։

Երևանի գլխավոր ճարտարապետի ինստիտուտը վերարժևորելու մասին քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունն, ինչ խոսք, ոգևորիչ է հատկապես ոլորտի այն ներկայացուցիչների համար, որոնք ավելի քան մեկ տասնամյակ այդ մասին գրում ու խոսում են (մեկ այլ օրինակ ևս՝ http://blog.urbanlab.am/2011/09/blog-post_8436.html

Սակայն այս համարձակ որոշմանը հաջորդում է տրամաբանական հարցը, թե ինչով ենք փոխարինում այն։ Եթե ինստիտուցիոնալ որոշում ընդունելու ցանկություն ունենք, ապա այժմ քննարկվող խորհրդի ինստիտուտը նույնպես լուրջ ռիսկեր է պարունակում։

Ինչպես օրերս մի քննարկման ժամանակ նշեցի, մեր մասնագիտական ու հանրային «թայֆաբազությունը» թույլ չի տալու պատշաճ, օբյեկտիվ և մասնագիտական սկզբունքների (եթե իհարկե այդպիսիք կան) հիման վրա դիրքորոշում կամ որոշում ընդունել։ Վկան՝ թե՛ այժմյան, թե՛ նախկին քաղաքաշինական խորհուրդների գործունեությունն է։ Դրանց քննարկումների որակն ու բնույթը հնարավոր են դարձրել վավերացնել մի շարք վիճահարույց նախագծեր, ինչպիսիք են «Դվին» հյուրանոցը, «Ամերիա» բանկի շենքը Շահումյանի հրապարակում, Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի տարածքում կառուցվող շենքն ու էլի բազմաթիվ դեպքեր։

Իրականում խորհրդի անդամները շատ մեղավոր չեն, կամ ավելի ճիշտ՝ մեղավոր են այնքանով, որ համաձայնել են մասնակցել նման «կիսամասնագիտական» գործընթացի։ Ցանկացած անձի էլ պարզ է՝ չե՛ս կարող նման խոշոր նախագծերի վերաբերյալ կարծիք հայտնել 30 րոպեանոց քննարկման շրջանակում։ Էլ չեմ ասում, որ դրանք կազմավորվել են խնամի-ծանոթ-բարեկամ, բաժակի-ընկեր կամ “first come, first served” տրամաբանությամբ։

Բայց, անկախ ամեն ինչից, անհրաժեշտ է մեխանիզմ գտնել, թե ինչ ենք անելու վերջապես այն օրը, երբ որոշենք, որ այլևս չենք ունենալու գլխավոր ճարտարապետ։ Մասնագիտական շրջանակները, ինչպես և ձեր խոնարհ ծառան, միշտ բարձրաձայնել են պատշաճ քաղաքային (տարածական) պլանավորման փաստաթղթերի անհրաժեշտության մասին։ Իհարկե, գրեթե բոլորը կարծում են, որ եթե մենք ունենանք և հարգենք ներկայիս գլխավոր հատակագիծը կամ գոտևորման նախագծերը, ապա մենք ունենալու ենք «պատշաճ» տարածական որոշումների ընդունման համակարգ։

Հիասթափեցնեմ։ Չե՛նք ունենալու։

Այս պահին գործող տարածական պլանավորման համակարգերը չեն ապահովելու մեր քաղաքի տրամաբանական, հավասարակշռված, կայուն ու արդար զարգացումը։

Լավ, այդ դեպքում ի՞նչ անել։ Փորձեմ մի քանի կետերով նշել, թե ինչ լուծում եմ տեսնում, որը, բնականաբար, քննարկման ու դետալացման կարիք ունի.

1. Երևան քաղաքի գրեթե ողջ տարածքում 2-3 տարով մորատորիում է հայտարարվում , այսինքն, դադարեցվում է ՆՈՐ թույլտվությունների տրամադրումը։ Սա չի նշանակում, թե անհրաժեշտ է դադարեցնել ընթացիկ շինարարությունները։

2. Վեց ամսվա ընթացքում վերանայվում է Երևանի քաղաքային պլանավորման ողջ տրամաբանությունը՝ հստակ կերպով խթանելով ազգային (կառավարության) մակարդակով արագացված իրավական գործընթացները։ Այս գործընթացի համար անհրաժեշտ է բազմագիտակարգ վերլուծությունների և առկա վիճակի քարտեզագրման (և՛ ուղղակի, և՛ անուղղակի իմաստով) խոշորածավալ աշխատանք կատարել։

3. Վեցերորդ ամսվանից հետո համակարգված և կանոնակարգված նոր կառուցապատում է թույլատրվում Երևանի որոշակի հատվածներում, որտեղ առկա են քիչ թե շատ նորմալ գոտևորման նախագծեր, ինչպես օրինակ՝ Նորք-Մարաշ վարչական շրջանում։

4. Զուգահեռաբար այս ընթացքում ընտրվում է Երևանի մեկ այլ տարածք, որն ունի վերջերս մշակված գոտևորման նախագիծ, և առկա են քիչ թե շատ պատշաճ տարածական տվյալներ, ու պիլոտային տրամաբանությամբ մշակվում է վերարժևորված քաղաքային պլանավորման նոր փաստաթուղթ՝ դրան հատկացնելով մոտ երկու տարի ժամանակ։

5. Դարձյալ զուգահեռաբար, արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ մշակվում է Երևանի զարգացման նոր քաղաքային պլան (այն չեմ անվանում գլխավոր հատակագիծ, որպեսզի նորից չվերադառնանք ի շրջանս յուր) ու քաղաքը «դրվում է» զարգացման ճիշտ ուղու վրա։

Իսկ թե ով կամ ովքեր պետք է անեն այս ամենն, արդեն հարցի մյուս մասն է։ Ես միայն գիտեմ, որ սա ոչ թե «ով»-ի, այլ «ովքեր»-ի խնդիր է, ու դրա լուծումը ներառականությունը գիտակցելու ու դրան ռեսուրսներ տրամադրելու մեջ:

Լուսանկարը Vahan Abgaryan-ի։

Սարհատ Պետրոսյան ՖԲ Գրառում Երևանի գլխավոր ճարտարապետ Երևանի քաղաքապետարան

Այլ հոդվածներ հեղինակից

Պակիստանի ցամաքային ուժերի հրամանատարը Թուրքիայում է
ՁԻԱՀ-ով վարակված անձը սեռական հարաբերություն է ունեցել 21-ամյա բնակչուհու հետ․ Արցախի ՔԿ
McAfee հակավիրուսի ստեղծողին մահացած են գտել բանտախցում
Պարեկային ոստիկանությունն իր աշխատաոճով, արդյունավետությամբ պիտի նոր խոսք բերի Հայաստանի Հանրապետությանը. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին մեկ այլ զորամաս է բացել
Թուրքիայում կառուցվել է Կարսի ջրամբարը, որի պատճառով Ախուրյան գետում ջրի քանակը կրճատվել է. Վահան Քերոբյան
«Երկարացրեցիք, մամուլի ասուլիս չեմ տալիս». Սյունիքի մարզպետը հեռացավ՝ առանց հարցերի պատասխանելու
ՍԴ-ն իմ դիմումով կասեցրել է 3 բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող որոշումը. ՄԻՊ
Արցախի Հաշվեքքնիչ պալատի նախագահի թեկնածու է ներկայացվել Տիգրան Ծատրյանը
Մենք ընտրեցինք պարտությունը. Գեղամ Նազարյան
Seaside Startup Summit ընկերության արձագանքը՝ Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանմանը
Գեղարքունիքում կանցկացվեն վարժանքներ
ԱԹՍ-ներ է արտադրելու եւ արտահանելու է. ընկերությունը 4,25 մլրդ դրամի ներդրում կանի
Արագածոտնում նոր արևային ֆոտովոլտային կայանը կգործարկվի արդեն 2025-ին. ներդրումները կկազմեն 174 մլն դոլար
Կվերացվի արդյոք Չարչյանի կալանքը. գնդակը Գլխավոր դատախազի դաշտում է
«Հայաստան» դաշինքն այսօր բողոքի ակցիա է անելու դատախազության դիմաց. Արմեն Չարչյանի կալանավորումը համարում են քաղաքական հետապնդում
Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ հատվածների գազամատակարարումը
ՀՀ-ում համերաշխության օրակարգը պարտվել է, հաղթել են «մուրճի» և «մանգաղի» օրակարգերը․ մենք շարունակելու ենք մեր արտախորհրդարանական գործունեությունը․ Էդմոն Մարուքյան
Վարչապետի գալուց բոլորս ոտքի կանգնենք․ վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատուն՝ կառավարության անդամներին (տեսանյութ)
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք․ արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը 2887 է
«Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանը կալանավորվել է. ՔԿ
Նման բան տեղի չի ունեցել․ Լոռու մարզպետը՝ Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու մասին
Ատրճանակը հայտնաբերվեց, գումարը` դեռ ոչ. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը
Հունիսի 23-ից 24-ը բացահայտվել է հանցագործության 45 դեպք
Բաշինջաղյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվել է. հարվածը եղել է կրծքավանդակի ձախ հատվածին
Ավելին
Ավելին