f

Անկախ

Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին


ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի, ‹‹Իմ քայլը›› բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և բազմաթիվ կամավորների մասնակցությամբ սեպտեմբերի 19-ին Հիմնադրամի «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակում  Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտում մասնակցել է մաքրապատման աշխատանքներին։ Միջոցառումն իրականացվել է  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։

Միջոցառման մասնակիցները մի քանի ժամվա ընթացքում մաքրել են Վանաձոր գետի աղբախեղդ եղած 1,5 կմ ափամերձ տարածքը՝ բնության վերադարձնելով իր իրական տեսքն ու հմայքը: Մաքրապատման աշխատանքների արդյունքում հավաքվել է 450 պարկ (120 լիտրանոց) աղբ, որից 200 պարկ տեսակավորված աղբը (պլաստիկ թափոն) ուղարկվել է վերամշակման, իսկ մնացած աղբը տեղափոխվել աղբավայր։

«Անկախության տոնի նախօրեին այս միջոցառմամբ ցանկանում ենք կարևորել ու ընդգծել մեր հայրենիքի հանդեպ ամենօրյա սիրո, խնամքի ու հոգատարության անհրաժեշտությունը: Հայաստանն ու նրա ամեն մի անկյունը մեր տունն է, նրա մաքրությունն ու կոկիկությունը մեր պատիվն է: Այո՛, հայրենիքը սիրելը նաև չնախատեսված վայրերում աղբ չթափելն է: Եկե՛ք ամրագրենք մի պարզ ճշմարտություն՝ աղբը չպետք է նետել բնության մեջ, այնտեղ այն տեղ չունի: Այսօրվա կամավորները մեր դեսպաններն են իրենց տանը, համայնքում։ Սա փոփոխությունների շղթա է, որ չպետք է ընդհատվի»,- նշել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։

 Մաքրապատման աշխատանքներն իրականացվել են խաղ-մրցույթի ձևաչափով։ Մասնակիցները ստացել են խրախուսական, պլաստիկի դեմ պայքարն ընդգծող, կիրառական նվերների փաթեթներ՝ կտորից պայուսակներ, ապակյա տարաներ, նոթատետրեր, պատկերագրքեր և այլն:

Մաքրապատման աշխատանքների ավարտին անցկացվել է բնապահպանական թեմայով սեմինար, որին հաջորդել է Վանաձորում հայտնի «Քլոքեր» ռոք խմբի համերգը։

 

‹‹Իմ քայլը›› հիմնադրամի կարևորագույն ուղղություններից է «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագիրը, որի նպատակն է մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակները փոխարինել բազմակի օգտագործման տոպրակներով՝ հասարակության շրջանում իրականացնելով վարքագծային փոփոխություններ, որը կհանգեցնի պլաստիկի սպառման մշակույթի փոփոխությանը:

Ծրագիրը ֆինանսավորում են ‹‹Իմ քայլը›› բարեգործական հիմնադրամը, ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագիրը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը:

 

մաքրապատման աշխատանքներ Աննա Հակոբյան վանաձոր Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

...դաժանություն՝ առանց չափ ու սահմանի․․․
Շուշին դեռ շարունակում է լինել և լինելու է հայկական քաղաքային մշակույթի ու ճարտարապետության կանգուն գլուխգործոցներից
Հաջիեւին դեռ որակական եւ քանակական լուրջ անակնկալներ են սպասվում. Արծրուն Հովհաննիսյան
53 տարեկան հասակում COVID-19-ից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը
Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսի դրական պատասխանի դեպքում վերստուգվելու է թեստավորման իսկությունը
ՌԴ-ն ՀՀ-ին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն Հայաստանի տարածք. ՌԴ ԱԳՆ
Մի փոքր տեղեկանք այս պատերազմի ընթացքի ու տրամաբանության մասին
Կարևոր է Հայաստան-Իրան երկկողմ այն օրակարգը, որը խիստ հրատապ է ներկա պատերազմական պայմաններում։
Վերջապես, պարոն Փաշինյան, ովքե՞ր են ձեր խոհրդատուները...
«Ռմբակոծության տակ աշխատող բուժաշխատողներ». Աննա Նաղդալյանը լուսանկարներ է հրապարակել
Կգործակենք նոր, բազմալեզու լրատվական հարթակ, որտեղ կներկայացնենք իրականությունը Արցախյան պատերազմի, տարածաշրջանային անցուդարձի, Ադրբեջանի ներքին իրավիճակի մասին
Պատերազմը չէր լինի, եթե օդը փակ լիներ։ Չէինք նահանջի դարձելի ու անդառնալի այսքան կորուստներով, եթե օդը փակ լիներ
Առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը. Արցախի ՄԻՊ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2381 նոր դեպք. մահացել է ռեկորդային թվով՝ 50 մարդ
Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը Արցախ այցի հրավերներ են ուղարկել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին
Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:
Փաշինյանը նամակ է հղել Պուտինին՝ ՀՀ անվտանգության ապահովման համար սահմանելու ՌԴ աջակցության տեսակները
Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախավորել են շուկան, բնակելի տներ. լուսանկարներ
Իսրայելից հայտարարել են, որ նման ուժգնությամբ մարտերը Բաքուն չէր կարող շարունակվել առանց իրենց
Հարկավոր և անմիջական գործողությունները, երբ ենթարկվել եք ֆոսֆորային հարձակման։
Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով.ՊԲ
«Ժողովուրդ». Որ դեպքում կորոնավիրուսով հիվանդները բուժում կստանան բժշկական կենտրոններում. Թորոսյանի նոր որոշումը
«Ժողովուրդ». Օդն ամբողջությամբ կփակենք. շուտով կլսեք մեր բանակի հաղթանակի մասին. Ռազմիկ Պետրոսյան
ԲՀԿ-ն «կռվում» է մի քանի ճակատով
Այսօր մենք ունենք նահանջ, բայց ոչ պարտություն.Սենոր Հասրաթյան
Ավելին
Ավելին