f

Անկախ

Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով


Փաստաբանը Sputnik Արմենիային հայտնել է, որ քրեական գործ հարուցելով պետությունն ընդունել է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ոտնձգություն է եղել։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բռնաբարության մեջ մեղադրող քրեական գործի նյութերի հանրայնացման փաստով հարուցվել է քրեական գործ։ Գագիկ Ծառուկյանը ճանաչվել է գործով տուժող։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Կոպիտ ասած, կամ գուցե մեղմ ասած` պետությունն ընդունել է այն հանգամանքը, որ պարոն Ծառուկյանի նկատմամբ ոտնձգություն է եղել, այսինքն` նրա վերաբերյալ տվյալներն ապօրինի հայտնվել են համացանցում։ Այս պահին Գագիկ Ծառուկյանն այս գործով տուժող է ճանաչված։ Մենք ճանաչվել ենք տուժողի ներկայացուցիչ։ Ներկայացրել ենք պարոն Ծառուկյանի դիրքորոշումը` կապված այդ հարցերի հետ»,– ասաց փաստաբանը։

Էմին Խաչատրյանը հիշեցրեց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրած իրենց հաղորդման հիման վրա։

Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող 40-ամյա վաղեմությամբ խմբակային բռնաբարության դատական ակտի` սոցիալական կայքերում հրապարակման փաստով Ծառուկյանի փաստաբանական թիմը դիմել էր գլխավոր դատախազին՝ պահանջելով պարզել, թե ինչպես է անձնական գաղտնի տվյալներ պարունակող փաստաթուղթը հասանելի դարձել հանրությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով (մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության հավաքելը և տարածելը)։

Գործի նախաքննությունը վարում է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժինը։

Հարցին, թե կա՞ն արդյոք գործով անցնող կասկածյալներ, մեղադրյալներ կամ արդյո՞ք ինչ-որ մարդիկ հարցաքննվել են նախաքննության շրջանակներում, Էմին Խաչատրյանը չպատասխանեց։ «Այն, որ մենք տուժող ենք, դեռ չի նշանակում, որ մեզ նախաքննության բոլոր գաղտնիքներն ասում են»,– ասաց նա։

Այդուհանդերձ, փաստաբանը նշեց, որ իրենք վստահ են, որ այն անձինք, ում անունները ևս հիշատակված էին 41 տարի առաջ կազմված դատավճռում, ևս պետք է գործով տուժող ճանաչվեն։

Խոսքը Գագիկ Ծառուկյանի հետ նույն գործով անցած այլ ամբաստանյալների մասին է, որոնց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, ըստ Էմին Խաչատրյանի, ևս խախտվել է։

Հիշեցնենք՝ 2020թ–ի հունիսին սոցիալական ցանցերում հրապարակվեցին 1979թ–ի քրեական գործի էլեկտրոնային տարբերակն ու դրանից որոշ մանրամասներ, որոնց համաձայն Գագիկ Ծառուկյանը տարիներ առաջ մեղադրվել էր բռնաբարության համար:

Հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը և ևս երեք անձ 1979 թվականի հունիսի 6-ին Երևանի ռեստորաններից մեկում ծանոթացել են ազգությամբ ռուս իգական սեռի երկու ներկայացուցիչների հետ, ապա նրանց տարել են Կոտայքի մարզ, որտեղ կիսակառույց շինությունում սեռական բռնության են ենթարկել և կողոպտել: Այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանը 23 տարեկան էր ու աշխատում էր Կառավարական շենքերի պահպանման առանձին դիվիզիոնում՝ որպես միլիցիոներ։

1979թ.–ին խորհրդային դատարանի արձակած վճռով Ծառուկյանը դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման: Ավելի ուշ` 1991թ–ին, արդեն ՀՀ Վճռաբեկ դատարանը նոր վճիռ էր կայացրել, որով բեկանել էր Ծառուկյանի նկատմամբ կայացրած մեղադրական դատավճիռը, արդարացրել նրան ու դադարեցրել քրեական հետապնդումը։

«Հոգեկան խնդիրներ ունեցողները չպետք է զբաղեցնեն քաղաքական բարձր պաշտոններ». Ծառուկյան

Նշենք, որ 1979թ-ի մեղադրական դատավճռով Ծառուկյանը մեղադրվել է ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 112.1 և 144 հոդվածներով նախատեսված արարքների համար, այն է՝ բռնաբարություն և կողոպուտ:

Քրեական գործի նյութերը հունիսի 8-ին հրապարակվել էին նաև ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվական կայքում:

Ծառուկյանի նկատմամբ տարիներ առաջ կայացված մեղադրական դատավճիռն առ այսօր շահարկման առարկա է քաղաքական շրջանակներում։

 

Գագիկ Ծառուկյան Հայաստան քրեական գործ

Այլ հոդվածներ հեղինակից

...դաժանություն՝ առանց չափ ու սահմանի․․․
Շուշին դեռ շարունակում է լինել և լինելու է հայկական քաղաքային մշակույթի ու ճարտարապետության կանգուն գլուխգործոցներից
Հաջիեւին դեռ որակական եւ քանակական լուրջ անակնկալներ են սպասվում. Արծրուն Հովհաննիսյան
53 տարեկան հասակում COVID-19-ից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը
Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսի դրական պատասխանի դեպքում վերստուգվելու է թեստավորման իսկությունը
ՌԴ-ն ՀՀ-ին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն Հայաստանի տարածք. ՌԴ ԱԳՆ
Մի փոքր տեղեկանք այս պատերազմի ընթացքի ու տրամաբանության մասին
Կարևոր է Հայաստան-Իրան երկկողմ այն օրակարգը, որը խիստ հրատապ է ներկա պատերազմական պայմաններում։
Վերջապես, պարոն Փաշինյան, ովքե՞ր են ձեր խոհրդատուները...
«Ռմբակոծության տակ աշխատող բուժաշխատողներ». Աննա Նաղդալյանը լուսանկարներ է հրապարակել
Կգործակենք նոր, բազմալեզու լրատվական հարթակ, որտեղ կներկայացնենք իրականությունը Արցախյան պատերազմի, տարածաշրջանային անցուդարձի, Ադրբեջանի ներքին իրավիճակի մասին
Պատերազմը չէր լինի, եթե օդը փակ լիներ։ Չէինք նահանջի դարձելի ու անդառնալի այսքան կորուստներով, եթե օդը փակ լիներ
Առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը. Արցախի ՄԻՊ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2381 նոր դեպք. մահացել է ռեկորդային թվով՝ 50 մարդ
Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը Արցախ այցի հրավերներ են ուղարկել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին
Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:
Փաշինյանը նամակ է հղել Պուտինին՝ ՀՀ անվտանգության ապահովման համար սահմանելու ՌԴ աջակցության տեսակները
Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախավորել են շուկան, բնակելի տներ. լուսանկարներ
Իսրայելից հայտարարել են, որ նման ուժգնությամբ մարտերը Բաքուն չէր կարող շարունակվել առանց իրենց
Հարկավոր և անմիջական գործողությունները, երբ ենթարկվել եք ֆոսֆորային հարձակման։
Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով.ՊԲ
«Ժողովուրդ». Որ դեպքում կորոնավիրուսով հիվանդները բուժում կստանան բժշկական կենտրոններում. Թորոսյանի նոր որոշումը
«Ժողովուրդ». Օդն ամբողջությամբ կփակենք. շուտով կլսեք մեր բանակի հաղթանակի մասին. Ռազմիկ Պետրոսյան
ԲՀԿ-ն «կռվում» է մի քանի ճակատով
Այսօր մենք ունենք նահանջ, բայց ոչ պարտություն.Սենոր Հասրաթյան
Ավելին
Ավելին