f

Անկախ

Վանաձորում 30-ամյա կինը «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթել է 28-ամյա տղամարդու հետ, ապա մեկ այլ անձի օգնությամբ նրանից 1,257,000 դրամ է շորթել


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչի նկատմամբ կողոպուտ և շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժինը, մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

2020թ. մարտի 20-ին Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակչուհին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է համաքաղաքացի 28-ամյա տղամարդու հետ:

Քննությամբ պարզվել է, որ մտերիմ հարաբերություններ հաստատելուց հետո, 2020թ. մարտի 27-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, 30-ամյա կինը տղամարդուն հանդիպման է հրավիրել վարձակալած բնակարան, որտեղ, քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ, դանակն օդում թափահարելով խուճապ ու վախի զգացում առաջացնելով, ինչպես նաև արատավորող տեղեկություններ և տեսագրություն հրապարակելու սպառնալիքով, 28-ամյա տղամարդուց պահանջել են մաս-մաս իրենց վճարել խոշոր չափերով՝ ընդհանուր 1,257,000 ՀՀ դրամ գումար, իսկ  որպես երաշխիք՝ վերցրել նրա նույնականացման քարտը և ծառայողական վկայականը՝ այդ կերպ կատարելով շորթում:

Բացի այդ, պարզվել է նաև, որ, նախնական համաձայնությամբ, գիտակցելով և լրացնելով միմյանց գործողությունները, Վանաձորի բնակչուհին և ինքնությունը չպարզված անձը բացահայտ հափշտակել են տուժողի մոտ առկա կանխիկ գումարը:

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3.1-րդ կետերով և 176-րդ հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի 1-ին կետով:  Վերջինիս մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Քննությամբ ինքնությունը չպարզված անձի վերաբերյալ մասն անջատվել և առանձնացվել է առանձին վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե վանաձոր կողոպուտ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Պատերազմից 10 ամիս անց Եռաբլուրում նոր փոսեր են փորվում
Չպետք է ֆինանսավորել մի երկրի, որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։
Կազմակերպված ճամփորդությունը իմ երեխայի աչքերին լիարժեք ժպիտ բերեց
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին․ Տոկիո 2020
Լեհաստանի Հանրային հեռուստաընկերությունը հակահայկական բովանդակությամբ ռեպորտաժ է հեռարձակել
Փոքր տարիքից ընտրեց ծանր աշխատանքը և ամենօրյա մարզումների միջոցով մոտենում է իր երազանքին
Գիտնականները  չեն  բացառում  35%  մահացությամբ կորոնավիրուսի շտամի հավանականությունը
Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
Ավելին
Ավելին