f

Անկախ

Կտրամադրվեն հատկացումներ՝ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող կազմակերպություններին՝ նորոգումների և անհրաժեշտ տեխնիկաների ձեռքբերման համար


Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններին նորոգումների և անհրաժեշտ տեխնիկաների ձեռքբերման համար կտրամադրվեն հատկացումներ:
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին՝ տարածքի վերակառուցման համար կտրամադրվի 102,715.7 հազ. դրամ: Կինոկենտրոնի՝ Տերյան 3ա հասցեում գտնվող տարածքում կիրականացվի տարածքի կապիտալ ամբողջական վերակառուցման աշխատանքներ: Մասնավորապես, ընդհանուր վերանորոգման համար նախատեսվում է ճակատային հատվածը և ետնամասը դարձնել ապակեպատ, իրականացնել տարածքի երկհարականի բաժանում, ապահովել օդափոխման և ջեռուցման համակարգով ողջ տարածքը, 2-րդ հարկում սենյակները միմյանց միացնել կամուրջներով, կատարել սենյակների բաժանում՝ տնօրենի սենյակ, աշխատանքային սենյակներ, հանդիպումների սենյակ՝ պրոյեկտորի և էկրանի միջոցով դիտումներ կազմակերպելու համար, ընդունարան-սպասասրահ, խոհանոց՝ աշխատակիցների համար, սանհանգույցներ, ժամանակակից դիզայնով ներքին հարդարանքի իրականացում։ Սա մեծ հնարավորություն է բացառելու՝ կինոկենտրոնի ներկայիս տարածքի ոչ ներկայանալի լինելը, աշխատավայրի անբարենպաստ պայմանները և տարիներ շարունակ պետական բյուջեի հաշվին տարածքների վարձակալությունը։
«Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 47,818.8 հազ. դրամ՝ շենքի վերանորոգման համար: Թատրոնում առաջիկայում նախատեսվում է իրականացնել շինարարական և վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես, կվերանորոգվեն հանդիսատեսին սպասարկող երկու մեծ սանհանգույցները՝ մի քանի անձի միաժամանակյա սպասարկման համար: Սանհանգույցներում կիրականացվի կապիտալ վերանորոգում և գույքի փոխարինում: Հիմնովին կվերանորոգվեն նաև ծառայողական անձնակազմին սպասարկող 2 սանհանգույցները, որոնք գտնվում են 1-ին և 3-րդ հարկերում: Ռեստավրացվելու և թարմացվելու է շենքի ճակատային հատվածը՝ Գ. Լուսավորիչ փողոցի կողմից: Պատերը կթարմացվեն, կտեղադրվեն թատրոնի տարբերանշանով համապատասխան ցուցատախտակներ: Մուտքի դռան վերևում կտեղադրվի ժամանակակից ապակյա ծածկ, որը կփոխարինի նախկին քանդված ծածկին:
«Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 20,756.4 հազ. դրամ՝ լուսային սարքավորումների ձեռքբերման համար: Թատրոնի բեմական լուսային համակարգը վերջին անգամ նորացվել է 2003 թ. «Լինսի» հիմնադրամի շրջանակում: Ժամանակակից պահանջները և տեխնիկայի զարգացումը ենթադրում են նոր սարքավորումների օգտագործում՝ ներկայացումներն ավելի գունեղ և ժամանակակից դարձնելու համար: Ձեռքբերվող նոր սարքավորումները, որոնց հիմնական մասը LED համակարգի է, կտեղադրվեն թատրոնի մեծ և փոքր բեմերում: Դա հնարավորություն կստեղծի կազմակերպել զուգահեռ ներկայացումներ: ​Ձեռք կբերվի նաև մշուշի, ծանր ծխի և ձյան գեներատորներ, որոնք կավելացնեն հատուկ էֆեկտների հնարավորությունը: Սարքերը բազմագույն են, բազմաֆունկցիոնալ և հաշվի առնելով LED տեսակները, հնարավորություն կտան տնտեսել էներգոծախսը: ​Տեղադրման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2021 թ. մարտի 31-ը: Նոր լուսային համակարգը կհամապատասխանի ամենաբարձր չափանիշներին և հնարավորություն կտա թատրոնի բեմում ընդունել աշխարհի լավագույն թատերախմբերը:
«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 5,523.2 հազ. դրամ՝ թատրոնի համար անհրաժեշտ լուսանկարչական ապարատի ձեռքբերման համար: Մասնավորապես՝ ձեռք կբերվեն 2 հատ «Canon 5DMark4» լուսանկարչական ապարատ, «Canon24-70mm», «Canon70-200mm» ոսպնյակներ, 2 հատ եռոտանի, ձայն գրող «Zoom H6» 2 հատ հիշողության քարտ 64 գբ, արտաքին հիշողության քարդ 4 գբ: Ձեռք բերված տեխնիկան կծառայի ներկայացումները բարձր որակով վիդեոնկարահանելու համար:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Այլ հոդվածներ հեղինակից

...դաժանություն՝ առանց չափ ու սահմանի․․․
Շուշին դեռ շարունակում է լինել և լինելու է հայկական քաղաքային մշակույթի ու ճարտարապետության կանգուն գլուխգործոցներից
Հաջիեւին դեռ որակական եւ քանակական լուրջ անակնկալներ են սպասվում. Արծրուն Հովհաննիսյան
53 տարեկան հասակում COVID-19-ից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը
Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսի դրական պատասխանի դեպքում վերստուգվելու է թեստավորման իսկությունը
ՌԴ-ն ՀՀ-ին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն Հայաստանի տարածք. ՌԴ ԱԳՆ
Մի փոքր տեղեկանք այս պատերազմի ընթացքի ու տրամաբանության մասին
Կարևոր է Հայաստան-Իրան երկկողմ այն օրակարգը, որը խիստ հրատապ է ներկա պատերազմական պայմաններում։
Վերջապես, պարոն Փաշինյան, ովքե՞ր են ձեր խոհրդատուները...
«Ռմբակոծության տակ աշխատող բուժաշխատողներ». Աննա Նաղդալյանը լուսանկարներ է հրապարակել
Կգործակենք նոր, բազմալեզու լրատվական հարթակ, որտեղ կներկայացնենք իրականությունը Արցախյան պատերազմի, տարածաշրջանային անցուդարձի, Ադրբեջանի ներքին իրավիճակի մասին
Պատերազմը չէր լինի, եթե օդը փակ լիներ։ Չէինք նահանջի դարձելի ու անդառնալի այսքան կորուստներով, եթե օդը փակ լիներ
Առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը. Արցախի ՄԻՊ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2381 նոր դեպք. մահացել է ռեկորդային թվով՝ 50 մարդ
Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը Արցախ այցի հրավերներ են ուղարկել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին
Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:
Փաշինյանը նամակ է հղել Պուտինին՝ ՀՀ անվտանգության ապահովման համար սահմանելու ՌԴ աջակցության տեսակները
Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախավորել են շուկան, բնակելի տներ. լուսանկարներ
Իսրայելից հայտարարել են, որ նման ուժգնությամբ մարտերը Բաքուն չէր կարող շարունակվել առանց իրենց
Հարկավոր և անմիջական գործողությունները, երբ ենթարկվել եք ֆոսֆորային հարձակման։
Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով.ՊԲ
«Ժողովուրդ». Որ դեպքում կորոնավիրուսով հիվանդները բուժում կստանան բժշկական կենտրոններում. Թորոսյանի նոր որոշումը
«Ժողովուրդ». Օդն ամբողջությամբ կփակենք. շուտով կլսեք մեր բանակի հաղթանակի մասին. Ռազմիկ Պետրոսյան
ԲՀԿ-ն «կռվում» է մի քանի ճակատով
Այսօր մենք ունենք նահանջ, բայց ոչ պարտություն.Սենոր Հասրաթյան
Ավելին
Ավելին