f

Անկախ

Անկում՝ կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքից առաջ


Այս օրերին համաշխարհային լրատվության հիմնական թեման նոր կորոնավիրուսի երկրորդ գրոհի մասին է: Ու իրավիճակին լրիվ համահունչ հրապարակվեցին մեր երկրի սոցիալ -տնտեսական վիճակը բնութագրող այս տարվա հունվար-օգոստոսի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Այս պուճուր տեղեկագիրը ներառում է յոթ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշ:

Նախորդ ամսվա տվյալների համեմատ դրանցից միայն մեկն է դրական միտում դրսևորել: Նույնիսկ այն ոլորտները (արդյունաբերություն և էլեկտրաէներգիայի արտադրություն), որոնք անցած ամիս նախորդ տարվա համեմատ աճ ունեին, օգոստոսին «կրճատել են» աճի տեմպը: Նշենք նաև, որ այս հաշվետվության մեջ գյուղատնտեսության մասին տվյալներ չկան: Մեր վիճակագրությունը գյուղատնտեսության ոլորտի տվյալներն ամփոփում ու ներկայացնում է եռամսյա կտրվածքով:

Հրապարակվող մակրոտնտեսական ցուցանիշներից առաջինը մեր իշխանությունների սիրելի Տնտեսական ակտիվության ցուցանիշն է: Այն մի ամիս առաջ «ընդամենը» 5.7 տոկոսանոց անկումը էր գրանցել: Հունվար-օգոստոսին անկումը ավելի մեծ է՝ 6.4 տոկոս: Նախորդ՝ հունվար-հուլիսի համեմատ, որ արդյունաբերության 1.3 տոկոսանոց աճ էր արձանագրելը, հիմա աճի տեմպը նվազել է՝ կազմելով 0.9 տոկոս: Համավարակի օրերին ամենաշատ պատուհասված ոլորտը՝ շինարարությունը, օգոստոս ամսին մի փոքր աշխուժացել է: Մի ամիս առաջ նախորդ տարվա համեմատ կրճատումների ծավալը ռեկորդային էր՝ 22.6 տոկոս: Հիմա էլ շինարարությունը շարունակում է մնալ համավարակային 2020-ի ամենաշատ կրճատված ոլորտը, որովհետև հունվար-օգոստոսի տվյալներով 19.1 տոկոսով զիջում է 2019-ի համապատասխան ժամանակաշրջանի տվյալին: Անցած ամսվա համեմատ 0.5 տոկոսով «դիրքերը զիջել է» առևտուրը: Անցած տարվա համեմատ հիմա առևտրի շրջանառությունը 11.5 տոկոսով է պակաս: Նույնիսկ ծառայությունների ոլորտի թվերն են անցած ամսվա համեմատ նահանջել (10.8 տոկոս պակաս անցած տարվա համեմատ):

Հունվար-հուլիսին էլեկտրաէներգիայի արտադրությունը նախորդ տարվա համեմատ 3.4 տոկոս աճ ուներ: Այս ոլորտում էլ աճի տեմպը դանդաղել է, հիմա 1.9 տոկոսով է գերազանցում նախորդ տարվա ցուցանիշը: Օգոստոսին դանդաղել է նաև միջին աշխատավարձի աճը: Դանդաղել է նույնիսկ պետական հատվածում: Բայց հուզվել պետք չէ՝ դանդաղել է ընդամենը 0.7 տոկոսի չափով:

Անգամ այս պարագային պետական ոլորտում աշխատավարձի աճի ցուցանիշը երկու անգամից ավելի առաջանցիկ է ոչ պետական հատվածի աշխատավարձերի աճից: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները նախորդ տարվա համեմատ պակաս են 10.2 տոկոսով (հունվար-հուլիսին համեմատական ցուցանիշը 11.3 տոկոս էր):

Մեր արտահանումների ծավալը նախորդ տարվա համեմատ պակասել է 16 տոկոսով: Արդյունաբերության աճի ու արտահանումների ծավալի 16 տոկոսանոց անկումը բացատրվում է հանքահումքային արդյունաբերության աճով ու արտադրանք-մետաղական խտանյութերի արտահանումով: Բայց դրանց ստույգ ծավալները կհրապարակվեն նախնական հաշվետվությունից մոտ 10 օր հետո (այդպիսին է մեր վիճակագրության աշխատանքային գրաֆիկը): Իսկ ներմուծումների ծավալն անցած ամսվա 13.7 տոկոսանոց կրճատման ֆոնին հունվար-օգոստոսին 12.4 տոկոս է դարձել:

Փաստորեն, մակրոտնտեսական ցուցանիշներից միայն շինարարության ու արտաքին ապրանքաշրջանառության թվերն են, որ անցած ամսվա համեմատ դրական միտում ունեն (միաժամանակ զիջելով 2019-ի ցուցանիշներին): Նույնիսկ մակրոտնտեսական վերջին՝ դրամի փոխարժեքն է մի փոքր «նահանջել», բայց այնքան փոքր ծավալով, որ ուշադրության արժանի չէ:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

 

Արա Գալոյան տնտեսություն տնտեսական անկում Հայաստան նոր կորոնավիրուս

Այլ հոդվածներ հեղինակից

ՈՒՍԱՊԱՐԿԵՐԻ ՖՐԱԿՑԻԱՅԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ!!!!!
Բոլշևիկներն էլ Ալեքսանդրապոլ-Գյումրիում խանգարել են Նժդեհի ելույթը․․․
Լյուստրացիայի ժամանակը
Գործող իշխանություններն սպասարկում են 2 թշնամի պետությունների շահերը․ Լ․ Ալավերդյան
Հատուկ ծառայությունների համար գտածոները
Ո՞րն է ավելի վիրավորական, բուն երևո՞ւյթը, թե դրան անուն տալը
Նիկոլի դեմ պայքարի և Նիկոլի պայքարի մասին...
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Որևէ ազգային անվտանգության ծառայություն երբևէ չի կարող ընդունել կոնկրետ անձի իր գործակալ հանդիսանալու, ավելին՝ գործակալ ունենալու հանգամանքը։
«Բոմժե՞ր», թե՞ սրբապիղծ ստահակներ. իրականության մասին
Նիկոլի հրաժարականի պահանջով ավտոերթ Երևանում,ուղիղ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք. մահացել է 6 մարդ
Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել (ֆոտո, վիդեո)
Կարևոր արձանագրումներ Վազգեն Մանուկյանի ելույթից վանաձորցիների հետ հանդիպմանը
ԱՄՆ-ում  մեկ  օրում  կորոնավիրուսի ավելի քան 200 հազար դեպք  է հայտնաբերվել
Հայտնի բժիշկը՝ աշխարհում  տարեկան  20  միլիոն մարդու մահվան պատճառի մասին
Լուկաշենկոն հայտարարել է, որ կառավարությունը սխալներ է թույլ տվել
Ռուսաստանում մեկ օրում  կորոնավիրուսի 24 092 դեպք է  հայտնաբերվել
Իրանում  ԱՄՆ պատժամիջոցները ցուցադրականություն են   անվանել
Լռութեան ձայնը...
Փաշինյանն ունի թիմ, և դա «Իմ քայլը չէ». մի 20 հոգի, հիմնականում՝ օտարերկրյա լրտեսներ. Վազգեն Մանուկյան
Բանակը վերականգնելու համար առնվազն 2-3 տարի պետք է, այդ ընթացքում չկա որևէ հիմար, որը պատերազմ կսկսի․ Վազգեն Մանուկյան
Վանաձորում հանդիպումը քաղաքացիների հետ անցնում է ջերմ մթնոլորտում։
Արդյունքում մարդիկ "ռուս-թուրքական" դավադրությամբ բացատրությունների ծուղակն են ընկնում ու նման պրիմիտիվ մտածողության արդյունքում
Ավելին
Ավելին