f

Անկախ

«Անկախությունից ի վեր պետական կառավարման համակարգում երեք կին փոխել են երկիրը». Վահան Իշխանյան


​Գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը «Ինքնագիր» գրական հանդեսի ֆեյսբուքյան էջում անդրադառնալով 168TV-ում և «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանի հարցազրույցին, գրել է.

«Վերջերս հրատրակվեց գիրք «50 կանայք, որ փոխել են աշխարհը», գրքում կան նաև հայ կանայք։ Թե ինչպես են հեղինակները բացատրում, թե նրանցից ով՝ ինչպես է փոխել աշխարհը, չգիտեմ, գիրքը չեմ կարդացել։ Բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անկախությունից ի վեր պետական կառավարման համակարգում երեք կին փոխել են երկիրը. Լարիսա Ալավերդյանը առաջին օմբուդսմենի պաշտոնում, այն ժամանակ թղթակից էի ու տեսել եմ, թե նա ինչ մեծ դեր էր խաղում իրավապաշտպանության ոլորտում՝ բացահայտելով մարդու իրավունքերի խախտումները ու նյարդայնացնելով իշխանություններին։ Մյուս երկուսը այսօր են փոխում երկիրը՝ Սահմանադրական դատարանի երկու կին դատավորները Արևիկ Պետրոսյանն ու Ալվինա Գյուլումյանը։ Նրանք, այս երկու կանայք իրենց վեց կոլեգաների հետ արդեն ինը ամիս դիմադրում են Կառավարության, Ազգային ժողովի ու հասարակական որոշ ուժերի կողմից ՍԴ-ի վրա բիրտ ճնշումներին՝ պաշտոնական կաշառքից մինչև ահաբեկումներ ու փողոցային հարձակումներ, և այդ դիմադրությամբ կերտում են Հայաստանի անկախ դատական համակարգը։

Ալվինա,Լարիսա,Արևիկ

Նրանք իրենց մյուս կոլեգաներից (բացառությամբ Հրայր Թովմասյանի) տարբերվում են նրանով, որ այդ դիմադրությունը հրապարակային ձևակերպում են մասնագիտական, մտավորական խոսքով։ Ահա Արևիկ Պետրոսյանի հարցազրույցը՝ վստահ, խելոք, հիմնավոր և նաև դաս բոլոր նրանց համար, ովքեր կարիք ունեն հասկանալու Սահմանադրական դատարանի դերն ու գործառույթը, ապա, հասկանալուց հետո իմանալ, որ ՍԴ-ի դեմ արշավին աջակցելով գործիք են դառնում ինչ-որ անձնական շահերի ձեռքում ու մասնակցում դատարանների երերուն անկախության ավերմանը։ Սակայն Պետրոսյանի և Գյուլումյանի համար այս ծանր ժամանակներում որևէ ֆեմինիստական կազմակերպություն կամ ֆեմինիստ չի էլ նկատում նրանց խիզախ ու մտավորական դիրքը, հակառակը, գուցե շատ «ֆեմինիստներ» աջակցում են իշխանական բիրտ ճնշումներին։ Պատմության մեջ կանանց դերով հետաքրքրվածներին խորհուրդ կտայի այժմ, հենց այս պահին կարողանալ գնահատել այս կանանց դերը ու աջակցել նրանց, թե չէ, ինչ-որ ժամանակ անց, քսան-երեսուն տարի անց ինչ-որ գրքում, ասենք, այսպիսի անվանումով՝ «10 կանայք, որ փոխեցին Հայաստանը» նրանց մասին գրելով՝ սոսկ պատմության արձանագրությամբ կզբաղվեն, որն արդեն աջակցություն չես անվանի, աջակցության պահը հիմա է, որ բաց է թողնվում»։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Հայաստան Սահմանադրական դատարան Կարծիք

Այլ հոդվածներ հեղինակից

Կանադա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ու Թուրքիայի հռետորաբանությունը. Արման Եղոյան
Ո՞ր դեպքում մերոնք կկիրրառեն «Իսկանդեր» եւ «ՍՈՒ 30 ՍՄ» կործանիչներ. Պարզաբանեց Արծրուն Հովհաննիսյանը
80 վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երեւանի հիվանդանոցներ. մեծ մասի վիճակը թեթեւ է. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանի կողմից դիակները տարհանելու խնդրանք չունենք. Արծրուն Հովհաննիսյան
«Անգամ տարեցները զենք կվերցնեն պաշտպանելու համար Արցախը». Սեբու Սիմոնյանը ԼՂ-ում իրավիճակի մասին գրառում է արել՝ հրապարակելով Ստեփանակերտում արված կադրեր (լուսանկարներ)
Իլիա Երկրորդ. Մենք աղոթում ենք, որպեսզի Աստված խաղաղություն ուղարկի Հայաստանին, Ադրբեջանին եւ ամբողջ Կովկասին
ՀՀ քաղհասարակությունը դիմում է միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի ռեժիմի ագրեսիան դադարեցնելու համար. հայտարարություն
«Իմ Լեռնիկն է». Արցախում զոհված Լեռնիկ Վարդանյանը Հայոց Բանակի լավագույն սպաներից էր
Washington Examiner. Ներկայիս ճգնաժամը Ղարաբաղում շատ ավելի լուրջ է, քան հուլիսյան դիմակայությունը
Մարզային որ բուժկենտրոններում է կարելի դոնորական արյուն հանձնել
«Ադրբեջանցիները սկսել են դժգոհել. վարձկանները կոտրում են խանութները, թալանում են մարդկանց, ստիպում հիջաբ կրել»
Դիմում ենք ՌԴ ղեկավարությանը՝ չկրկնել 1921թ. ճակատագրական սխալը. Հայտարարություն
Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները. Կիրառել է «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. խոսնակ
Հորդորում ենք բոլոր իրավիճակներում լինել առավել քան զգոն և ուշադիր, պահել հակահամաճարակային կանոնները. ԱՆ
«Սա շատ փոքր մասն է». Բաց աղբյուրներից պարզվել է հակառակորդի սպանվածների ցանկի մի մասը
Այս պահին ունենք մոտ 200 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը. ուղիղ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174, մահվան՝ 6 նոր դեպք
Ադրբեջանը Սմերչ է օգտագործել Արցախի ուղղությամբ
Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզերում
Արցախում 50-ն անց էքսկավատավարներին, կռունկավարներին, բուլդոզերավարներին ներկայանալ քաղաքաշինության նախարարություն
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ. Արծրուն Հովհաննիսյան
Սա է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը. Արայիկ Հարությունյանը գրառում է արել
Ես վճռականորեն դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը․ Բոբ Մենենդես
Մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի կողմից «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգերի կիրառումը եղել է անարդյունավետ․ ՊԲ
Ավելին
Ավելին